Jump to content

Moneyken

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:39, 13 Հունիսի 2024 տարբերակ, Վարդուհի Ասիրյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Moneyken
Ծնվել էսեպտեմբերի 20, 2000(2000-09-20) (23 տարեկան)
ԾննդավայրChertanovo, Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունռեփեր և երաժշտական պրոդյուսեր

Օլեգ Ռուսլանովիչ Էրոպկինը (սեպտեմբերի 20, 2000(2000-09-20), Chertanovo, Մոսկվա, Ռուսաստան), բեմական անունը՝ Moneyken (ռուս.՝ Манеке́н)[upper-alpha 1], ռուս հիփ-հոփ արտիստ և երաժշտական ​​պրոդյուսեր, նախկինում բլոգեր էր։ Նա առավել հայտնի է փոփ երգիչ և ռեփ կատարող Ինստասամկաի համար որպես ձայնային պրոդյուսերի աշխատանքով, սակայն հաճախ քննադատության է ենթարկվում այլ մարդկանց բիթերը (գործիքավորումը) յուրացնելու համար։

Կենսագրություն

Օլեգ Ռուսլանովիչ Էրոպկինը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 20-ին Չերտանովոյում (Մոսկվա): 3-ից 12 տարեկան հասակում նա ֆուտբոլ է խաղացել՝ Չերտանովոյի ֆուտբոլային դպրոցում, որպես կիսապաշտպան։ Հետո նա սկսեց փոխել թիմերը՝ նա հանդես էր գալիս (Կապոտնյա Սմենայ)-ի,( Տորպեդոյ)-ի և (Սպարտակ-2)-ի կազմում։ 2017 թվականին նա մասնակցեց ԱՄՆ-ի «Օռլանդո Սիթի» ֆուտբոլային ակումբի փորձերին, մարզիչը նկատեց Էրոպկինի տաղանդը, բայց առաջարկեց վերադառնալ ակումբ մեկ տարի անց: Դպրոցն ավարտելուց հետո պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նրան խոստացել են աշխատավարձ տալ միայն մեկ տարի հետո, ինչի պատճառով նա լրացուցիչ սկսել է աշխատել որպես սննդի առաքման վարորդ Uber Eats-ում։ Ինչ-որ ժամանակ նա կորցրել է աշխատանքը ծառայության կանոնների խախտման պատճառով, ինչի պատճառով էլ ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա։ Այնտեղ նա աշխատանքի ընդունվեց McDonald's-ում։ 2018 թվականին ընկերությունում աշխատանքն ավարտելուց հետո նա սկսեց իր կարիերան, որպես՝ բլոգեր և երաժիշտ[1]։ Հետո նա սկսեց համատեղ գործունեությունը Ինստասամկաի հետ։ Օլեգը սկսել է երաժշտությամբ զբաղվել 16 տարեկանից, առանց երաժշտական ​​կրթություն ստանակու, և այժմ Զոտեևայի երաժշտական ​​պրոդյուսերն է[2][3]։

Անձնական կյանք

2019 թվականի կեսերից նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Դարիա Զոտեևայի հետ, որն ավելի հայտնի է որպես Ինստասամկա։ Ըստ Օլեգի հարցազրույցի, որը հրապարակվել է YouTube շոուի «Որքա՞ն արժե հանդերձանքը» հաղորդաշարում՝ 2020 թվականի նոյեմբերին նա և Դարիան պաշտոնապես ամուսնացած են եղել որը տևել է 6 ամիս[4][5]։

Քննադատություն

2022 թվականի մայիսի 7-ին Մեյբի Բեյբին (իսկական անունը Վիկտորիա Լիսյուկ) թողարկեց դիս-թրեք Ինստասամկաի անունով՝ «Instasamka Diss»: Երգում Վիկտորիան հիշատակել է Moneyken-ին՝ քննադատելով նրան ուրիշների բիթերը յուրացնելու համար։ Մեկնաբանելով Օլեգի կողմից Դարիայի թրեքների ձայնագրությունները՝ Լիսյուկը պնդում է, որ գործիքավորման իրական հեղինակը բիթմեյքեր և ռեփ արտիստ Padillion է, ում հետ Զոտեևան և Էրոպկինի NaMneCash Music լեյբլը սերտորեն համագործակցում են[6]։

