Յազեպ Դրոզդովիչ
Յազեպ Դրոզդովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 1 (13), 1888 |
Ծննդավայր | Puńki, Դիսենսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 15, 1954 (65 տարեկան) |
Մահվան վայր | Padsvillye, Padsviĺski Sieĺsaviet, Hlybokaje District, Մոլոդեչնայի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Q60594237? և Վիլնայի Տրուտնևի անվան նկարչական դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, ազգագրագետ, հնագետ, մանկավարժ, գրող, գծանկարիչ, բանահավաք և նկարչության ուսուցիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[1], պատմական գեղանկարչություն[1], գրքի գրաֆիկա[1], քանդակագործություն[1], ազգագրություն[1], բանագիտություն[1], հնագիտություն[1], Ստեղծագործական և մասնագիտական գրություն[1] և գեղարվեստական կրթություն[1] |
Աշակերտներ | Q19810336? |
![]() |
Յազեպ (Իոսիֆ) Նարցիզովիչ Դրոզդովիչ (բելառուս․՝ Язэп Нарцызавіч Драздовіч, հոկտեմբերի 1 (13), 1888, Puńki, Դիսենսկի գավառ, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 15, 1954, Padsvillye, Padsviĺski Sieĺsaviet, Hlybokaje District, Մոլոդեչնայի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս գեղանկարիչ, գրաֆիկ նկարիչ, քանդակագործ, գրող, բանահավաք, ազգագրագետ և հնագետ։
Կենսագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Jazep_Drazdovi%C4%8D._Usiasla%C5%AD.jpg/180px-Jazep_Drazdovi%C4%8D._Usiasla%C5%AD.jpg)
Ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 13-ին, Գլուբոկսկի շրջանի Պանկի խուտորում աղքատ ազնվական ընտանիքում: Երկու տարեկանում մնացել է առանց հոր, նրան և իր հինգ եղբայրներին մեծացրել է Յուզեֆի մայրը։ Սովորել է Վիլնայի նկարչական դպրոցում (1906-1910) գեղանկարչության պրոֆեսոր Իվան Տրուտնևի մոտ։ Ծառայել է բանակում, աշխատել է Մինսկի իգական գիմնազիայում որպես նկարչության ուսուցիչ, որպես նկարազարդող՝ ակտիվորեն համագործակցել է ամսագրերի ու թերթերի հետ։
Յազեպ Դրոզդովիչը մահացել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին։
Ստեղծագործական ուղի
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Miensk%2C_Trajeckaja_hara%2C_Bazylanski._%D0%9C%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%2C_%D0%A2%D1%80%D0%B0%D0%B5%D1%86%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%2C_%D0%91%D0%B0%D0%B7%D1%8B%D0%BB%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D1%96_%28J._Drazdovi%C4%8D%2C_1919%29.jpg/220px-Miensk%2C_Trajeckaja_hara%2C_Bazylanski._%D0%9C%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%2C_%D0%A2%D1%80%D0%B0%D0%B5%D1%86%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B3%D0%B0%D1%80%D0%B0%2C_%D0%91%D0%B0%D0%B7%D1%8B%D0%BB%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D1%96_%28J._Drazdovi%C4%8D%2C_1919%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Drazdovi%C4%8D_Monument_in_Minsk.jpg/240px-Drazdovi%C4%8D_Monument_in_Minsk.jpg)
1910-ական թվականներին Դրոզդովիչն աշխատել է գրքի գրաֆիկայի բնագավառում, նկարազարդել է «1910 թվականի Բելառուսական օրացույց»-ը, Կոնստանցիա Բույլոյի «Լեռնային ծաղիկ»-ը, Ա. Գրինևիչի «Школьны спеўнік»-ը, «Вялікая шышка, або Вар'ят без вар'яцтва» իր սեփական գիրքը և «Գարադոլսկայա թավուտ» վիպակը: 1910-ականների վերջին և 1920-ականների սկզբին ստեղծել է ամրոցային ճարտարապետության հուշարձանների գրաֆիկական շարք և մարմնավորել է բելառուսական բնության պատկերը «Դիսնենշչինա» գրաֆիկական թերթիկներում: 1924 թվականին նկարիչն այցելել է բանաստեղծ Կազիմիր Սվոյակին և նկարել Զասվիր քաղաքի կյանքի մի քանի գրաֆիկական պատկերներ։
Գեղանկարչական ստեղծագործություններից (թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ) առանձնանում են դրվագները միջնադարյան Պոլոտչինայի կյանքից, Սկորինսկու շարքը (1940-ական թվականներ), «Բելառուսի բնությունը» (1940-ականներ) մատենաշարի գծանկարները։
Ստեղծել է Ֆրանցիսկ Սկորինայի (1910-ական թվականներ) քանդակը, «Գորիսլավայի ողբը» կոմպոզիցիան և մոր և եղբոր բարելիեֆային դիմանկարները։
