Հիրոհիկո Արակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիրոհիկո Արակի (яп. 荒木 飛呂彦 Араки Хирохико, род. 7 июня 1960 года, Сендай, Мияги), իսկական անունը՝ Թոսիյուկի Արակի (яп. 荒木 利之 Араки Тосиюки), ճապոնական մանգակա, առավել հայտնի իր 9 մասից կազմված «JoJo’s Bizarre Adventure» մանգայի վրա կատարած աշխատանքի շնորհիվ։ Մանգան հրապարակվել է Weekly Shōnen Jump ամսագրում ավելի քան 35 տարվա ընթացքում։ Միայն Ճապոնիայում վաճառվել է մանգայի ավելի քան 81 միլիոն օրինակ (2007 թվականի դրությամբ)[1]։ 2019 թվականին Հիրոհիկո Արակին արվեստում ունեցած իր ձեռքբերումների համար ստացել է Ճապոնիայի կրթության և գիտության նախարարության մրցանակ[2]։

Վաղ կյանք

Թոսիյուկի Արակի անունով տղայի մանկությունն անցել է Սենդայում ծնողների և երկվորյակ կրտսեր քույրերի հետ։ Արակիին խիստ նյարդայնացնում էր քույրերի աղմկոտ պահվածքը, այդ պատճառով նա առանձնանում էր իր սենյակում՝ հրապուրված կարդալով Ai to Makoto մանգան[1], նաև նայելով հայրիկի՝ արվեստին վերաբերող ալբոմները։ Այսպես Արակին սկսեց հետաքրքվել մանգաներով[3]։ Նրա ոգեշնչմանը նպաստել են նաև Պոլ Գոգենի նկարները[4]։ Այն բանից հետո, երբ համադասարանցին գովել է Արակիին նրա գրած առաջին մանգայի համար, տղան խանդավառված սկսել է կոմիքսներ նկարել՝ առանց ծնողներին ասելու։ Ավագ դպրոց ընդունվելու ժամանակ Արակին առաջին անգամ իր մանգան ներկայացրել է հրատարակչությանը[3], սակայն նրան մերժել են՝ ասելով, որ շատ մանգականեր այդ տարիքում արդեն հասցրել են ստեղծել առավել պրոֆեսիոնալ և որակյալ կոմիքսներ։ Արակին որոշեց չհանձնվել և սկսեց հաճախել Տոկիոյի հրատարակչությունը՝ վերամշակելու իր մանգան՝ երբեմն անքուն գիշերներ անցկացնելով[3]։ Արդյունքում Shueisha ամսագրի խմբագիրը հետաքրքրվել է աշխատանքով․ նա քննադատել է Արակիի աշխատանքը, բայց ասել, որ տղան ունի ներուժ (պոտենցիալ), և եթե աշխատանքը լավ մշակվի, ապա կարող է Օսամու Տեձուկայի անվան մրցանակ ստանա[3]։

Մանգակա

Արակին դուրս մնալով Միյագիի մանկավարժական ինստիտուտից՝ ստեղծել է Poker Under Arms մանգայի փոքրիկ գլուխը, որտեղ գործողությունները տեղի են ունենում Վայրի Արևմուտքում[5]։ Մանգան բարձր է գնահատվել հասարակության կողմից և Օսամու Տեձուկայի անվան մրցանակ ստացել[3][5]։ Արակիի առաջին փոքրիկ մանգան, որ սկսեց հրապարակվել (1983 թվական), կոչվում է Cool Shock B.T. , այն կախարդ տղայի մասին է, որ տարբեր գաղտնիքներ է գուշակում[5]։ Սակայն Արակին որոշել էր զբաղվել բռնության տեսարաններով սեյնեն աշխատանքի ստեղծումով։ Այսպես 1984 թվականին լույս տեսավ «Բաո» անունով նոր մանգան, որտեղ գլխավոր հերոսը, վարակվելով առեղծվածային մակաբույծով, ձեռք է բերում հսկայական ուժ և պետք է պայքարեր մի կազմակերպության դեմ, որն ուզում էր իրեն սպանել։ Սակայն մանգան լայն տարածում չստացավ, և Արակին ավարտեց գիրքը՝ գրելով ընդամենը երկու հատոր[6]։

