Jump to content

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս
Տեսակկամպուս
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա և Լեոպոլդշտադտ
Կազմված էԳրադարան և Ուսումնական կենտրոն, Ուսումնական կենտրոն և Դեպարտամենտ 1, WU Vienna, Departments 2 and Students Center?, WU Vienna, Departments 3 and Administration?, WU Vienna, Departments 4? և WU Vienna, Executive Academy (Building)?
Մասն էՎիեննայի պետական տնտեսագիտական համալսարան
Քարտեզ
Քարտեզ
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուսի հյուսիս-արևմտյան տարածքը, որը բացվել է 2013 թվականին, առաջին պլանում նացիստների կողմից հալածվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս կամ ՎՀ կամպուս (գերմ.՝ Wirtschaftsuniversität Wien Campus, հապավումը` WU Campus) Վիեննայի Տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի կենտրոնակայան Լեոպոլդշտադտ շրջանում։ Այն գտնվում է նախկին համաշխարհային ցուցահանդեսի հարավ-արևմտյան մասում, իսկ ավելի ուշ՝ տոնավաճառի հրապարակում՝ Վիեննայի Պրատեր հանգստյան գոտու հյուսիսային եզրին: Համալսարանի օբյեկտների մի մասը կառուցվել է 1937 թվականին այրված Վիեննայի ռոտոնդայի տեղում։

Համալսարանի առաջին կամպուսի գտնվելու վայրը որոշվել է 2007 թվականի հոկտեմբերին։ Միջազգային ճարտարապետական մրցույթը մեկնարկել է 2008 թվականի հունիսի 16-ին: Հաղթող նախագծերը հայտարարվել են 2008 թվականի դեկտեմբերին։ Ընդհանուր պլանավորումը շնորհվել է BUSarchitektur (Վիեննա) ճարտարապետական կոլեկտիվին՝ Լաուրա Պ. Սփինադելի ղեկավարությամբ, իսկ հինգ այլ հաղթողներ պարգևատրվել են առանձին բաղադրիչների համար:

Կամպուսի հիմնաքարի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ փորման աշխատանքները սկսվել են 2010 թվականի փետրվարին։ Գրադարանի և ուսումնական կենտրոնի տանիքի ծածկի արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի: Համալսարանի կամպուսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբեր 4-ին: Ծրագրի արժեքը կազմել է 492 միլիոն եվրո:

Գույքը պատկանել է Wiener Messe GmbH ընկերությանը: Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուսի հողատարածքը 90,000 մ² է, որից 35.000 մ²-ը կառուցապատված է, իսկ 55.000 մ² հանրությանը հասանելի բաց տարածքներ են: Բոլոր շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 140,000 մ²: Բաց տարածքներում կա 232 ծառ, 9900 մ² բազմամյա թփեր և ծաղիկներ, 1659 մ² սիզամարգեր, 720 մ հեծանվահրապարակներ, 982 հեծանիվների կայանատեղեր և ինը խմելու շատրվաններ[1]:

2012 թվականի մայիսին շինհրապարակում շարֆերի աշխատանքների ժամանակ հրդեհ է բռնկվել, հրդեհը վնասել է W2 կամպուսի բաղադրիչի վերին երկու հարկերի վրա[2]: 2014 թվականի հուլիսին և 2015 թվականի հունվարին դուրս եկավ Գրադարանի և ուսումնական կենտրոնի ճակատից 80 կիլոգրամ քաշով բետոնե սալաքարն պոկվել և ընկել է գետնին[3]: Ոչ մեկում տուժվածներ չեն եղել: Պատճառը հավաքման սխալն է եղել, իսկ վնասը կազմել է 1,5 մլն եվրո[4]: 2015 թվականի փետրվարին գրադարանի ընթերցասրահի առաստաղից լամպեր են ընկել[5]:

Համալսարանը, ի թիվս այլ բաների, ծառայել է որպես «Բանականության խաղեր» (MindGamers, 2015), «Կյանքի ուղեցույց» (Life Guidance, 2017) և «Հանցագործության վայր՝ շոկ» (Tatort: Schock, 2017) ֆիլմերի նկարահանման վայր։

Ճարտարապետություն

Վեց հայտնի ճարտարապետական ընկերություններ ամբողջ աշխարհից վարձվել են Համալսարանի կամպուսի համար՝ նպատակ ունենալով ստեղծել համաշխարհային մակարդակի ճարտարապետություն։ Համալսարանը ներկայացնում է ճյուղավորված քաղաքային լանդշաֆտ՝ անգլո-սաքսոնական համալսարանների օրինակով բազմաթիվ բաց տարածքներով, որոնցում ցրված են ինստիտուտի առանձին շենքերը[6]: Այն բաղկացած է տարբեր դիզայնի բազմաթիվ բաղադրիչներից, որոնք չեն առնչվում միմյանց: Տեղանքը հատվում է արևելք-արևմուտք ձգվող ճանապարհով` առանց ավտոմեքենաների երթևեկության: Չկա կենտրոնական գլխավոր մուտք, բայց կան մուտքեր դեպի արևմուտք և արևելք, ինչպես նաև մի քանի փոքր մուտքեր դեպի կանաչ Պրատեր:

