Լինդա Տիրադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:41, 29 Մարտի 2024 տարբերակ, Հովհաննիսյան Սյուզի (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լինդա Տիրադո
Ծնվել է1982[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, լուսանկարիչ, քաղաքական ակտիվիստ, լրագրող և ֆոտոլրագրող
Պարգևներ և
մրցանակներ

Լինդա Տիրադո (անգլ.՝ Linda Tirado, 1982[1]), ամերիկացի գրող, անկախ լուսանկարիչ և քաղաքական գործիչ։ «Hand to Mouth: Living in Bootstrap America» հուշագրությունում պատմվում է նրա կյանքի մասին՝ որպես բանվոր դասակարգի ներկայացուցչի[3][4]։ Նա նաև հոդվածներ է գրել The Guardian-ի, The Daily Beast-ի և ցանցային այլ պարբերականների համար: 2014 թվականին ընդգրկվել է BBC-ի 100 կանանց ցանկում[5]:

Տիրադոն առաջին անգամ հանրության ուշադրությունը գրավել է 2013 թվականի հոկտեմբերին, երբ Gawker MediaKiller Martinis-ի կայքում աղքատության մեջ ապրելու մասին նրա մեկնաբանությունը վիրուսային է դարձել․ նա հետագայում այն վերածել է գրքի: Դրանից անմիջապես հետո Houston Press-ի հոդվածից պարզ է դարձել, որ նա ունեցել է հարմարավետ անցյալ, եղել է Միչիգանի Քրենբրուկ դպրոցների պրակտիկանտ ուսանող և 2004-2010 թվականներին աշխատել է որպես քաղաքական քարոզարշավի խորհրդատու: Հոդվածի հեղինակը Տիրադոյին մեղադրել է աղքատության պոռնոգրաֆիան օգտագործելու մեջ, քանի որ նա աղքատությունը նկարագրել է բացասական կարծրատիպերի միջոցով, որոնք կարող են ակնկալել նրանք, որոնք երբեք չեն հանդիպել դրան[6]։ Ինքը՝ Տիրադոն, այս հրապարակման մասին հայտնել Է GoFundMe-ի իր էջում. նա իր էսսեն անվանել է «իմպրեսիոնիստական», բայց հրապարակել է գրառումներ, որոնք ապացուցում են, որ մի քանի տարի շարունակ նա և իր ընտանիքը Medicaid են ստացել[7], սոցիալական ապահովություն և WIC[8][4]։

2020 թվականի մայիսին Տիրադոն ձախ աչքի վնասվածք է ստացել Մինեապոլիսում և Սենթ Փոլում Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցերը լուսաբանելիս։ Տիրադոն կարծում էր, որ վնասվածքն առաջացել է ոստիկանության արձակված ռետինե գնդակից, չնայած ավելի ուշ հաղորդվում էր, որ դա սպունգային գնդակ է[9]։ Վիրահատությունից հետո կանխատեսվել է, որ նրա այդ աչքը կկուրանա, բայց հաջորդ օրը նա վերադարձել է աշխատանքի[10][11][12][13]։ 2020 թվականի հունիսի 14-ին Տիրադոն դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ[9]։ 2022 թվականի մայիսի 26-ին բողոքի ակցիայից հետո Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը համաձայնել է վեճը լուծել 600,000 ԱՄՆ դոլարի վճարմամբ[14]։

2020 թվականի օգոստոսին Մամուլի ազգային ակումբը Տիրադոյին շնորհել է John Aubuchon Press Freedom Award մրցանակ[15]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. https://www.bbc.com/news/world-29758792
  3. Shipler, David K. (2014-12-26). «'Hand to Mouth,' by Linda Tirado». The New York Times. Վերցված է 2019-06-05-ին.
  4. 4,0 4,1 Goldberg, Michelle (2013-12-11). «Linda Tirado Is Not a Hoax: The author of "Why I Make Terrible Decisions" discovers the dark side of Internet fame». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2019-10-31-ին. Վերցված է 2019-06-05-ին.
  5. «Who are the 100 Women 2014?». BBC. 2014-10-26. Արխիվացված օրիգինալից 2018-05-28-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  6. Leicht, Angelica (2013-11-29). «That Viral 'Poverty Thoughts' Essay Is Totally Ridiculous». Houston Press. Արխիվացված է օրիգինալից 2019-09-18-ին. Վերցված է 2022-06-10-ին.
  7. «Medicaid eligibility letter». Amazon Web Services. 2010-07-27. Արխիվացված է օրիգինալից 2020-04-11-ին. Վերցված է 2022-06-10-ին.
  8. «Welcome to WIC». Amazon Web Services. 2010-07-02. Արխիվացված է օրիգինալից 2020-04-11-ին. Վերցված է 2022-06-10-ին.
  9. 9,0 9,1 «Photographer amid Minneapolis unrest sues, says officers blinded her in eye with nonlethal shot». Արխիվացված օրիգինալից 2021-04-29-ին. Վերցված է 2023-06-16-ին.
  10. Tirado, Linda (2020-05-29). «Hey folks, took a tracer found to the face (I think, given my backpack) and am headed into surgery to see if we can save my left eye». @KillerMartinis (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-10-04-ին. Վերցված է 2020-05-31-ին.
  11. Tirado, Linda (2020-05-30). «I hat we think happened is I took a rubber bullet to the face». @KillerMartinis (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-03-01-ին. Վերցված է 2020-05-31-ին.
  12. «A Reporter's Cry on Live TV: 'I'm Getting Shot! I'm Getting Shot!'». The New York Times. 2020-05-30. Արխիվացված է օրիգինալից 2020-05-31-ին. Վերցված է 2020-05-31-ին.
  13. Tirado, Linda (2020-05-30). «No worries, I've been back at work for five hours now. My job is to witness and they only got my left eye. My right one is good to go». @KillerMartinis (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-05-31-ին. Վերցված է 2020-06-01-ին.
  14. Webster, Tony (2022-05-26). «Minneapolis settles lawsuit with Linda Tirado, journalist blinded in one eye during May 2020 unrest». Minnesota Reformer (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-05-26-ին. Վերցված է 2022-05-26-ին.
  15. «National Press Club Honors Linda Tirado With Press Freedom Award». www.prnewswire.com (անգլերեն). National Press Club. 2020-08-20. Արխիվացված օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 2021-05-15-ին.