Իվանա Անդրես
Իվանա Անդրես | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր | Aielo de Malferit, Vall d'Albaida, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ֆուտբոլիստուհի |
Ամուսին | Anabel? |
Ivana Andrés Վիքիպահեստում |
Իվանա Անդրես (հուլիսի 13, 1994, Aielo de Malferit, Vall d'Albaida, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում է «Կանանց ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոնի» «Ռեալ Մադրիդ» ակումբում, որի ավագն է, և Իսպանիայի ֆուտբոլի կանանց հավաքականում[1]։
Զենգինի ծնողները թուրքեր են։ Էրքանի ծնվելուց անմիջապես հետո նրանք տեղափոխվել են Շվեդիա։ Նա հանդես է եկել Թուրքիայի պատանեկան հավաքականում, սակայն հետո որոշել է ընտրել Շվեդիան։
Ակումբային կարիերա
Երիտասարդական
Իվանա Անդրեսը կարիերան սկսել է հայրենի Այելո դե Մալֆերիտ քաղաքում, տեղի «Այելո» ֆուտբոլային ակումբում։ 12 տարեկանում նա ընդունվել է «DSV Colegio Alemán»-ի դպրոց, որտեղ 2007/08 մրցաշրջանում խաղացել է C և B թիմերում, մինչև 2009 թվականին հայտնվել է «Վալենսիա» կանանց ֆուտբոլային ակումբում, որն այդ ժամանակ արդեն հանդես էր գալիս առաջին դիվիզիոնում։
«Վալենսիա»
2009 թվականին ակումբը պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ և այդ ժամանակվանից գործել որպես հայտնի ակումբի կանանց ֆուտբոլի բաժին։ Նա «Վալենսիայում» հանդես եկավ ևս ինը տարի, հասնելով 2015 թվականի «Ֆուտբոլի թագուհու գավաթի» եզրափակիչ։ 2016/17 մրցաշրջանում առաջնության երրորդ տեղը դարձավ ակումբի պատմության լավագույն արդյունքը: «Վալենսիայում» իր վերջին տարիներին Իվանա Անդրեսը թիմի ավագն էր[2]։
«Լեվանտե»
Մի քանի տարի թիմում աշխատելուց հետո, լինելով ակումբի ավագը վերջին մրցաշրջաններում, նա անսպասելիորեն տեղափոխվեց «Լևանտե», որի հետ երկու մրցաշրջաններում Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը՝ զիջելով այն ժամանակվա առաջատար թիմերին՝ «Բարսելոնային» և «Ատլետիկո Մադրիդին»։
«Ռեալ Մադրիդ»
2020 թվականի ամռանը նա պայմանագիր կնքեց «Ռեալ Մադրիդի» նորաստեղծ նորաստեղծ կանանց բաժնի հետ և իր առաջին մրցաշրջանում նշանակվեց թիմի ավագ։ 2024 թվականի առաջին խաղում Անդրեսը 91-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը «Մադրիդի» դեմ խաղի ժամանակ[3]։
Միջազգային կարիերա
Երիտասարդական
Որպես մինչև 17 տարեկանների հավաքականի խաղացող՝ Իվանա Անդրեսը մասնակցել է 2010 թվականի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը և գրավել երրորդ տեղը[4]։ Նա եզրափակիչ փուլի բոլոր վեց խաղերում հանդես է եկել մեկնարկային կազմում։ 2010 թվականին նա Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում գրավել է առաջին տեղը՝ հաղթելով Իռլանդիային։ Հաջորդ տարի նա կրկին հանդես եկավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում և նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակչում 1։0 հաշվով հաղթելով Ֆրանսիային[5]։ Անդրեսը մասնակցել է ինչպես կիսաեզրափակիչ, այնպես էլ եզրափակիչ փուլերին։
Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա հասել Է Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ, որտեղ եզրափակչում լրացուցիչ ժամանակում թիմը պարտվել է Շվեդիային։
Ավագ
Իվանա Անդրեսը հիմնական թիմում իր նորամուտը նշել է 2015 թվականի փետրվարի 11-ին Բելգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[6]: Նույն թվականին նա հրավիրվել է 2015 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, սակայն ոչ մի խաղ չի անցկացրել մրցաշարում: Ազգային հավաքականի կազմում իր առաջին տիտղոսը նա նվաճել է Ալգարվեի գավաթի խաղարկությունում, որտեղ Իսպանիան եզրափակչում 1:0 հաշվով հաղթել է Կանադային: Իվանա Անդրեսը մասնակցել է բոլոր չորս հանդիպումներին: Նա բաց է թողել Եվրոպայի 2017 թվականի առաջնությունը, որը տեղի է ունեցել կարճ ժամանակ անց՝ վզնոսկրի կոտրվածքի պատճառով[7]: 2019 թվականի աշխարհի առաջնությունում նա կրկին ազգային հավաքականի կազմում էր, բայց մրցաշարի ընթացքում չէր մասնակցում:
