Jump to content

Դևա Կասել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:57, 3 Մայիսի 2024 տարբերակ, A.arpi.a (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դևա Կասել
Ծնվել էսեպտեմբերի 12, 2004(2004-09-12)[1] (19 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իտալիա
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Վենսան Կասել, մայր՝ Մոնիկա Բելուչի

Դևա Կասել (ֆր.՝ Deva Cassel, սեպտեմբերի 12, 2004(2004-09-12)[1], Հռոմ, Լացիո, Իտալիա), ֆրանս-իտալուհի մոդել, հանրային անձ և դերասանուհի։ Կարտիե և Դիոր ապրանքանիշերի դեսպանն է։

Վաղ տարիներ

Դևա Կասելը 90-ական թվականների իտալացի մոդել և համաշխարհային ճանաչման դերասանուհի Մոնիկա Բելուչիի և ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի ավագ դուստրն է։ Դևան ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 12-ին Հռոմում, Իտալիա, բայց մեծացել է Փարիզում և Ռիո դե Ժանեյրոյում։ Նա ազատ խոսում է ֆրանսերեն և իտալերեն, ունի կրտսեր քույր Լեոնի անունով (2010)։ 2013 թվականին արդեն Մոնիկան և Վենսանը բաժանվել են։ Մանուկ ժամանակ Դևան շատ է դժգոհել լրատվամիջոցների անհարկի ուշադրության համար, ինչի համար նախատեսել է ոչ հանրային մասնագիտություն ունենալ։ Սակայն 2019 թվականին, լինելով 14 տարեկան, ամեն դեպքում սկսել է իր մոդելային գործունությունը՝ նկարահանվելով Դոլչե և Գաբանայի օծանելիքների շարքի համար։ Դևան խոսում է 5 լեզվով։

Գործունեություն

Որպես մոդել

Կասելը որպես մոդել առաջին անգամ հանդես է եկել Վենետիկում Դոլչե և Գաբանայի 2021 թվականի շոուի ժամանակ՝ գրավելով մեծ ուշադրություն։ Նա նաև եղել է 2021 թվականի հուլիսի «Վոգ Իտալիա» ամսագրի շապիկին մոր՝ Մոնիկա Բելուչիի հետ։ 2022 թվականին մասնակցել է Դոլչե և Գաբանայի գեղեցկության շարքին։ 2024 թվականին եղել է Դիորի գեղեցկության շարքի ներկայացուցիչ։ 2022 թվականին Դևան ավելի հաճախ է հայտնվել նորաձևության ամսագրերի շապիկներին և էջերում, քան մայրը՝ Բելուչին։ Elle France-ը նրան անվանել է «իտալական նորաձևության նոր մուսա»։


Որպես դերասան

Կասելը կինոյում առաջին անգամ խաղացել է հնդկական «Գեղեցիկ ամառը» ֆիլմում, ինչպես նաև հանդես է եկել Նեթֆլիքսի «Ընձառյուծը» սերիալում։

Ծանոթագրություններ