Jump to content

Սամպհո սերունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:01, 26 Մայիսի 2024 տարբերակ, ԳՄԱ1286 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Սամպհո սերունդ (կոր.՝ 삼포세대, 三抛世代 սամպհո սեդէ, «Երեք մերժումների սերունդ»), եզրույթ հարավկորեացի երիտասարդ սերնդի համար, որոնք հրաժարվում են ժամադրությունից, ամուսնությունից և երեխաներ ունենալուց: Շատ մարդիկ հրաժարվում են այս երեք բաներից՝ սոցիալական և տնտեսական այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են ծախսերի թանկացումը, ուսման վարձերը, մատչելի բնակարանների պակասը և այլն[1]:

Կան նաև նորաբանություններ՝ opho sede («հինգ մերժումների սերունդ»), որը ներառում է վերը նշված երեքը, աշխատանքի մերժման և տան սեփականության իրավունքի ավելացումով, chhilpo sede («յոթ մերժումների սերունդ»), որը ներառում է միջանձնային հարաբերությունների մերժումը։ հարաբերություններ և հույս, kupho sede («ինը մերժումների սերունդ»), առողջության և արտաքին տեսքից հրաժարվելու ավելացումով, և վերջապես, sippo sede («տասը մերժումների սերունդ») կամ wanpho sede («լիակատար մերժման սերունդ»), որը ներառում է կյանքից հրաժարումը՝ ինքնասպանությունը: Գոյություն ունի նաև ընդհանրացնող տերմին N-pho (կամ N-po) սերունդ: Սամպհոյի սերունդը նման է սատորի սերնդին Ճապոնիայում և ելակի սերնդին Թայվանում[2]։

Եզրույթ Թարգմանություն Հրաժարում
Սամպհո սեդէ 3 մերժումների սերունդ 1 Ժամադրություն
2 Ամուսնություն
3 Երեխայի ծնունդ
Օպհո սեդէ 5 մերժումների սերունդ 4 Զբաղվածություն
5 Տան ձեռքբերում, սեփականատիրություն
Չհիլպհո սեդէ 7 մերժումների սերունդ 6 Միջանձնային հարաբերություններ
7 Հույսեր
Կուպհո սեդէ 9 մերժումների սերունդ 8 Առողջություն
9 Արտաքին տեսք
Սիմպհո սեդէ/
Վանպհո սեդէ
10 մերժումների սերունդ/
ամբողջական մերժման սերունդ
10 Կյանք

Եզրույթի ծագում

«Sampo sedae» տերմինը օգտագործվել է Gyeonghyang Sinmun թերթի հատուկ զեկույցների խմբի կողմից «Խոսում ենք բարեկեցիկ պետության մասին» հրապարակման մեջ[3]։ Այնտեղ սամպհո սերնդի սահմանումը ներառում էր անկայուն աշխատանք ունեցող անձանց, ուսանողական վարկերի թանկ վճարները և այլն, երիտասարդները հետաձգում են ժամադրությունը, հարաբերությունները, ամուսնությունը և երեխաներ ունենալը մինչև անորոշ ապագան[4]։ Զեկույցում ասվում է, որ Հարավային Կորեայում ընտանիք կազմելու բեռն այնքան մեծ է, որ կառավարությունը որոշել է բարեկեցության պարտականությունները վերապահել հենց ընտանիքներին: Զեկույցի եզրակացությունը. Սամպհոյի սերնդի առաջացումը ցույց է տալիս, որ ավանդական ընտանեկան կառուցվածքը տագնապալի արագությամբ քայքայվում է: Հոդվածի հանրաճանաչության պատճառով տերմինը արագ տարածվեց տարբեր լրատվամիջոցներով և համացանցով։