Նա իր թիմի հետ միասին գրավեց առաջին տեղը 2023 թվականի աշխարհի առաջնությունում:
Անձնական կյանք
2022 թվականի հունիսից Անդրեսն ամուսնացած է կնոջ Անաբելի հետ[8]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբ
2024 թվականի մարտի 24-ին կայացած խաղի դրությամբ
«Լիգա Ֆ» | Մրցաշրջան | Լիգա | Ազգային Գավաթ[Ն 1] | Մայրցամաքային[Ն 2] | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Ելույթների քանակը | Գոլեր | Ելույթների քանակը | Goals | Ելույթների քանակը | Goals | Ելույթների քանակը | Գոլեր | Ելույթների քանակը | Գոլեր | ||
«Վալենսիա» | 2009–10 | Կանանց Սուպերլիգա | 18 | 0 | – | – | – | 18 | 0 | |||
2010–11 | Կանանց Սուպերլիգա | 22 | 1 | 2 | 0 | – | – | 24 | 1 | |||
2011–12 | Առաջին Դիվիզիոն | 29 | 1 | – | – | – | 29 | 1 | ||||
2012–13 | Առաջին Դիվիզիոն | 24 | 1 | – | – | – | 24 | 1 | ||||
2013–14 | Առաջին Դիվիզիոն | 25 | 1 | – | – | – | 25 | 1 | ||||
2014–15 | Առաջին Դիվիզիոն | 30 | 1 | 3 | 0 | – | – | 33 | 1 | |||
2015–16 | Առաջին Դիվիզիոն | 30 | 1 | 2 | 0 | – | – | 32 | 1 | |||
2016–17 | Առաջին Դիվիզիոն | 30 | 0 | 1 | 0 | – | – | 31 | 0 | |||
2017–18 | Առաջին Դիվիզիոն | 29 | 0 | 2 | 0 | – | – | 31 | 0 | |||
Ընդհանուր | 237 | 6 | 10 | 0 | – | – | 247 | 6 | ||||
«Լևանտե» | 2018–19 | Առաջին Դիվիզիոն | 28 | 2 | 1 | 0 | – | – | 29 | 2 | ||
2019–20 | Առաջին Դիվիզիոն | 21 | 0 | 1 | 0 | – | 1[Ն 3] | 0 | 23 | 0 | ||
Ընդհանուր | 49 | 2 | 2 | 0 | – | 1 | 0 | 52 | 2 | |||
«Ռեալ Մադրիդ» | 2020–21 | Առաջին Դիվիզիոն | 31 | 0 | 1 | 0 | — | — | 32 | 0 | ||
2021–22 | Առաջին Դիվիզիոն | 27 | 0 | 1 | 0 | 8 | 0 | 1[Ն 3] | 0 | 37 | 0 | |
2022–23 | «Լիգա Ֆ» | 22 | 0 | 4 | 1 | 6 | 0 | 1[Ն 3] | 0 | 33 | 1 | |
2023–24 | «Լիգա Ֆ» | 18 | 2 | 2 | 0 | 7 | 0 | 1[Ն 3] | 0 | 28 | 2 | |
Ընդհանուր | 98 | 2 | 8 | 1 | 21 | 0 | 3 | 0 | 130 | 3 | ||
Ընդհանուր կարիերա | 384 | 10 | 20 | 1 | 21 | 0 | 4 | 0 | 429 | 11 |
Միջազգային
Ազգային հավաքական | Տարի | Ելույթների քանակը | Գոլեր |
---|---|---|---|
Իսպանիա | 2015 | 2 | 0 |
2016 | 0 | 0 | |
2017 | 8 | 0 | |
2018 | 6 | 0 | |
2019 | 6 | 0 | |
2020 | 1 | 0 | |
2021 | 7 | 0 | |
2022 | 12 | 0 | |
2023 | 11 | 0 | |
Ընդհանուր | 53 | 0 |
Նվաճումներ
Իսպանիա
- ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթ. 2023
- ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 17 տարեկանների առաջնություն
- Ալգարվեի Գավաթ․ 2017
Նշումներ
- ↑ Ներառում է «Թագուհու Գավաթը»
- ↑ Ներառում է «ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգան»
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ելույթներ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում
Ծանոթագրություններ
- ↑ AS, Diario (18 June 2018). «El Levante ficha a Ivana Andrés, excapitana del Valencia». AS.com.
- ↑ ROS, CAYETANO (2019-09-06). «Ivana Andrés: "No somos menos mujeres por jugar al fútbol"». Las Provincias (իսպաներեն). Վերցված է 2023-11-15-ին.
- ↑ Infobae, Por Newsroom (2024-01-07). «2-1. El Real Madrid tira de épica y remonta en la prolongación». infobae (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2024-01-09-ին.
- ↑ Statistics in FIFA's website
- ↑ Pomares, Gili, Andrés enjoy 'dream' night. UEFA
- ↑ Profile in UEFA's website
- ↑ «Las dos espinas clavadas de Ivana Andrés». Marca.com (իսպաներեն). 2019-06-06. Վերցված է 2023-11-15-ին.
- ↑ «L-Mag.de: Das sind die 59 lesbischen, bisexuellen und queeren Spielerinnen» (գերմաներեն). July 2022.
Արտաքին հղումներ
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Profile at Valencia CF
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Profile at Txapeldunak.com (es)