Հապալասով կարկանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:30, 27 Մարտի 2024 տարբերակ, ArutVik (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հապալասով կարկանդակ, կարկանդակ հապալասի միջուկով։ Հապալասով կարկանդակը պատրաստվում է հեշտությամբ, քանի որ այն չի պահանջում մրգի կորիզահանում կամ կճպում: Այն սովորաբար ունի վերևի և ներքևի թխված շերտեր։ Վերևի կեղևը կարող է լինել շրջանաձև, սակայն կարկանդակը կարող է նաև ունենալ փխրուն կեղև կամ լինել առանց վերին կեղևի: Հապալասով կարկանդակները հաճախ ուտում են ամռանը, երբ հյուսիսային կիսագնդում հապալաս հավաքելու շրջանն է[1]:

Պատմություն

Հապալասը, ինչպես վայրի (ցածրաթուփ), այնպես էլ մշակովի (բարձրաթուփ ) էնդեմիկ բույս է Հյուսիսային Ամերիկայում: Հապալասով կարկանդակը առաջինը կերել են ամերիկացի վաղ նորաբնակները[2] և ավելի ուշ, այն տարածվել է ամբողջ աշխարհում: Եվրոպայում նմանատիպ աղանդեր են պատրաստում հապալասից։ Այն շարունակում է մնալ հայտնի աղանդեր Միացյալ Նահանգներում և Կանադայում: Մենում աճող վայրի հապալասով պատրաստված կարկանդակը ԱՄՆ Մեն նահանգի պաշտոնական պետական աղանդերն է[3]։ Հապալասով կարկանդակը գրանցվել է Appledore Cook Book խոհարարական գրքում 1872 թվականին[4]։

Բաղադրիչներ

Հապալասով կարկանդակի հիմնական բաղադրիչներն են լվացված, անպոչ հապալասները: Հատապտուղները կարող են լինել սառեցված կամ թարմ։ Այլ բաղադրիչները ներառում են ալյուր կամ լուծվող տապիոկա, դարչին, մշկընկույզ, շաքարավազ, վանիլ և կարագ: Բաղադրատոմսից կախված բաղադրիչները կարող են տարբերվել[5]։

Սննդային արժեք

Տեխնիկական քարտով պատրաստված հապալասով կարկանդակի 100 գրամ ստանդարտ բաժինը պարունակում է 55 կալորիա, 10% ճարպ, 35% ածխաջրեր, 2% սպիտակուց և 52% ջուր (աղյուսակ): Այն պարունակում է վիտամին K-ի օրական չափաբաժնի 10% - ը, սակայն հակառակ դեպքում չեն պարունակում էական քանակությամբ միկրոէլեմենտներ:

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Stewart, Martha (12 March 2015). «Blueberry Pie Recipes». Վերցված է 28 May 2015-ին.
  2. Vear, B. (2016). Ice Cream. Bloomsbury Publishing. էջ 141. ISBN 978-1-4729-3318-8. Վերցված է April 5, 2019-ին.
  3. Associated Press (21 April 2011). «It's the law: Whoopie pie official 'treat'». Portland Press Herald. Վերցված է 21 April 2011-ին.
  4. "Blueberry Pie". New England Recipes. N.p., n.d. Web. 01 Nov. 2012.
  5. "Recipes". Bauer, Elise. "Blueberry Pie Recipe | SimplyRecipes.com." Simply Recipes. N.p., 14 July 2009. Web. 12 Mar. 2015.