Մյուս աշխատանքում՝ The Gorgeous Irene, Արակին նոր ոճ ու կերպարներ է մտածում՝ հզոր, մարզված մկաններով[5]։ Նրա հաջորդ աշխատանքը JoJo’s Bizarre Adventure: Phantom Blood մանգան է, այն դարձավ թևավոր արտահայտություն՝ մեծ ճանաչում ստանալով Ճապոնիայում։ Ըստ սյուժեի՝ երիտասարդ բրիտանացի Ջոնաթան Ջոսթարը կռվում է նոր վերածնված վամպիր Դիո Բրանդոյի դեմ, որն ուզում է նվաճել աշխարհը[5]։ Արակին որոշում է հետո էլ աշխատել մանգայի վրա՝ ստեղծելով բազում շարունակություններ ու անդրադառնալով Ջոնաթանի ժառանգներին։ Գործողությունները տեղի են ունենում տարբեր երկրներում ու տարբեր ժամանակահատվածներում՝ 19-րդ դարից սկսած մինչև մեր օրերը[5]։ Մանգան ստեղծելիս Արակին ոգեշնչվել է Ռեմբոյով և Տերմինատորով [7]։ Ֆրանշիզա Ժոժոն մեծ ճանաչում ստացավ նաև Ճապոնիայից դուրս, և նոր սերիաները շարունակվում են հիմա էլ դուրս գալ։ Արակին առ այսօր հավատարիմ է իր հայեցակարգին[5][8]։ Մանգայի թողարկման երեսուն տարվա ընթացքում (2016 թվականի դեկտեմբերի դրությամբ) ամբողջ աշխարհում վաճառվել է 100 միլիոն օրինակ[9]. «Stardust Crusaders» երրորդ մասը համարվում է ամենահայտնին[5][8]։ Մանգան նկարահանվել է մի քանի անգամ, իսկ սյուժեն օգտագործվել է տեսախաղերում[9]։

Այլ աշխատանքներ

2007 թվականի սեպտեմբերին Արակին Cell նորաձևության ամսագրի շապիկի համար է նկարել[10][11], 2008 թվականին՝ իլյուստրացիաներ Յասունարի Կավաբատայի «Պարող աղջիկը Իդզուից» վեպի համար[12]. Նաև Արակին ստեղծել է ճապոնական ռոք խմբի Base Ball Bear երաժշտական ալբոմի շապիկը[13]։

2009 թվականին Արակին այն հինգ նկարիչներից մեկն էր, որ պետք է Լուվրի ցուցահանդեսի համար ստեղծեր օրիգինալ աշխատանքներ։ Գլխավոր հերոսի համար Արակին ընտրել էր Ռոհան Կիսիբեին՝ JoJo’s Bizarre Adventure մանգայի չորրորդ հատվածից և մի շարք կոմիքսներ նկարել նրա մասնակցությամբ, որոնք ավելի ուշ ցուցադրվեցին Լուվրում՝ Le Louvre invite la bande dessinée ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը տևեց հունվարի 19-ից ապրիլի 13-ը[14]։ Մանգան լույս է տեսել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում 2012 թվականի փետրվարին NBM Publishing կազմակերպության կողմից[15]։

2011 թվականի սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 6-ը Գուչին Սինձյուկուում կազմակերպել է «Rohan Kishibe Goes to Gucci» խոշոր ցուցահանդեսը՝ իտալական ապրանքանիշի, Արակիի և Spur նորաձևության ամսագրի համագործակցությամբ[16]։ Ցուցահանդեսը նշում էր Գուչիի հիմնադրման 90-ամյակը։ Այստեղ ցուցադրվել են Ռոհան Կիսիբեն՝ իրական մեծությամբ, Հիրոհիկո Արակիի բազմաթիվ աշխատանքները՝ ներառյալ 2011-2012 թվականների նոր գործերը, նորաձևության օրիգինալ դիզայնը [16], նաև Rohan Kishibe Goes to Gucci անունով հատուկ կոմիքսը, որտեղ Ռոհանը ուղևորվում է Գուչի գործարան, որ բացահայտի կախարդական պայուսակի գաղտնիքը[16]։ Jolyne Flys to Gucci անունով ևս մեկ աշխատանք կար, որտեղ գլխավոր հերոսը Ջոլին Կուդզեն է, թողարկվել է Spur ամսագրում 2013 թվականի փետրվարին[17]։

Հոնսյուի մեծ երկրաշարժի հետևանքով խիստ տուժել էին Հիրայիձումիի պատմական ավերակները, և Արակին, հուշարձանները վերականգնելու համար ավելի շատ մարդկանց և հասարակական կազմակերպություններ ներգրավելու նպատակով, ստեղծել է հատուկ նկարազարդումներ հուշարձաններով[18]։

2015 թվականի դեկտեմբերի 17-ին (Եվրոպայի համար 2016 թվականի հուլիսի 1) դուրս է եկել JoJo's Bizarre Adventure․ Eyes of Heaven խաղը, որտեղ Արակին նկարել է գլխավոր կերպար Դիո Բրանդոյին և մշակել հենց խաղի սյուժեն։ Խաղը թողարկվել է PlayStation 3 (միայն Ճապոնիայի համար) և PlayStation 4-ը։

