Պղպջակաթերթ
Պղպջակաթերթ (անգլ.՝ Bubble Wrap), ենթարկվող թափանցիկ պլաստմասսե նյութ, որն օգտագործվում է փխրուն և կոտրվող իրերի փաթեթավորման համար։ Կանոնավոր դասավորված, դեպի դուրս ձգված օդով լի կիսագնդերը (փուչիկները) բարձիկների դեր են կատարում կոտրվող իրերի համար։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պղպջակաթերթն ընդհանուր ապրանքային անվանումն է, որը պատկանում է «Sealed Air» ընկերությանը[1]։ 1957 թվականին երկու գյուտարար՝ Ալֆրեդ Ֆիլդինգը և Մարկ Շավանը, փորձել են ստեղծել եռաչափ պլաստմասսե պաստառներ։ Թեև գաղափարը ձախողվել է, նրանք պարզել են, որ իրենց ստեղծածը կարող է օգտագործվել որպես փաթեթավորման միջոց[2]։
Եզրույթն ընդհանուր օգտագործում ունի այնպիսի նմանօրինակ ապրանքների համար, ինչպիսիք են պղպջակային փաթեթավորումը[Ն 1][3], օդային պղպջակային փաթեթավորումը կամ աերոպլաստը։ Ամեն դեպքում պղպջակաթերթը շարունակում է մնալ «Sealed Air»-ի գրանցված ապրանքանիշը[4][5]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Զգայուն և կոտրվող իրերի համար բարձիկի դեր կատարող պղպջակներն ընդհանուր առմամբ հասանելի են տարբեր չափսերով՝ կախված փաթեթավորվող առարկայի չափից և նաև նրանից, թե բարձիկների ապահովության ինչպիսի աստիճան է հարկավոր։ Երկու կամ ավելի շերտերը կարող են պաշտպանել ցնցումներից և տատանումներից, մինչդեռ մեկ շերտն օգտագործվում է մակերեսային պաշտպանության համար։ Պղպջակներն օգտագործվում են նաև փոստի՝ որոշ տեսակի ծրարների փաթեթավորման համար։
Պղպջակաթերթը մեծ մասամբ ձևավորվում է պոլիէթիլենային ժապավենից (LDPE), որի կաղապարված կողմը կապվում է հարթ կողմին՝ ձևավորելով օդային պղպջակներ։ Պղպջակաթերթի որոշ տեսակներ ունեն ավելի ցածր թափանցելիության խոչընդոտ, որն ապահովում է վակուումում օդի կորստի ավելի երկար կյանքն և դիմադրողականությունը։
Ամենափոքր պղպջակները կարող են լինել 6 մմ (0.24 դյույմ) տրամագծով և հասնել մինչև 26 մմ-ի (1.0 դյույմ) և ավելի, որպեսզի ապահովեն փոխադրումների ընթացքում ավելացած ցնցումների կլանումը։ Ամենատարածված պղպջակի չափսը 1 սմ-ն է։ Բացի պլաստմասսայում առկա օդային պղպջակների չափսերից կախված պաշտպանության աստիճանից, պլաստմասսե նյութն ինքնին կարող է առաջարկել պաշտպանության որոշակի ձևեր տվյալ առարկայի համար։ Օրինակ, երբ փոխադրում են զգայուն էլեկտրական մասեր և բաղադրիչներ, օգտագործվում է պղպջակաթերթի այնպիսի տեսակ, որն օգտագործվում է որպես հակաստատիկ պլաստիկ՝ վերացնելով ստատիկ շարժը՝ դրանով իսկ պաշտպանելով զգայուն էլեկտրոնային չիպերը ստատիկից, որը կարող է վնասել դրանք։ Պղպջակաթերթի առաջին լայնատարած օգտագործումներից մեկը եղել է 1960 թվականին, երբ նոր IBM 1401 համակարգիչներն առաքվեցին հաճախորդներին։ Նրանց մեծ մասը նախկինում երբեք չէր տեսել փաթեթավորման այս նյութը[6]։
Զվարճանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ սեղմելիս և պայթեցնելիս պղպջակաթերթն արձակում է դուրեկան ճտտոցի ձայն, այն հաճախ օգտագործվում է որպես զվարճանքի միջոց։ Այս այլընտրանքային օգտագործումն ընդունելով՝ որոշ կայքեր առաջարկում են վիրտուալ պղպջակաթերթի ծրագիր։ Այն մի պղպջակաթերթ է, որի պղպջակներին սեղմելով օգտվողները կարող են պայթեցնել դրանք։ Իսկ Mugen Puchipuchi-ն կոմպակտ էլեկտրոնային խաղալիք է, որը նմանակում է պղպջակաթերթի ճտտոցի ձայնը։
Հունվարի վերջին երկուշաբթին նշվում է պղպջակաթերթի գնահատանքի օր[7][8][9]։ Այդ օրը պղպջակաթերթի գնահատանքի օր է նշանակվել այն բանից հետո, երբ Բլումինգթոն քաղաքում գտնվող ռադիոկայանը ստացել է բարձրախոսների ծանրոց՝ փաթեթավորված պղպջակաթերթով, որն էլ բացվելուց և տեղադրվելուց հետո անսպասելիորեն սկսել է հեռարձակել այն պղպջակաթերթի պղպջակների ճտտոցի ձայնը, որով փաթեթավորված էր[10]։
«Sealed Air»-ը հակասականորեն որոշել է ստեղծել նոր iBubble wrap, որը հնարավոր չի լինի պայթեցնել[11]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Պղպջակային փաթեթավորում տերմինը կարող է վերաբերել նաև բլիստերային փաթեթավորումին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Petch Michael (December 2, 2019)։ «The hype and rise of 3D printing and Avi Reichental»։ 3DPrintingIndustry.com։ Վերցված է December 17, 2019
- ↑ «Bubble Film and Bags»։ Packaging Knowledge։ Վերցված է September 28, 2010
- ↑ «Bubble pack»։ Your Dictionary։ Վերցված է July 19, 2014
- ↑ «BUBBLE WRAP - Trademark Details»։ Justia Trademarks։ Վերցված է June 20, 2017
- ↑ «BUBBLEWRAP - Trademark Details»։ Justia Trademarks։ Վերցված է June 20, 2017
- ↑ Time-Life Books (Aug 2016)։ American Inventions: Big Ideas That Changed Modern Life։ Liberty Street։ ISBN 9781683306313
- ↑ «StorageMart Celebrates National Bubble Wrap Appreciation Day»։ Inside Self-Storage։ February 3, 2012
- ↑ River Nate (January 26, 2009)։ «For Stress Release: Bubblewrap Appreciation Day»։ Regular Folks United։ Արխիվացված է օրիգինալից March 20, 2012-ին։ Վերցված է September 23, 2009
- ↑ «Bubble Wrap Appreciation Day»։ Sealed Air Corporation։ Արխիվացված է օրիգինալից January 24, 2011-ին։ Վերցված է February 27, 2011
- ↑ Barron James (January 25, 2010)։ «Celebrating Half a Century of Loud, Soothing Pops»։ The New York Times։ Վերցված է May 1, 2013
- ↑ Chao Loretta (July 1, 2015)։ «Revamped Bubble Wrap Loses Its Pop»։ The Wall Street Journal։ Վերցված է June 20, 2017
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Soroka, W, "Fundamentals of Packaging Technology", IoPP, 2002, 1-930268-25-4
- Yam, K. L., "Encyclopedia of Packaging Technology", John Wiley & Sons, 2009, 978-0-470-08704-6
|