Jump to content

ESM Government Securities

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:35, 25 Մայիսի 2024 տարբերակ, Beko (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

 

ESM Government Securities, Inc., Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում պետական արժեթղթերի դիլերային ընկերություն, որը մասնագիտացած է եղել հետգնման պայմանագրերի և հակադարձ հետգնման պայմանագրերի մեջ: Ընկերության ձախողումը 1985 թվականի մարտին հանգեցրել է Home State Savings Bank-ի փլուզմանը, ինչպես նաև Օհայոյի տասնյակ այլ բանկերի ավանդների և Օհայոյի մասնավոր ավանդների երաշխավորման հիմնադրամի անկմանը:

Պատմություն

ESM Government Securities ընկերությունը հիմնադրել են Ռոննի Յուտոնը, Ռոբերտ Սենեկան և Ջորջ Միդը 1975 թվականին՝ ընկերության անվանումը վերցնելով նրանց ազգանվան առաջին տառից։ (Սենեկան հեռացել է ընկերությունից 1978 թվականին)։ Շուտով նրանց միացել է Ալան Նովիկը և հետագայում դարձել նախագահ, սակայն մահացել է 1984 թվականի նոյեմբերին սրտի կաթվածից: Փաստաբան Սթիվեն Արկին հանդիպել է Ռոննի Էյութոնին Ազգային գվարդիայի ստորաբաժանումում և նրան ծանոթացրել իր սկեսրայր՝ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող Home State Savings Bank-ի սեփականատեր Մարվին Ուորների հետ[1]:

Խարդախության ավարտ

ESM Government Securities ընկերությունը փակվել է 1985 թվականի մարտի 4-ին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից և զանգվածային խարդախության բացահայտումից հետո հսկողության տակ է վերցվել: ESM-ը մեծ գործառնական վնասներ էր կրել և նույն գրավը գրավադրել էր մեկից ավելի վարկատուների մոտ՝ նախնական գնահատված վնասով ավելի քան 300 միլիոն դոլարով[2]:

Ազդեցությունը Նահանգային խնայբանկի վրա

Նահանգային խնայբանկը (անգլ.՝ Home State Savings Bank) ESM Government Securities ընկերությan ամենամեծ հաճախորդն է exel, և պարզվեl 1, որ Նահանգային խնայբանկը կրել է մոտ 150 միլիոն դոլարի վնաս ESM-ի հետ իրենց գործարքներից: Բանկից մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլար է հանել: Բանկը փակվել է 1985 թվականի մարտի 9-ին։ Օհայոյի Ավանդների Երաշխավորման Հիմնադրամի կողմից ապահովագրված այլ հաստատություններում բանկային խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ հիմնադրամն անբավարար միջոցներ ունի Նահանգային խնայբանկի ավանդատուներին վճարելու համար: Հիմնադրամի կողմից ընդգրկված բանկերի համար Օհայոյի նահանգապետը հայտարարել է բանկային արձակուրդ[3]։ ESM-ի այլ խոշոր զոհերի թվում են եղել Տեխասի Բոմոնտը, Օհայոյի Թոլիդոն,Ֆլորիդայի Պոմպանոբիչը, Նևադայի Քլարկ շրջանը, Վաշինգտոնի Կլալլամ շրջանը, և Ֆլորիդայի American Savings & Loan of Miami ընկերությունը:

Իրավական վարույթ և օրենսդրական արձագանք

Հետաքննությունը ցույց է տվել, որ Խոսե Գոմեսը՝ Alexander Grant & Company-ի Certified Public Accountant ընկերության գործընկերը, կաշառք է ստացել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու համար[4]: 1986 թվականի ապրիլին ESM-ի հգործարքներում ներգրավված յոթ մարդ իրենց մեղավոր են ճանաչել, այդ թվում՝ Ռոննի Էյութոնը, Ջորջ Միդը, ընկերության չորս այլ ղեկավարներ և Խոսե Գոմեսը[5]: Յութոնը ստացել է 15 տարվա ազատազրկում, Միդը՝ 14, իսկ Գոմեսը՝ 12 տարի[6]։ Սթիվեն Արկին ինքնասպան է եղել 1985 թվականի հուլիսին[7]։ Ընկերության վերահսկիչ Հենրի Էրլ Ռիդելը ինքնասպան է եղել 1986 թվականի նոյեմբերին։ Մարվին Ուորները դատապարտվել է 1987 թվականի մարտին ինը կետով խարդախության հետ կապված մեղադրանքների համար, որոնք առնչվում էին Նահանգային խնայբանկին և 28 ամիս բանտում է անցկացրել[8]: Alexander Grant & Co. ընկերությունը վճարել է 173 միլիոն դոլար վնասի փոխհատուցում և դատական ծախսեր[9]:

Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունել է 1986 թվականի պետական արժեթղթերի մասին օրենքը՝ ի պատասխան ESM Government Securities ընկերության և այլ նմանատիպ պետական դիլերների ձախողումների և սկանդալների[10]:

Ծանոթագրություններ

  1. «Report On "ESM Government Securities, Inc. Scam». https://www.studocu.com/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. Postlewaite, Susan (June 17, 1986). «Former ESM Government Securities Inc. Chairman Ronnie Ewton testified...». UPI (անգլերեն). Վերցված է 2022-06-01-ին.
  3. «Chronology of Home State Scandal». Toledo Blade. March 3, 1987. էջ 4. Վերցված է 2022-06-01-ին.
  4. Sterngold, James (1985-04-05). «Accounting Firm Calls E.S.M. Case 'a Betrayal'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022-06-01-ին.
  5. Edwards, John G. (April 18, 1986). «Seven Plead Guilty In Esm Fraud Case». Sun Sentinel. Արխիվացված օրիգինալից May 17, 2017-ին.
  6. «Two securities dealers were sentenced to prison». Los Angeles Times. January 27, 1987. Արխիվացված է օրիգինալից December 9, 2015-ին.
  7. Cosco, Joseph (July 24, 1985). «Miami Lawyer Kills Himself In Wake Of Esm». Sun Sentinel. Արխիվացված է օրիգինալից December 1, 2015-ին.
  8. «3 CONVICTED IN FAILURE OF HOME STATE». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1987-03-03. ISSN 0362-4331. Վերցված է 2022-06-01-ին.
  9. Clikeman, Paul M. (2013-07-24). Called to Account: Financial Frauds that Shaped the Accounting Profession (անգլերեն). Routledge. էջեր 88–95. ISBN 978-1-136-22490-4.
  10. Rogers, Terry F. (1987). «The Government Securities Market: In the Wake of ESM». Santa Clara Law Review. Santa Clara, California, U.S.: Santa Clara University. 27 (3): 587–605.