Բլիստեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բլիստերային փաթեթավորում կամ ուրվագծային բջջային փաթեթավորում՝ ՈՒԲՓ, տերմին է, որը վերաբերում է նախապես ձևավորած պլաստիկ փաթեթավորմանը։ Այն օգտագործվում է սպառողական ապրանքների, սննդի և դեղորայքի փաթեթավորման համար։ Բլիստեր է կոչվում այդպիսի փաթեթի եզակի նմուշը։
Բլիստերի հիմնական բաղադրիչը իրենից ներկայացնում է փաթեթավորվող ապրանքի ուրվագծի չափսով և ձևով պատրաստված բջիջը / բջիջները, որը սովորաբար ստանում են ջերմաձևավորման եղանակով։ Ետևի կողմից այն պատված է լինում նրբաթիթեղով, պլաստմասե թաղանթով կամ ստվարաթղթով։
Բլիստերային փաթեթավորումը արդյունավետ պաշտպանում է ապրանքը արտաքին ազդեցությունից, խոնավությունից, կեղտի ներթափանցումից։ Անթափանցիկ բլիստերները պաշտպանում են լույսի նկատմամբ զգայուն ապրանքները նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
|