Փոփ-իթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոփ-իթ

Փոփ-իթ (անգլ.՝ pop it - «պայթեցրու սա»), հակասթրես խաղալիք, որը 2021 թվականին մեծ ճանաչում է ստացել երեխաների և դեռահասների շրջանում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեղմման համար նախատեսված կիսագնդերով պլաստիկ կամ ռետինե խաղալիք է, որն առաջացնում է կտտոցի ձայն[2][3]։ Այդ կիսագնդերը իրենց անվանումը ստացել են պղպջակաթերթերի նմանությամբ, որի պղպջակները կարելի է պայթեցնել ձայնով։

Փոփ-իթը հաճախ համեմատվում է սիմփլ-դիմփլ հակասթրես խաղալիքի հետ, որը, ի տարբերություն փոփ-իթի, ունի ավելի քիչ պղպջակներ և պլաստմասե մարմին[4]։

Ռուսալեզու միջավայրում խաղալիքի այլընտրանքային անվան պատճառով (փոփ-իթ, ռուս.՝ попыт) այն օգտագործող մարդուն անվանում են «փոփիթեր»[5]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Յանդեքս.Մարկետ վերլուծության»՝ փոփ-իթի գնորդների մեծ մասը 35-44 տարեկան կանայք են[6]։

«Փոփիթերները» հաճախ խաղում են «ՏիկՏոկ»-ի համառոտ տեսանյութերի հոսթինգում։ Օրինակ՝ մեկնաբանություններում կռահում են որևէ թիվ, ինչից հետո փոփիթերը գնդակ է նետում, պտտում է խաղալիքը և սկսում հաշվել ու պայթեցնել պղպջակները մինչև հասնի գնդակով պղպջակին։ Եթե կռահված թիվը չի համապատասխանում գնդակի համարին, հետևորդը հաղթում է։

Բացի այդ փոփ-իթը կարելի է կիրառել նաև երկուսով զվարճանալու համար, բայց որոշ դեպքերում հարկավոր է զառ։ Խաղացողները հերթով նետում են այն և պայթեցնում այնքան պղպջակ, որքան ցույց է տալիս զառը։ Այն փոփիթերը, որը վերջում չի ունենում պայթեցնելու համար անհրաժեշտ պղպջակներ, պարտվում է[7]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական գիտությունների թեկնածու Նատալյա Նիկոլաևնա[8]

Aquote1.png Երբ մենք գտնվում ենք սթրեսի մեջ, մեր ուղեղի համար շատ կարևոր է շեղվել։ Այդ շեղման միջոցներից է փոփ-իթ խաղալիքը։ Սակայն նույնպիսի արդյունք կլինի նաև, եթե մենք 20 անգամ կքանստենք։ Aquote2.png

Բժշկական լրագրող Դարյա Սարգսյան[7]

Aquote1.png Ինչ-որ մեկը պոկում է ծլեպները, մեկ ուրիշը՝ ճտտացնում մատները, երրորդը՝ խաղում սպիններ։ Այլ կերպ ասած՝ փոփ-իթների և սիմփլ-դիմփլների մեջ ոչ մի նոր բան չկա․ դա պարզապես հիպերակտիվ ձեռքերը զբաղեցնելու հերթական միջոցն է։ Կան տվյալներ, որ այդպիսի շարժումը մարդկանց օգնում է կենտրոնանալ կամ, ընդհակառակը, շեղվել[9]։ Ինչ-որ մեկի համար դա տագնապից ազատվելու միջոց է[10]։ Սակայն, ինչպես նախազգուշացնում են փորձագետները, կարիք չկա այդպիսի խաղալիքները համարել փրկություն։ Դրանց օգտակարության մասին տվյալները ոչ միայն բավականաչափ հուսալի չեն, այլև շրջապատողներին ոչ միշտ են դուր գալիս այդպիսի մեթոդները։ Aquote2.png

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Роспотребнадзор поручил проверить влияние антистресс игрушек поп-ит и сквиш на детей»։ ТАСС։ Վերցված է 2021-06-03 
  2. «Об антистресс-игрушках»։ www.rospotrebnadzor.ru։ Վերցված է 2021-06-03 
  3. ««Инфантильные и неуправляемые»: как молодежь запустила моду на «поп ит»»։ Газета.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-06-03 
  4. Wylsa.com։ «Поп-ит, симпл-димпл, сквиш — что это такое?» 
  5. «Гайд начинающего попытера: что такое поп-ит, симпл-димпл, сквиш и как с ними играть»։ Афиша։ Վերցված է 2021-06-03 
  6. «Симпл-димпл и поп-ит, кажется, скоро будут у всех. Почему они стали так популярны?»։ ТАСС։ Վերցված է 2021-06-03 
  7. 7,0 7,1 «Вижу мемы про поп-ит и симпл-димпл. Что это вообще такое — и почему их любят дети? Объясните, но покороче!»։ Meduza (ռուսերեն)։ Վերցված է 2021-06-03 
  8. Ирина Дряхлова։ «Поп-ит и симпл-димпл: Что это за игрушки и стоит ли их покупать ребенку и себе?»։ Пятый канал (ռուսերեն)։ Վերցված է 2021-06-03 
  9. Harriet Dempsey-Jones։ «The surprising science of fidgeting»։ The Conversation (անգլերեն)։ Վերցված է 2021-06-03 
  10. Katherine Isbister։ «Popping toys, the latest fidget craze, might reduce stress for adults and children alike»։ The Conversation (անգլերեն)։ Վերցված է 2021-06-03