Սպիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիններ

Սպիններ (անգլ.՝ fidget spinner, hand spinner), պտտվող, հակասթրեսային ձեռքի խաղալիք։ Սպինների կենտրոնում գտնվում է մետաղյա կամ կերամիկական առանցքակալ, որի շուրջը տեղադրված են մի քանի թիակներ և ծանրացուցիչներ։ Խաղալիքը պատրաստված է մի քանի նյութերից, ինչպիսիք են արույր, չժանգոտվող պողպատ, տիտան, պղինձ և պլաստիկ[1][2]։ Առանցքակալների բաղադրությունն ու դիզայնը ազդում են պտույտի և թրթռումների հաճախականության վրա՝ ստեղծելով յուրահատուկ զգայական հետադարձ կապ։

Սպինները գովազդվում է որպես ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց կամ նրանց օգնելու միջոց, ովքեր զգում են անհանգստություն, օրինակ՝ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, աուտիզմ, տագնապային խանգարումներ և այլ նյարդային էներգիայի և սթրեսի խթան հանդիսացող հիվանդությունների դեպքում։ Փորձագետները տարակարծիք են, մի մասը կարծում է, որ սպինները օգտակար է առողջությանը, մյուսները ժխտում են, հիմնավորելով, որ այն հիմնականում շեղում է, ոչ թե կենտրոնացնում։

Սպինները հորինվել է 1990 թվականին, բայց հայտնի է դարձել 2017 թվականին, նրա ճանաչելիությունը գնալով աճում է։ Թեև սպինները հաճախ ներկայացվում է որպես առողջության համար օգտակար խաղալիք, այն դպրոցականների համար դարձել է ավելի հանրաճանաչ իր հնարքների բազմազանությամբ։ Արդյունքում ԱՄՆ-ի որոշ դպրոցներում այն արգելվել է որպես երեխաներին ուսման գործընթացից շեղող խաղալիք, բայց որոշ դպրոցներում դրանից օգտվում են աշակերտների ուշադրությունը կենտրոնացնելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հայտնի լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են The New York Times-ը New York Post-ը նշում են, որ սպինները ստեղծվել է ինժեներ, քիմիկոս Կետրին Խետինգերի կողմից: Նա նշել է, որ խաղալիքի ստեղծման գաղափարը նրա մոտ առաջացել է Իսրայելում այն բանից հետո, երբ նա տեսել է, թե ինչպես են արաբ երեխաները քարեր նետում ոստիկանների վրա: Նրա մոտ միտք է ծագել ստեղծելու հանգստացնող խաղալիք, որը թույլ կտար երեխաներին ազատվել կուտակված էներգիայից և կնպաստեր խաղաղության հաստատմանը: Սակայն հարցազրույցներից մեկում նա հայտնել է, որ խաղալիքը ստեղծել է իր դստեր համար, որը աուտոիզմ հիվանդությամբ էր տառապում, որը դրական էր անդրադառնում երեխայի մկանային աշխատանքի վրա: Կետրինը չէր կարողանում խաղալ երեխայի հետ, դրա համար էլ նրա համար խաղալիք է պատրաստել թերթից և կպչուն ժապավենից: Խաղալիքը կարճ ժամանակում լայնորեն ճանաչվել է։ Կետրինն այն սկսել է պատրաստել և վաճառել Ֆլորդայի գեղարվեստի տոնավաճառում:

1993 թվականին Կետրինն արտոնագրում է կլոր և պտտվող խաղալիքի գյուտը՝ պատրաստված փափուկ պլաստիկից, որը կենտրոնում պահվում էր մատների օգնությամբ: Սակայն խաղալիքներ պատրաստող Hasbro ընկերությունը վերլուծությունից հետո հրաժարվել է գործարքից:

Կետրին Խետինգերից բացի խաղալիքի արտադրությամբ զբաղվել է նաև Սկոտտ Մաք Կոսկերին։ 2017 թվականի մայիսի 4-ին, հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ հորինել է մետաղից պատրաստված պտտվող սարքը, քանի որ այն օգնել է իրեն հուզված ժամանակ։ Այնուհետև հաղորդել է, որ սարքի արտադրության ու վաճառքի համար սկսել է պատվերներ ստանալ, և նա սարքին անվանել է Torqbar։ Շուտով, բացի նրանից, սարքի արտադրությամբ սկսել են զբաղվել տարբեր մարդիկ։ Ներկայումս սպինների արտոնագրված վիճակն անհասկանալի է[3]։

Պտտվելու ժամանակ

Արձանագրված աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպինների որոնման արդյունքները Google-ում 2017 թվականի սկզբին

2016 թվականի դեկտեմբերի 23-ին, Ջեյմս Պլաֆկը Ֆորբսում հրատարակել է մի հոդված, որտեղ սպինները անվանում է «2017 թվականի պարտադիր գրասենյակային խաղալիք»։ Մարտ ամսվա վերջին, YouTube և Reddit սոցիալական լրատվամիջոցներից օգտվողները սկսեցին վերբեռնել տեսանյութեր, որտեղ կատարվում և քննարկվում են բազմաթիվ հնարքներ սպինների օգնությամբ[4]։ Հաղորդվել է, որ Etsy մի քանի վաճառողներ սեփական դիզայնով սպիններներ են ստեղծել և վաճառել։

