Կամո Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Դիկրանի Հայրապետյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1966թ․
ԾննդավայրԳանձակ
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ,  Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍտավրոպոլի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունգործարար
ԱշխատանքԿրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
«Ռուսաստանի Դաշնության անտառային արդյունաբերության պատվավոր աշխատող» կոչում, Հայաստանի Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, «Կուբանի զարգացման գործում ակնառու ավանդի համար» III աստիճանի մեդալ, «Արմավիրի բարեգործ» պատվավոր կոչում, «Ռուսաստանի Հայերի Միության» բարձրագույն պարգև՝ «Ոսկե խաչ» շքանշան, Ռուսաստանի հայերի միության «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի «Սուրբ Վարդան» մեդալ, «Ռուսաստանի Աշխատանքային արիության» տարբերակման նշան

Կամո Դիկրանի Հայրապետյան (մարտի 28, 1966 թվականին, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), գործարար, բարեգործ, հասարակական գործիչ, Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության նախագահ[1]։

Կենսագրություն

Կամո Դիկրանի Հայրապետյանը ծնվել է 1966 թվականի մարտի 28-ին Ադրբեջանական ԽՍՀ Գանձակ քաղաքում։ Ավարտել է Կիրովաբադի համար 10 դպրոցը։ 1991 թ․ ավարտել է Ստավրոպոլի պոլիտեխնիկական համալսարանը «մսի և մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

Կամո Հայրապետյանը «Մետրոպոլիս» ՍՊԸ հրուշակեղենի գործարանի հիմնադիրն է և ղեկավերներից մեկը։ 2004 թվականի նոյեմբերի 30-ից Կամո Հայրապետյանը հանդիսանում է Միասնական Ռուսաստան կուսակցության անդամ։ 2010-2015 թվականներին՝ Արմավիրի քաղաքային դումայի 5-րդ գումարման պատգամավոր [2]։ 2015-2020 թվականներին՝ Արմավիրի քաղաքային դումայի 6-րդ գումարման պատգամավոր [3]։ 2020 թվականին ընտրվել է Արմավիրի քաղաքային դումայի 7-րդ գումարման պատգամավոր, Արմավիրի քաղաքային դումայի իրավական, տեղական ինքնակառավարման և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության 7–րդ գումարման հանձնաժողովի անդամ։

2020 թվականից Կամո Հայրապետյանը զբաղեցրել է «Մետրոպոլիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը և իր ջանքերը կենտրոնացրել «Մետրոպոլիս» ՍՊԸ հրուշակեղենի գործարանի հետագա զարգացման վրա։ «Մետրոպոլիս» ՍՊԸ-ն հանդիսանում է «Կուբանի բարձրորակ ապրանքներ» տարածաշրջանային ծրագրի մասնակից և դափնեկիր, ինչպես նաև «Տարվա լավագույն արտադրանք» միջազգային պարենային մրցույթի ոսկե և արծաթե մեդալների դափնեկիր [4]։

2020 թվականին դեկտեմբերին Կամո Հայրապետյանն ընտրվել է Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի նախագահի պաշտոնում՝ թողնելով «Մետրոպոլիս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը [5]։

2011-2021 թվականներին եղել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության Արմավիրի տեղական բաժանմունքի քաղխորհրդի անդամ։

Հասարակական գործունեություն

Կամո Հայրապետյանի հասարակական աշխատանքն ուղղված է բազմազգ Կուբանում բնակվող ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ազգամիջյան հակամարտությունների կանխարգելմանը, երիտասարդ սերնդի հոգևոր և բարոյական դաստիարակությանը, հայ համայնքի ներկայացուցիչների ազգային և մշակութային ինքնության պահպանմանը։

Կամո Հայրապետյանը պարբերաբար մասնակցում է բարեգործական միջոցառումների՝ օգնություն է ցուցաբերում Կրասնոդարի երկրամասի և Արմավիր քաղաքի մանկատներին, գիշերօթիկներին, դպրոցներին ու մանկապարտեզներին, ինչպես նաև մանկական ստեղծագործական խմբերին։

2020 թվականին Կամո Հայրապետյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ Արմավիրում ավարտվեց Հայ առաքելական եկեղեցու վերականգնումը։ Արմավիրի քաղաքային հիվանդանոցին նվիրաբերել է թոքերի արհեստական ​​օդափոխության սարքեր [6]։

2021 թվականին Կամո Հայրապետյանի հովանավորությամբ բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի Մայր Տաճարի շինարարության աջակցության բարեգործական հիմնադրամ [7]։

2021 թվականին Կրասնոդարի թիվ 11 մանկական արվեստի դպրոցի ճեմասրահում տեղադրվել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի կիսանդրին, ում անունով կոչված է դպրոցը [8]։

2021 թվականին Կուբանի մի քանի շրջաններում ջրհեղեղի հետևանքներից տուժածների համար արագ օգնություն է կազմակերպվել [9]։

Կոչումներ և պարգևներ

  • «Ռուսաստանի Դաշնության անտառային արդյունաբերության պատվավոր աշխատող» կոչում
  • Հայաստանի Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ
  • «Կուբանի զարգացման գործում ակնառու ավանդի համար» III աստիճանի մեդալ
  • «Արմավիրի բարեգործ» պատվավոր կոչում
  • «Ռուսաստանի Հայերի Միության» բարձրագույն պարգև՝ «Ոսկե խաչ» շքանշան
  • Ռուսաստանի հայերի միության «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան
  • Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի «Սուրբ Վարդան» մեդալ
  • «Ռուսաստանի Աշխատանքային արիության» տարբերակման նշան

Ծանոթագրություններ

  1. Биография на сайте Армавирской городской Думы armduma.ru (ռուսերեն)
  2. Сайт Армавирской городская Дума V созыва armduma.ru (ռուսերեն)
  3. Сайт Армавирской городская Дума VI созыва armduma.ru (ռուսերեն)
  4. 100 лучших товаров России 2018 на сайте metropolise.ru (ռուսերեն)
  5. Структура руководства Союза Армян России Краснодарского края на сайте sarkuban.ru (ռուսերեն)
  6. Статья "Инфекционная больница Армавира получила аппарат ИВЛ" на сайте news-armavir.ru (ռուսերեն)
  7. Статья "Общими усилиями завершим строительство Кафедрального собора в Краснодаре" на сайте russia-armeni.info (ռուսերեն)
  8. Статья "В Краснодаре открыли бюст советскому композитору Арно Бабаджаняну" на сайте kuban24.tv (ռուսերեն)
  9. Статья "Армяне Краснодарского края оказали помощь пострадавшим от стихии" на сайте sarinfo.org (ռուսերեն)