Jump to content

Յաղըզ Քաան Էրդողմուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Յաղըզ Քաան Էրդողմուշ
Պետություն(ներ) Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ2011
ԿոչումՎարպետության թեկնածու[1], միջազգային վարպետ[2] և գրոսմայստեր[3]
Ներկայիս վարկանիշ2554
ՖԻԴԵ համար44599790
Chesstempo համար450313
ICCF համար450313

Յաղըզ Քաան Էրդողմուշ (թուրքերեն՝ Yağız Kaan Erdoğmuş,2011)[4], թուրք շախմատային հրաշամանուկ և միջազգային վարպետ (IM)։ Նրան շնորհվել է միջազգային վարպետի կոչում մինչև 12 տարին լրանալը․ այդպիսով նա դարձել է այդ կոչմանը հասած ամենաերիտասարդ շախմատիստը Թուրքիայում[5]։ 2024 թվականին ապրիլին նա դարձել է պատմության մեջ չորրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերը[6]։

Վաղ կյանք

Յաղըզը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում[7]։ Շախմատին նրան ծանոթացրել է մանկապարտեզի դաստիարակչուհին․ նա սկսել է խաղալ 6 տարեկանից[8][7]։

Շախմատային կարիերա

Մինչև 12 տարին լրանալը Յաղըզը դարձել է Թուրքիայի ամենաերիտասարդ միջազգային վարպետը[8][9]։ Նրա նշանավոր նվաճումներից են՝ 2018 թվականի Չեսմեի 6-րդ միջազգային բաց մրցաշարում 8 տարեկանների կատեգորիայում և նույն տարիքային խմբի 2019 թվականի Թուրքիայի պատանեկան առաջնությունում հաղթելը[4]։

Յաղըզը 2019 թվականին հաղթել է մինչև 8 տարեկանների շախմատի Եվրոպայի առաջնությունում՝ հաղթելով 8 պարտիաներից 8-ում՝ երաշխավորելով չեմպիոնությունը մրցաշարի ավարտից մեկ փուլ առաջ[10][11][5]։ Նույն տարի նա իր տարիքային խմբում զբաղեցրել է 1-ին տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում[4]։

2021 թվականի օգոստոսին Յաղըզը շախմատային վարկանիշում կրկին զբաղեցրել է 1-ին տեղը մինչև 10 տարեկանների մեջ և ճանաչվել է աշխարհի մինչև 11 տարեկանների թիվ 1 խաղացողը[12][13]։

Միջազգային վարպետի տիտղոսը նրան շնորհվել է ՖԻԴԵ-ի 3-րդ խորհրդի ժամանակ՝ Սերբիայում կայացած Սվետոզար Գլիգորիչի հուշամրցաշարում հաջող ելույթից հետո[14][15]։ 2022 թվականին Յաղըզը հաղթել է ChessKid երիտասարդական արագ շախմատի առցանց մրցաշարում[13]։

Յաղըզը 2023 թվականին մասնակցել է որակավորման բարձրացման մարզումների և մրցումների, ներառյալ՝ Իսպանիայում ՖԻԴԵ-ի շախմատային ճամբարը և 2023 թվականի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը Սերբիայում[13][16]։

2024 թվականի գարնանը Grenke Chess Open և Classic մրցաշարերում նա դարձել է աշխարհի չորրորդ ամենաերիտասարդ գրոսմայստերը[17]։

Չնայած Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի առաջարկին` ներկայացնելու Գերմանիան, ներառյալ՝ քաղաքացիությունը և կրթաթոշակները, Յաղըզը շարունակում է ներկայացնել Թուրքիան[8]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. FIDE FIDE Standard Ratings as of 31 August 2021 — 2021.
  2. https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=68
  3. FIDE Title Applications. 2024 2rd FIDE Council — 2024.
  4. 4,0 4,1 4,2 «Yağız Kaan Erdoğmuş kimdir?». Haber7 (թուրքերեն). 2020-07-28. Արխիվացված է օրիգինալից 2022-07-31-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:3» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. 5,0 5,1 «Yağız Kaan Erdoğmuş Avrupa Şampiyonu!». www.tsf.org.tr (թուրքերեն). Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:5» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. https://www.chess.com/news/view/2024-grenke-chess-classic-final
  7. 7,0 7,1 «Avrupa satranç şampiyonu Yağız Kaan Erdoğmuş'un hedefi, 'büyükusta' olmak - Spor Haberleri». Fanatik (թուրքերեն). 2020-01-31.
  8. 8,0 8,1 8,2 «Offer made to Turkish chess player to compete for Germany - Türkiye News». Hürriyet Daily News (անգլերեն). 2022-11-14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:2» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  9. «Erdogmus tries youngest GM record». ChessTech News (անգլերեն). 2022-12-02.
  10. «Yagiz Erdogmus | Top Chess Players». Chess.com (ամերիկյան անգլերեն).
  11. «Turgay Erdem, 8 yaşındaki şampiyonu ağırladı». Nilüfer Belediyesi (թուրքերեն).
  12. «Turkish prodigy on way to becoming youngest chess grandmaster». www.aa.com.tr.
  13. 13,0 13,1 13,2 «Chessable Sunway Chess Festivals». www.sunwaychessfestival.com. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:4» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  14. «Erdogmus, Yagiz Kaan». ratings.fide.com.
  15. «Türkiye'nin En Genç IM'si Yağız Kaan Erdoğmuş». www.tsf.org.tr (թուրքերեն).
  16. «12 yaşındaki Yağız ve 14 yaşındaki Ediz'in en genç "büyükusta" olma yarışı». www.trthaber.com (թուրքերեն). 2023-03-11.
  17. https://www.chess.com/news/view/2024-grenke-chess-classic-final