Ըստ Money ամսագրի տվյալների, սպինների ճանաչելիությունն աճել է 2017 թվականի ապրիլին, նույն ամսին կտրուկ աճել է Google կայքում «սպիններ» արտահայտությամբ հարցումների թիվը։ Մայիսի 4-ի դրությամբ, Amazon-ում սպիններների տարբեր տեսակները գրավել են 20 ամենավաճառվող խաղալիքների բոլոր տեղերը։ Ըստ հաղորդագրությունների մեծամասնությանը, սպիններների ժողովրդականությունը արագ կավարտվի, ինչպես դա եղավ 2016 թվականին շշերի նետման հետ։ New York Post թերթը 2017 թվականի ապրիլի 27-ին գրել է, որ «այսպես կոչված սպիններները սթրեսից ազատվելու պարզ և էժան խաղալիքներ են, սա անցողիկ ոգևորություն է, որի մասշտաբները կլանել են ամբողջ երկիրը և խանութները չեն հասցնում ապահովել պահանջարկը»։

Գործածությունը ԱՄՆ-ի դպրոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տեսակի սպիններներ

2017 թվականին Ամերիկայում սպիներների նկատմամբ հետաքրքրության աճը հասցրեց նրան, որ շատ երեխաներ և անչափահասներ սկսեցին դրանք օգտագործել նաև դպրոցներում: Դպրոցներից հայտնում էին, որ երեխաներն անգամ վաճառում և փոխանակում էին դրանք: Boston Globe-ը մեջբերել է Նյու Հեմփշիր նահանգի 6-րդ դասարանի ուսուցչի խոսքը, որ երբ մենք վերադարձանք արձակուրդներից ընդամենը մի քանի երեխաներ ունեին սպիններ, հետո դրանք հայտնվեցին ևս մի քանիսի մոտ, որից հետո դրանք նորաձև դարձան[5]: Մի շարք դեպքերում հայտնում էին, որ սպիններն օգնում է երեխաներին կենտրոնանալու դասերի վրա: Chicago Tribune-ն գրում է, որ ներկայումս հաճախ ենք հանդիպում, որ երեխաներն օգտագործեն որևէ հակասթրեսային կամ այլ առարկա, որ օգնում է նրանց հանգստանալու և կենտրոնանալու: Երեխաների կողմից սպիններների հաճախակի օգտագործման արդյունքում ԱՄՆ-ի մի շարք նահանգներում արգելվել է տվյալ խաղալիքի գործածումը[6][7]: Արգելքի հիմնական պատճառն ըստ ուսուցիչների, դա այն է, որ երեխաները շեղվում են կրթական գործընթացից: Թեյլոր-Կլաուսը նշում է, որ երեխաները շատ հաճախ չեն հասկանում, թե ինչպես կիրառեն հակասթրեսային խաղալիքը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են խաղալիքի վրա, նա նշել է նաև, որ սպիները ապակենտրոնացնում է տեսողական կոնտակտը, առաջացնում է աղմուկ և նպատակահարմար չէ դասասենյակի համար: Իլինոյսի դպրոցներից մեկում քննարկվել է սպիններների արգելքը, տնօրենի օգնական Մինա Գրիֆիտը հայտնել է, որ մենք ունենք երեխաներ, որոնց սովորեցրել են, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել սպիները, իսկ մյուսների համար դա ուշադրությունը շեղող միջոց է: Այն սովորողների համար, որոնք ֆիզիկական կամ մտավոր սահմանափակ հնարավորություններ չունեն, սպինները միայն խաղալիք է: Կարծիք կա, որ այն օգնում է դեպրեսիայով և աուտիզմով տառապող մարդկանց: Մոնեյ ամսագիրը գրում է, որ սպիներն ի սկզբանե ստեղծվել է, որպես հանգստացնող միջոց։ Կան նաև մարդիկ, որոնք սպիներ օգտագործելու մասնագիտական կարողություններ ունեն և աշխատում են աուտիզմով հիվանդ երեխաների հետ: Ֆորբս ամսագիրը գրում է, որ վերջին հաշվով վերջնականապես ուսումնասիրված չէ այն հանգամանքը, թե իսկապես սպինները կարող են օգնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց, թե` ոչ:

Գերմանիան արգելում է[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Associated Press-ի և Washington Post-ի հաղորդման 2017 թվականի մայիսին Ֆրանկֆուրտի օդանավակայանում բռնագրավվել է 35 տոննա կշռով սպիններների խմբաքանակ և նախատեսվում էր ոչնչացնել հազարավոր սպիններներ։ Պատճառաբանվում է, որ Չինաստանից ներկրված սպիններների թեստավորման արդյունքում պարզվել է, որ խաղալիքի պտտական շարժումից կարող են մասեր պոկվել, որը շնչահեղձության պատճառ կարող է հանդիսանալ։ Ինչպես նաև գիտությունը սպիններների օգտակարության մասին լռում է, իսկ Գերմանիան չի պատրաստվում ռիսկի դիմել։ Բացի այդ սպինները կուլ տալու պատճառով մի աղջնակի վիրահատելու դեպք է գրանցվել Գերմանիայում: Մաքսային մամուլի քարտուղար Քրիստինե Ստրոսն ասել է, որ բացակայում են այլ անհրաժեշտ մանրամասներ, ինչպիսիք են ընթեռնելի հրահանգները և տեղեկատվությունն այն մասին, թե որ ընկերությունում է արտադրված արտադրանքը[8][9]։

Կրոնական մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպինների ժողովրդականությունը հանգեցրել է նրան, որ զուգահեռներ են անցկացվում կրոնական վարդապետության հետ: Քրիստոնեության որոշ ճյուղեր կարծում են, որ խաղալիքը կարող է ներկայացնել Սուրբ Երրորդությունը և տարբեր քահանաներ օգտագործելով սարքը բացատրել են դրա իմաստը[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]