Jump to content

Տիրան Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տիրան Սարգսյան
Ծնվել է1894
ԾննդավայրՍիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա
Վախճանվել է1969
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՎլադիմիր Դիմիտրով-Մայստորա
Պարգևներ
«Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան

Տիրան Արտակի Սարգսյան (բուլղար․՝ Диран Артаки Саркисян, 1894, Սիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա - 1969, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարահայ նկարիչ[1]։

Կենսագրություն

Տիրան Սարգսյանը ծնվել է 1894 թվականին Սիլիստրայում։ Սովորել է Սվիշտովի առևտրային միջնակարգ դպրոցում։ Նրա նկարչության ուսուցիչը Վլադիմիր Դիմիտրով-Մայիստորան էր։ Դրանից հետո նա աշխատել է Փարիզում, ինչի պատճառով էլ նրա ստեղծագործության մեջ զգացվում է ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցությունը։ 1937 թվականից հաստատվել է Սոֆիայում: Բուլղարացի նկարիչների միությունում նա զբաղեցրել է Միության հիմնադրամի հաշվապահության գլխավոր հաշվապահի, Մշակույթի աշխատողների ակումբի գործարար խորհրդի քարտուղարի և ակումբի կառավարման խորհրդի անդամի պաշտոնները։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային ժողովի նախագահությունը նրան պարգևատրել է «Կյուրեղ և Մեթոդիոս» 2-րդ աստիճանի շքանշանով: Մահացել է 1969 թվականին, Սոֆիայում[1]։

Նրա անձնական արխիվը պահվում է Կենտրոնական պետական արխիվի 1787K ֆոնդում։ Այն բաղկացած է 1899 - 1977 թվականների 29 արխիվային միավորից[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Диран Артаки Саркисян». Информационна система на Държавните архиви. Վերցված է 22 януари 2019 г-ին.