Jump to content

Սպիրոս Լացիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիրոս Լացիս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1946(1946-01-01) (78 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մայրենի լեզուհունարեն
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտությունգործարար և բանկիր
Ծնողներհայր՝ Yannis Latsis?, մայր՝ Erietta Latsi?[1]
 Spiros Latsis Վիքիպահեստում

Սպիրոս Լացիս (հուն․՝ Σπύρος Λάτσης, հունվարի 1, 1946(1946-01-01), Աթենք, Հունաստան), հույն գործարար։ 1999 թվականից Սպիրոսը ղեկավարում է Լացիս ընտանիքի ունեցվածքը։ Հայրը՝ նավատեր Յանիս Լացիսը, մահացել է 2003 թվականին[2]։

Ըստ Forbes ամսագրի՝ 2018 թվականի տվյալներով Սպիրոս Լացիսը աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցնում է 729-րդ տեղը։ Լացիսների ընտանիքի կարողությունը 2018 թվականի հունիսի 13-ի դրությամբ կազմում էր 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընտանիքը բրիտանական Latsco (London) Ltd. ընկերության միջոցով, որը հիմնադրվել է 2006 թվականին, զբաղվում է նավագնացությամբ, բանկային գործունեությամբ, անշարժ գույքով և նավթի մատակարարմամբ։ Լացիս ընտանիքը լյուքսեմբուրգյան Paneuropean Oil and Industrial Holdings SA-ի միջոցով տիրապետում է Hellenic Petroleum նավթային ընկերության բաժնետոմսերի 45,5 %-ը[3] և հունական Lamda Development ընկերության բաժնետոմսերի 50,9%-ը (կառուցապատող հանրային ընկերություն Հարավ-Արևելյան Եվրոպայում, որը հիմնադրվել է 1977 թվականին)՝ Լյուքսեմբուրգի Consolidated Lamda Holdings SA ընկերության միջոցով։ Ընտանիքը նաև շվեյցարական EFG Bank European Financial Group SA ընկերության միջոցով[4] բաժին ունի (43,8 %) EFG International AG-ից[5] (մասնավոր բանկային խումբ Ցյուրիխում)[6]։ Ընտանիքը տնօրինում է հունական PrivatSea ընկերությունը, որը մատակարարում է սուպերզբոսանավեր[7]։

Հունաստանում 2010 թվականի պարտքային ճգնաժամի ընթացքում Լացիսի ընտանիքը 2012 թվականին հրաժարվել է Eurobank Ergasias խոշոր հունական բանկում ունեցած բաժնեմասից։ EFG Consolidated Holdings SA հոլդինգին էր պատկանում բանկի բաժնետոմսերի 43,6 %-ը[8]։ Ընտանիքը նաև վաճառել է շվեյցարական PrivatAir ավիաընկերությունը[9][10]։

Լացիս ընտանիքը 2013 թվականի փետրվարից բաժնեմաս ունի շվեյցարական La Tour Holding SA հոլդինգում, որին պատկանում է Մերենայի Լա տուր կլինիկան (Hôpital de la Tour)[9][11]։ Յանիս Սպիրոս Լացիսը՝ Սպիրոսի որդին, հոլդինգի տնօրենների խորհրդի անդամ է[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրոս Լացիսը ծնվել է 1946 թվականի հունվարի 1-ին՝ Յանիս Լացիսի (1910-2003) և Էրետա Ցուկալասի (Eριέττα Tσουκαλά) ընտանիքում։ Ունի երկու քույր՝ Մարգարիտա (Μαργαρίτα Λάτση) և Մարիանա Լացիս (Μαριάννα Λάτση, ծնվ՝ 1953)[2]։ Սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել 1968 թվականին, տրամաբանության և գիտական մեթոդի բնագավառում մագիստրոսի աստիճան՝ 1970 թվականին և փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ 1974 թվականին[6][13][14]։

1981 թվականին հիմնադրել է շվեյցարական EFG Bank European Financial Group SA ընկերությունը։ 1989 թվականին դարձել է Լյուքսեմբուրգի EFG Consolidated Holdings SA հոլդինգի նախագահ։ 2005 թվականից EFG International AG-ի ոչ գործադիր տնօրենն է։ Լացիս խմբի և լյուքսեմբուրգյան Paneuropean Oil & Industrial Holdings SA խմբի նախագահն է, որը հիմնադրվել է 1990 թվականին[15], ինչպես նաև Ժնևում գտնվող Société d 'Etudes techniques et économiques SA (SETE), Մոնակոյի EFG Eurofinanciere d' investissements S. A. M. բանկի տնօրենն է։ Consolidated Lamda Holdings SA հոլդինգի ոչ գործադիր տնօրեն Լյուքսեմբուրգում։ Պրեստոնի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի հոգաբարձու է և John S. Latsis Public Benefit Foundation բարեգործական հիմնադրամի դիտորդական խորհրդի անդամ[4]։

2006 թվականին ստացել է գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան Վիտեն-Հերդեկեի համալսարանում՝ «2006 Encounters with Freedom» մենագրության համար։

Սպիրոս Լացիսն ապրում է Ժնևում՝ Շվեյցարիայում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.zougla.gr/greece/article/pe8ane-i-erieta-latsi-se-ilikia-97-eton
  2. 2,0 2,1 Lewis, Paul (2003 թ․ ապրիլի 18). «John S. Latsis, 92, Billionaire Who Built Empire in Shipping». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  3. «Hellenic Petroleum» (անգլերեն). Surperformance SAS. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  4. 4,0 4,1 «Spiro J. Latsis» (անգլերեն). Surperformance SAS. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  5. «EFG International AG» (անգլերեն). Surperformance SAS. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Spiro Latsis & family». The World's Billionaires (անգլերեն). Forbes. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  7. «About Us» (անգլերեն). PrivatSea. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  8. «Shareholders approved the merger of Eurobank EFG and DIAS Portfolio Investment Company» (անգլերեն). Eurobank Ergasias. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  9. 9,0 9,1 «Famille Latsis» (ֆրանսերեն). Bilan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  10. Rossier, Roland (2015 թ․ փետրվարի 24). «Un milliardaire grec si discret» (ֆրանսերեն). 24heures.ch. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  11. «Latsis Group Affiliates» (անգլերեն). SETE Energy Saudia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  12. «EFG International erweitert Verwaltungsrat» (գերմաներեն). finews.ch. 2018 թ․ ապրիլի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  13. «Spiros Latsis undoubtedly is the richest Greek» (անգլերեն). grreporter.info. 2013 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  14. Привалов, Кирилл (2008 թ․ սեպտեմբերի 16). «Люди и пароходы». Итоги, № 38 (640). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  15. «Paneuropean Oil and Industrial Holdings SA» (անգլերեն). Bloomberg. 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիրոս Լացիս» հոդվածին։