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուսի LC մուտքի տարածք
Գրադարան և ուսումնական կենտրոն (ձախ), 1-ին դեպարտամենտ և ուսումնական կենտրոն (աջ)
  • Գրադարան և ուսումնական կենտրոն (Library & Learning Center, հապավում` LC), համալսարանական կամպուսի կենտրոնն է: Շենքի կոնսոլային տանիքը հեռվից աչքի է ընկնում. ոճավորված «մոնիթոր» է տեղադրված մեծ ապակե մակերեսով, դեպի Պրատերը։ Շենքի արտաքին տեսքը բնութագրվում է մուգ և բաց կառուցվածքով։ Ճարտարապետությունը Համբուրգի Զահա Հադիդի գրասենյակինն է: Համալսարանի գրադարանի կենտրոնական ընդունման տարածքը գտնվում է Վիենայի տնտեսագիտական համալսարանում: Այցելուներին ընդունում են ընդարձակ ատրիումում: Շենքի հսկա արտաքին մասով անցնում են նեղ, կիրճանման «ձորերը», որոնք բաժանված են երկու կառույցների։ Բացի գրադարանից, կան բազմաթիվ սպասարկման հարմարություններ ուսանողների համար, գրախանութ և Համալսարանի երկու պարասրահներ: LC-ը բաց է շաբաթը վեց օր: Շինության մակերեսը մոտ 41 000 մ² է:
D1 & TC: Էռնստ-Ա. Պլիշկեի մրցանակ 2014 թվականին
  • 1-ին դեպարտամենտ և ուսումնական կենտրոն (Department 1 und Teaching Center, հապավում` D1 & TC), երկուսն էլ համալսարանի կամպուսի հյուսիս-արևելքին են հարում: Ճակատային հատվածը պատրաստված է օդակայուն կառուցվածքային պողպատից` կորտենային պողպատից, որի մակերեսը ժամանակի ընթացքում ժանգոտվում է և տարիների ընթացքում դանդաղորեն փոխում է գույնը: Շենքի ներսում շարունակվում է ճակատային ձևավորումը. այս նյութը օգտագործվում է նաև մեծ դասախոսական դահլիճում Auditorium Maximum-ում. Այն առաջարկում է տարածք 650 ուսանողների համար: Դիզայնը ստեղծել է Վիեննայի ավստրիական BUSarchitektur ճարտարապետական կոլեկտիվը՝ Լաուրա Պ. Սպինադելի ղեկավարությամբ: Այստեղ են գտնվում Համաշխարհային առևտրի դեպարտամենտը, մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, 21 դասասենյակներ` վեց մակարդակներով, սեմինարների սենյակներ և համալսարանական կաֆետերիա (Mensa): Շինության մակերեսը մոտ 34000 մ² է:
  • 2-րդ դեպարտամենտ և ուսումնական կենտրոն (D2 & SC), երկուսն էլ երկարավուն շենքեր են, որոնց ճակատը կազմված է բարակ շերտերից: Ճակատային դիզայնը ոգեշնչված է Միլֆեյ շերտավոր խմորից պատրաստված քաղցրավենիքից. այն պետք է հնարավորություն տա լուսավորության, մտերմության, գաղտնիության և հետաքրքիր հեռանկարների: Պլանավորումը կատարվել է ճապոնական Hitoshi Abe ստուդիայի կողմից: Երկու բաղադրիչների միջև կան ոչ մեծ քառակուսիներ, որոնք հրավիրում են չշտապել հեռանալ, և որոնք առանձին նախահրապարակ են առանձին դեպարտամենտների համար: D2 դեպարտամենտում կան օտարալեզու բիզնես հաղորդակցության, տեղեկատվության մշակման, կառավարման, մարքեթինգի և կորպորատիվ կառավարման բաժիններ, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտ, գրախանութ և բիզնես լեզուների գրադարան: Շենքի SC-ուսումնական կենտրոնում է գտնվում մարզական կենտրոնը՝ երեք ուսումնական սենյակներով և հանրային մանկապարտեզով։ Շինության մակերեսը մոտ 23000 մ² է:
  • 3-րդ դեպարտամենտ և վարչակազմ (D3 & AD) նույնպես բաղկացած է երկու մասնաշենքից: Ինչպես D2-ը, այն հարավից սահմանակից է կանաչ Պրատերին։ Ճարտարապետությունը լոնդոնյան CRABstudio ստուդիան է կատարել՝ Փիթեր Կուկի ղեկավարությամբ: Շենքերը կազմում են մի քանի բակեր, միջանցքներ, խորշեր, տեռասներ, ատրիումներ և նստատեղերով բաց տարածքներ։ Վերին հարկերը գունավորված են գունավոր ճակատային շերտերով: Չմշակված արծաթե եղևնուց պատրաստված ֆիքսված փայտե սալիկները դասավորված են ուղղահայաց և հորիզոնական, աշխուժացնում են ճակատը և արևապաշտպան դեր են կատարում. դրանք հիշեցնում են հարակից Պրատերի ծառերը: D3 շենքում տեղակայված են հանրային իրավունքի և կորպորատիվ իրավունքի, աշխատանքային և սոցիալական իրավունքի բաժինները, ինչպես նաև չորս գիտահետազոտական ինստիտուտները և բիզնես իրավունքի հատուկ գրադարանը: Համալսարանի կամպուսի վարչակազմը և ռեկտորատը գտնվում են AD շենքում: Շինության մակերեսը մոտ 20000 մ² է:
  • Մի քանի համեմատաբար բարձր, նեղ շենքեր կազմում են 4-րդ դեպարտամենտը (D4): Շենքի ճակատային ձևավորումը և հատակագիծը զուգահեռագծերի և պատուհանների դինամիկ դասավորության խաղ են, որը նաև հիմնված է միմյանց մեջ ներկառուցված զուգահեռագծերի հաջորդականության վրա: Լուսամուտների ծալովի շարժական ծածկոցափեղկերը, որոնք ալյումինե թիթեղից են պատրաստված, արևապաշտպան դեր են կաարում և ստեղծում են ճակատի բազմատեսակության խաղ: Այս բաղադրիչը նախագծվել է Carme Pinós-ի ստուդիան Բարսելոնայից: Այստեղ են գտնվում ֆինանսների, սոցիալ-տնտեսական և տնտեսագիտության բաժինները, ինչպես նաև հինգ գիտահետազոտական ինստիտուտներ և մի քանի գրասենյակային տարածքներ: Շինության մակերեսը մոտ 16000 մ² է:
Campus WU EA շենքը
  • Վիեննայի տնտեսագիտական համալսարանի արևմտյան մուտքի մոտ Գործադիր ակադեմիայի (EA) շենքն է, վեցհարկանի, կոմպակտ աշտարակ, որը հետևում է միանյութական (μόνοςմեկ) նախագծման սկզբունքին: Ճակատը պատրաստված է ապակուց և ալյումինից և կիսաթափանցիկ է անթափանցից մինչև թափանցիկ երանգներով։ Երկինքն ու բնությունը արտացոլվում են դրանում և ինտեգրում շենքը շրջակա միջավայրին: Ճարտարապետությունը կատաել է Մադրիդից NOMAD Arquitectos ընկերությունը: Գործադիր ակադեմիայից բացի, շենքը պարունակում է երկու դասասենյակ, չորս սեմինարների սենյակ, ինչպես նաև գրասենյակային տարածք և բազմաֆունկցիոնալ միջոցառումների տարածք: Շինության մակերեսը մոտ 6000 մ² է[7][8][9]:

