Լինդա Տիրադո
Լինդա Տիրադո | |
---|---|
Ծնվել է | մոտ օգոստոսի 26, 1982[1][2] (42 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, լուսանկարիչ, քաղաքական ակտիվիստ, լրագրող և ֆոտոլրագրող |
Պարգևներ և մրցանակներ |
Լինդա Տիրադո (անգլ.՝ Linda Tirado, մոտ օգոստոսի 26, 1982[1][2]), ամերիկացի գրող, անկախ լուսանկարիչ և քաղաքական գործիչ։ «Hand to Mouth: Living in Bootstrap America» հուշագրությունում պատմվում է նրա կյանքի մասին՝ որպես բանվոր դասակարգի ներկայացուցչի[4][5]։ Նա նաև հոդվածներ է գրել The Guardian-ի, The Daily Beast-ի և ցանցային այլ պարբերականների համար։ 2014 թվականին ընդգրկվել է BBC-ի 100 կանանց ցանկում[6]։
Տիրադոն առաջին անգամ հանրության ուշադրությունը գրավել է 2013 թվականի հոկտեմբերին, երբ Gawker Media-ի Killer Martinis-ի կայքում աղքատության մեջ ապրելու մասին նրա մեկնաբանությունը վիրուսային է դարձել․ նա հետագայում այն վերածել է գրքի։ Դրանից անմիջապես հետո Houston Press-ի հոդվածից պարզ է դարձել, որ նա ունեցել է հարմարավետ անցյալ, եղել է Միչիգանի Քրենբրուկ դպրոցների պրակտիկանտ ուսանող և 2004-2010 թվականներին աշխատել է որպես քաղաքական քարոզարշավի խորհրդատու։ Հոդվածի հեղինակը Տիրադոյին մեղադրել է աղքատության պոռնոգրաֆիան օգտագործելու մեջ, քանի որ նա աղքատությունը նկարագրել է բացասական կարծրատիպերի միջոցով, որոնք կարող են ակնկալել նրանք, որոնք երբեք չեն հանդիպել դրան[7]։ Ինքը՝ Տիրադոն, այս հրապարակման մասին հայտնել Է GoFundMe-ի իր էջում. նա իր էսսեն անվանել է «իմպրեսիոնիստական», բայց հրապարակել է գրառումներ, որոնք ապացուցում են, որ մի քանի տարի շարունակ նա և իր ընտանիքը Medicaid են ստացել[8], սոցիալական ապահովություն և WIC[9][5]։
2020 թվականի մայիսին Տիրադոն ձախ աչքի վնասվածք է ստացել Մինեապոլիսում և Սենթ Փոլում Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցերը լուսաբանելիս։ Տիրադոն կարծում էր, որ վնասվածքն առաջացել է ոստիկանության արձակված ռետինե գնդակից, չնայած ավելի ուշ հաղորդվում էր, որ դա սպունգային գնդակ է[10]։ Վիրահատությունից հետո կանխատեսվել է, որ նրա այդ աչքը կկուրանա, բայց հաջորդ օրը նա վերադարձել է աշխատանքի[11][12][13][14]։ 2020 թվականի հունիսի 14-ին Տիրադոն դատական հայց է ներկայացրել ոստիկանության դեմ[10]։ 2022 թվականի մայիսի 26-ին բողոքի ակցիայից հետո Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը համաձայնել է վեճը լուծել 600,000 ԱՄՆ դոլարի վճարմամբ[15]։
2020 թվականի օգոստոսին Մամուլի ազգային ակումբը Տիրադոյին շնորհել է John Aubuchon Press Freedom Award մրցանակ[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://x.com/retired_in_tx/status/1828089516252639264
- ↑ 2,0 2,1 https://x.com/KillerMartinis/status/1828202280178287044
- ↑ https://www.bbc.com/news/world-29758792
- ↑ Shipler, David K. (2014 թ․ դեկտեմբերի 26). «'Hand to Mouth,' by Linda Tirado». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 5,0 5,1 Goldberg, Michelle (2013 թ․ դեկտեմբերի 11). «Linda Tirado Is Not a Hoax: The author of "Why I Make Terrible Decisions" discovers the dark side of Internet fame». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Who are the 100 Women 2014?». BBC. 2014 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Leicht, Angelica (2013 թ․ նոյեմբերի 29). «That Viral 'Poverty Thoughts' Essay Is Totally Ridiculous». Houston Press. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Medicaid eligibility letter». Amazon Web Services. 2010 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Welcome to WIC». Amazon Web Services. 2010 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 10,0 10,1 «Photographer amid Minneapolis unrest sues, says officers blinded her in eye with nonlethal shot». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Tirado, Linda (2020 թ․ մայիսի 29). «Hey folks, took a tracer found to the face (I think, given my backpack) and am headed into surgery to see if we can save my left eye». @KillerMartinis (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Tirado, Linda (2020 թ․ մայիսի 30). «I hat we think happened is I took a rubber bullet to the face». @KillerMartinis (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «A Reporter's Cry on Live TV: 'I'm Getting Shot! I'm Getting Shot!'». The New York Times. 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Tirado, Linda (2020 թ․ մայիսի 30). «No worries, I've been back at work for five hours now. My job is to witness and they only got my left eye. My right one is good to go». @KillerMartinis (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Webster, Tony (2022 թ․ մայիսի 26). «Minneapolis settles lawsuit with Linda Tirado, journalist blinded in one eye during May 2020 unrest». Minnesota Reformer (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «National Press Club Honors Linda Tirado With Press Freedom Award». www.prnewswire.com (անգլերեն). National Press Club. 2020 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
|