1920-ական թվականներից Դրոզդովիչը Բելառուսում իր ճանապարհորդությունների ժամանակ սկսել է գորգեր նկարել, ձայնագրել է ժողովրդական երգեր, հավաքել ու մշակել ժողովրդական լեզվի բառապաշարը բառարանների համար։
1931 թվականին բելառուսերենով հրատարակել է աստղագիտության մասին հանրաճանաչ գիրք՝ «Երկնային վազքերը» և նկարում պատկերների գրաֆիկական շարք տիեզերական թեմայով։
Պատերազմից հետո՝ 1949 թվականին, Յազեպ Դրոզդովիչը փորձել է հրատարակել իր «Շարժման տեսությունը տիեզերական նշանակության մեջ» մենագրությունը, սակայն չի հաջողվում։
Հիշատակ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Jazep_Drazdovi%C4%8D_stamp.jpg/200px-Jazep_Drazdovi%C4%8D_stamp.jpg)
- Վիտեբսկի մարզի Գլուբոկոե քաղաքում բացվել է Յա.Դրոզդովիչի անվան մանկական արվեստի դպրոց[2],
- Շարկովշչինսկի շրջանի Գերմանովիչի ագրոքաղաքում գործում է Յա.Ն.Դրոզդովիչի անվան գեղարվեստա - ազգագրական թանգարան,
- Մինսկում, Օրշայում, Մոլոդեչնոյում, Նովոգրուդոկում, Գլուբոկոեում, Շարկովշչինայում, Ռադոշկովիչիում անվանակոչվել են փողոցներ Յա.Դրոզդովիչի անունով,
- 1982 թվականին Գլյուբոկոե շրջանի Մալյե Դավիդկի գյուղում Յա. Դրոզդովիչի գերեզմանին տեղադրվել է հարթաքանդակով քարաքանդակ (քանդակագործ Ա. Շատերնիկ)[3],
- 1993 թվականին Մինսկի Տրոիցկի արվարձանում բացվել է Յազեպ Դրոզդովիչի հուշարձանը (քանդակագործ՝ Իգոր Գոլուբև, ճարտարապետ՝ Վ. Մարուխին),
- 1994 թվականին թողարկվել է Բելառուսի փոստային նամականիշ՝ նվիրված Յազեպ Դրոզդովիչին,
- 2011 թվականին նկարահանվել է «Երկիր և երկինք» ֆիլմը (Բելառուսֆիլմ, վավերագրական ռեժիսոր Իրինա Վոլոխ)՝ նվիրված Յազեպ Դրոզդովիչին,
- 2012 թվականին Գլյուբոկոեում Բելառուսի գրականության օրվա կապակցությամբ նշանավոր հայրենակիցների ծառուղում կանգնեցվել է Յազեպ Դրոզդովիչի կիսանդրին[4]։
- 2013 թվականի ապրիլին Մոլոդեչնոյում տեղի ունեցավ «Յազեպ Դրոզդովիչի ճանապարհներով» գիտա-գավառագիտական և պատմության գիտաժողովը,
- 2013 թվականի սեպտեմբերի 20-ին Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվության նախարարությունը թողարկել էր ծրար՝ «Յազեպ Դրոզդովիչի գեղանկարչությունը»[5],
- Նրա ծննդյան 130-ամյակի կապակցությամբ՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին, նրա ծննդավայրում՝ Գլուբոկոե շրջանի Պունկիի նախկին խուտորում, հիշատակի նշան էր տեղադրվել,
- 2021 թվականին Դիսնեյում հայտնվել է Յազեպ Դրոզդովիչի դիմանկարով որմնանկար[6],
- 2018 թվականին Վիտեբսկի մարզային գործկոմի որոշմամբ Յազեպ Դրոզդովիչի գերեզմանը (1954) ճանաչվել է որպես պատմամշակութային արժեք՝ Բելառուսի Հանրապետության պատմամշակութային արժեք «Պատմամշակութային արժեք» նշան, ծածկագիր 213Д000942:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Культура и СМИ Արխիվացված է Հունվար 29, 2014 Wayback Machine-ի միջոցով: на официальном сайте Глубокского районного исполнительного комитета
- ↑ Дроздович Язеп Нарцизович Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով: на сайте Глубокского историко-этнографического музея
- ↑ «Сквер знаменитых уроженцев Глуботчины открылся на Дне белорусской письменности». Արխիվացված է օրիգինալից 2023-04-01-ին. Վերցված է 2023-04-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Конверт с оригинальной маркой "Живопись. Я.Н.Дроздович"».
- ↑ «У Дзісне з'явіўся мурал, прысвечаны мастаку Язэпу Драздовічу» (by).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
- Ліс, А. Вечны вандроўнік / А. Ліс. — Мн., 1984
- Памяць: Гicторыка-дакументальная хроніка Мядзельскага раёна. - Мн.,1998. - C.157.- ISBN 985-11-0107-9
Արտաքին հղումներ
- Я. Н. Драздовiч. Галерэя выяўленчага мастацтва(բելառուս.)
- «Удивительный мир Язепа Дроздовича: к 130-летию со дня рождения (1888–1954)». Национальная библиотека Беларуси (ռուսերեն). 2018. Վերցված է 2021-08-04-ին.
- Язэп Дроздович и его фантастические сны(ռուս.)
- Спадчына Беларусi. Язэп Драздовіч(բելառուս.)
- Могилы наших земляков: Язэп Дроздович
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յազեպ Դրոզդովիչ» հոդվածին։ |
|