Սկավառակագրություն

Ալբոմներ

Մանրամասներով սինգլների ցանկ
Անվանում Դետալներ Գծապատկերի ամենաբարձր դիրքը

Apple Music
[7]
«Новый папа»
  • Թողարկում՝ 2020 թվականի մարտի 20
  • Պիտակը` NaMneCash Music
  • Ձևաչափ՝ թվային բաշխում, հոսք
«Горилла»
  • Թողարկում՝ 2020 թվականի մայիսի 22
  • Պիտակը` NaMneCash Music
  • Ձևաչափ՝ թվային բաշխում, հոսք
«Спасибо папаша»
(համատեղ Ինստասամկաի հետ)
  • Թողարկում՝ 2020 թվականի հունիսի 19
  • Պիտակը` NaMneCash Music
  • Ձևաչափ՝ թվային բաշխում, հոսք
«Семейный бизнес»
(համատեղ Ինստասամկաի հետ)
  • Թողարկում՝ 2020 թվականի դեկտեմբերի 31
  • Պիտակը` NaMneCash Music
  • Ձևաչափ՝ թվային բաշխում, հոսք
1
K Season 1
  • Թողարկում՝ 2022 թվականի հունիսի 9
  • Պիտակը` NaMneCash Music
  • Ձևաչափ՝ թվային բաշխում, հոսք
«—» նշանը նշանակում է, որ ալբոմը չի հայտնվել չարթերում

Սինգլներ

Մանրամասներով սինգլների ցանկ
Տարի Անվանում Այլ կատարողներ
2019 «Мы крутые» Ինստասամկա
2020 «Kenny»
«Я танцую даже днём»
«Витон» Ինստասամկա
«Гоба» Գանվեստ

Ինստասամկա

«Ass Class»
2021 «Она не любит вино»
«Ты мой океан»
«Так нужна»
«Грустная на тусе»
«Пью до дна» Վալերիա
«Двигаться»
«Витон 2» Ինստասամկա

Արտադրող

Ծանոթագրություն։ Ցանկը ներառում է միայն թողարկումներ, որտեղ հիմնական (և/կամ ոչ առաջին) կատարողը ինքը Moneyken-ը չէ, տեղեկատվությունը վերցված է ՎԿ-ից:

Սինգլներ

Ալբոմներ

Մանրամասներով սինգլների ցանկ
Տարի Անվանում Կատարող Ծանոթագրություն
2020 «Семейный бизнес» Ինստասամկա

Moneyken

Բացառությամբ «Ջուսի հետույքը» թրեքի
2021 Moneydealer Ինստասամկա
2022 Queen of Rap
Popstar
2023 Sped Up Album


Ծանոթագրություններ

  1. «MONEYKEN про INSTASAMKA: «Даша ― это секс, любовь и искусство» • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». tntmusic.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Александра Мкртычян (2023-04-01). «Попал в клуб МЛС и играл со спартаковцем Умяровым: знакомимся с мужем Инстасамки рэпером MONEYKEN». Метарейтинг (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-01-ին. Վերցված է 2023-05-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Pavel Zakharov. «Дарья Зотеева (INSTASAMKA), 22». Forbes «З0 до 30» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Рита Цветкова (2020-11-22). ««У нас всё серьёзно» — рэпер Moneyken женился на Инстасамке». Пятый канал (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-19-ին. Վերցված է 2021-01-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Инстасамка выходит замуж». GRAZIA (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Владислав Шеин (2022-05-07). «Мэйби Бэйби выпустила рэп-дисс на INSTASAMKA». ТНТ Music (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-06-08-ին. Վերցված է 2022-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Чарты: Инстасамка на первом месте Apple Music». The Flow (ռուսերեն). 2021-01-11. Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին. Վերցված է 2021-01-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Մեկնաբանություններ
  1. Иногда пишется как Realmoneyken
Աղբյուրներ