Վիեննայի տնտեսագիտական համալսարանը պետք է ակտիվորեն մասնակցի քաղաքային կյանքին և նաև գրավիչ լինի հանրության համար: Շենքերը կարելի է այցելել: Կան բազմաթիվ ռեստորաններ և սուպերմարկետ։

Ի հիշատակ Համաշխարհային Առևտրի Համալսարան անվանման, որն ուժի մեջ է եղել 1919 թվականից մինչև 1975 թվականներիը, Վիեննայի տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ մասնավոր ճանապարհը, որը կապում է Զյուրպորտալշտրասեն և Մեսսեշտրասեն փողոցները, 2012 թվականին քաղաքային վարչակազմի կողմից` խորհրդակցելով Վիեննայի տնտեսագիտական համալսարանի հետ, անվանվել է Համաշխարհային առևտրի կենտրոն: Հասցեն թիվ 1, սա Վիենայի տնտեագիտական համալսարանի հասցեն է նոր վայրում:

Ճարտարապետական մանրամասներով պատկերներ

Ծանոթագրություններ

  1. «campuswu.at | Ökologischer Urbanismus». web.archive.org. 2014-09-07. Վերցված է 2024-05-20-ին.
  2. derStandard.at – Baustellenbrand: Großeinsatz auf neuem WU-Gelände. Artikel vom 10. Mai 2012, abgerufen am 5. Jänner 2015.
  3. derStandard.at – Erneut Betonplatte von Fassade der Wirtschaftsuni gefallen. Artikel vom 5. Jänner 2015, abgerufen am 5. Jänner 2015.
  4. Kurier: WU: Montagefehler war Grund für herabgestürzte Platten. Artikel vom 22. Juli 2015, abgerufen am 23. Juli 2015.
  5. derStandard.at – Wiener Wirtschaftsuni: Lampen von Decke gefallen. Artikel vom 24. Februar 2015, abgerufen am 24. Februar 2015.
  6. Verzweigte Stadtlandschaft auf www.nzz.ch, abgerufen am 14. Oktober 2013
  7. «Gebäudeinformationen - Campus | WU». web.archive.org. 2013-09-25. Վերցված է 2024-05-20-ին.
  8. Die Welt ist ein Campus auf derstandard.at, abgerufen am 14. Oktober 2013
  9. «campuswu.at | Gesamtprojekt». web.archive.org. 2013-09-27. Վերցված է 2024-05-20-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս» հոդվածին։