Ամուսնության նոր վարքագիծ

Հարավային Կորեայում ամուսնական վարքագիծը փոխվել է 20-րդ դարի ընթացքում: Ըստ Duo-ի՝ հարցված 1446 կանանցից ավելի քան 34%-ը ապագա ամուսին ընտրելիս առաջնահերթություն է տվել ֆինանսական հնարավորություններին և աշխատանքին, 30%-ը՝ ապագա ամուսնու անհատական ​​հատկություններին, իսկ 9%-ը՝ արտաքին տեսքին: Ժամանակակից հասարակության մեջ միայնությունը դարձել է ավելի լուրջ խնդիր, քան գործազրկությունը, ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն կարողացել գտնել համապատասխան զուգընկերոջ, այլ որովհետև չունեն ամուսնանալու և սեփական ընտանիք ստեղծելու տնտեսական հնարավորություն[5]: Ամուսնության նկատմամբ զգուշավոր վերաբերմունք է տարածվել, երիտասարդները միմյանց նկատմամբ զգուշավոր տնտեսական գնահատականներ են տալիս՝ չկենտրոնանալով հիմնականում ռոմանտիկ զգացմունքների և սիրո վրա, իսկ հարսանիքների արժեքը անընդհատ և արագորեն բարձրանում է[6][7]: Հարավային Կորեայում շատ երիտասարդներ հակված են սերը, սիրավեպը և ծանոթությունը որպես շքեղություն դիտել: Հարավային Կորեայում բարձր վարձատրվող աշխատատեղերի հիմնական մասը խոշոր ընկերություններում է, որտեղ հասարակության մեջ պաշտոնների համար մրցակցությունը շատ բարձր է[6]: Մարդիկ, որոնք չեն համապատասխանում ամուսնության տնտեսական հաջողության չափանիշներին, հիասթափություն են ապրում[6]։ Աշխատող մայրերը դեռևս քիչ պաշտպանված են պետության կողմից, ինչը, զուգակցված տնտեսական ճնշման հետ, ստիպում է երիտասարդ չշտապել երեխա ունենալու հարցում[6]։

Հետազոտություն

Սամպհո սերնդի առաջացման պատճառը Հարավային Կորեայում

Ենթադրվում է, որ այս երևույթի առաջացման հիմնական պատճառը ժամանակակից հասարակության տնտեսական և սոցիալական ճնշումն է հարավկորեացի երիտասարդության վրա[6]։ Սեուլի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի կողմից իրականացված հետազոտությունը մատնանշել է «սամպհո սերնդի» առաջացմանը նպաստող հինգ պատճառ՝ ապագայի նկատմամբ անորոշություն, անհանգստություն, իրատեսություն, հուսահատություն և հարաբերություններից հրաժարում: Հետազոտությունը գտել է «սամպհո սերնդի» չորս պատճառ՝ 27,36%՝ անհանգստություն, 19,92%՝ իրատեսական հայացքներ, 13,24%՝ եսակենտրոնություն և 8,70%՝ ձգձգում[8]:

Ամուսնությունը և երեխաներ ունենալը Հարավային Կորեայի հասարակության մեջ դադարել են անհրաժեշտություն լինել, և ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում այդ ամենից: Սամպհո սերնդի առաջացման հետևանքներից են ծնելիության նվազումը, դեպրեսիայի դեպքերի աճը, ինքնասպանությունների թիվը, Հարավային Կորեայի բնակչության արագացող ծերացումը և ապագայում երիտասարդության թվի պակասը[9][10]։

Ծանոթագրություններ

  1. baek, Jeongseon Things I wish I had known before debt(빚지기 전에 알았다면 좋았을 것들). — media will, 2012.
  2. hwang, minsoo Sampo generation(삼포세대). — sangwon, 2011. — ISBN 8996061840
  3. «볼보, 대량해고에도 파업은 없었다». Kyunghyang Shinmun (կորեերեն). 2011-06-07. Արխիվացված է օրիգինալից 2021-02-09-ին. Վերցված է 2015-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «취업준비생 이별 이유 1위…삼포세대의 비극» [The best reason for breakup of young applicant...tragedy of Sampo Generation]. Segye Ilbo. 2013-06-19. Արխիվացված է օրիգինալից 2014-11-13-ին. Վերցված է 2020-06-10-ին.
  5. Kim, Da-Ye. «New economics of tying the knot». The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին. Վերցված է 2012-02-05-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Jung, Hwan-bo (2011-10-27). «'삼포세대'가 된 'X세대'… 불만의 에너지, 참여로 분출» [X generation became Sampo generation… The energy of dissatisfaction has blown out to Participation.]. news.khan.co.kr (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-22-ին. Վերցված է 2019-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «20~40대 10명 중 6명 '결혼 부담된다'». news.naver.com (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-20-ին. Վերցված է 2020-04-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Կաղապար:Cita publicación
  9. PD Note, MBC. «[PD 수첩] 허니문푸어, 빚과 결혼하다» [[PD Note]'Honeymoon poor'-Marriage with debts]. playvod.imbc.com (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-21-ին. Վերցված է 2019-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Jung, Won-sik (2011-05-31). «[표지이야기]연애도 결혼도 출산도 포기한 '삼포세대'». weekly.khan.co.kr (կորեերեն). 'Sampo generation' who has given up dating, marriage and childbirth. Արխիվացված է օրիգինալից 2020-06-21-ին. Վերցված է 2019-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