Աշխատանքներ

Մանգա

  • «Պոկեր հրացանի ներքո» (ճապ.՝ 武装ポーカー, 1980 թվական)
  • «Օրենքից դուրս մարդ» (ճապ.՝ アウトロー・マン, 1981 թվական)
  • «Ողջույն ասա Վիրջինիային» (ճապ.՝ バージニアによろしく, 1982 թվական)
  • «Բ․ Տ․ չարաճճի տղան» (ճապ.՝ 魔少年ビーティー, 1982 թվական)
  • Բաո (9 հոկտեմբեր, 1984 — 12 փետրվար, 1985 թվական)
  • «Հոյակապ Իրինա (ճապ.՝ ゴージャス☆アイリン, 1985-1986 թվականներ)
  • JoJo’s Bizarre Adventure (2 դեկտեմբեր, 1986 թվական, շարունակվում է)
  • «Օտարների կյանքը» (ճապ.՝ 変人偏屈列伝, 1989-2003 թվական)
  • «Մահապատժի տակ» (ճապ.՝ 死刑執行中脱獄進行中, 1994 թվական)
  • Դոլչեն և իր տերը (ճապ.՝ ドルチ ~ダイ・ハード・ザ・キャット~, 1996 թվական)
  • Այսպես է ասել Ռոհան Կիսիբեն (ճապ.՝ 岸辺露伴は動かない, 24 հունիս, 1997 թվական — 12 հոկտեմբեր, 2013 թվական)
  • Մեռած մարդու հարցերը (ճապ.՝ デッドマンズQ, 2 հունիս— 7 հուլիս 1999 թվական)
  • «Օինգո և Բոինգո եղբայրների արկածները (ճապ.՝ オインゴとボインゴ兄弟 大冒険, 23 հոկտեմբեր, 2002 թվական)
  • Ռոհան Կիսեբեն Լուվրում (ճապ.՝ 岸辺露伴 ルーヴルへ行く, 8 ապրիլ, 2010 թվական)
  • Ռոհան Կիսեբեն հանդիպում է Գուչիին (ճապ.՝ 岸辺露伴 グッチへ行く, 23 օգոստոս, 2011 թվական)
  • Ջոլին, թռիր Գուչիի հետ (ճապ.՝ 徐倫、GUCCIで飛ぶ, 22 դեկտեմբեր, 2012 թվական)

Այլ հրապարակումներ

  • Famicom Jump II: Saikyō no Shichinin (февраль 1991 года, Араки работал над дизайном седьмого босс-мастера)
  • Kamedas (4 ноября 1991 года, Араки написал альтернативную историю манги Kochikame)
  • JoJo’s Bizarre Adventure (4 ноября 1993 года, ранобэ, авторами которого являются Маёри Сэкидзима и Хироси Ямагути, а иллюстратором — Араки)
  • JoJo 6251 (10 декабря 1993 года, артбук)
  • JoJo A-Go!Go! (25 февраля 2000 года, обложка музыкального альбома Sugiurumn)
  • GioGio’s Bizarre Adventure II: Golden Heart/Golden Ring (28 мая 2001 года, ранобэ, авторами которого являются Гити Оцука и Таро Миясё, а иллюстратором Араки)
  • Life Ground Music (27 февраля 2002 года, обложка музыкального альбома Sugiurumn)
  • Kochira Katsushika-ku Kameari Kōen-mae Hashutsujo (иллюстрации, созданные Араки к 30-летию манги)
  • Catwalk (26 апреля 2006 года, обложка альбома Soul'd Out)
  • Uniqlo (дизайн футболки)
  • Fist of the North Star (2006 год, иллюстрации, посвящённые манге, опубликованные в Weekly Comic Bunch)
  • Cell (7 сентября 2007 года, обложка журнала)
  • The Book: JoJo’s Bizarre Adventure 4th Another Day (26 ноября 2007 года, ранобэ, автором которого является Оцуити, а иллюстратором — Араки)
  • Breeeeze Girl (24 июня 2009 года, обложка ограниченного издания альбома Base Ball Bear)
  • «Наруто» (2009 год, иллюстрация, созданная Араки в честь 10-летия манги)
  • Shameless Purple Haze: Purple Haze Feedback (16 сентября 2011 года, ранобэ, автор — Кохэй Кадоно, иллюстратор — Араки)
  • JoJo’s Bizarre Adventure Over Heaven (16 декабря 2011 года, ранобэ, автор — Нисио Исин, иллюстратор — Араки)
  • Jorge Joestar (19 сентября 2012 года, ранобэ, автор — Отаро Майдзё, иллюстратор — Араки)
  • X-Cross (19 сентября 2012 года, обложка альбома Саюри Исикавы)
  • Hirohiko Araki Works 1981—2012 (2012 год, артбук)
  • JoJomenon (5 октября 2012 года, артбук)
  • JoJoveller (19 сентября 2013 года, артбук)
  • «Штормбрейкер» (иллюстрации к американскому роману)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Hirohiko Araki Lecture Part 3: Questions and Answers with Araki-Sensei». comipress.com. 2007-04-29. Արխիվացված օրիգինալից 2015-11-06-ին. Վերցված է 2013-01-19-ին.
  2. «笑福亭鶴瓶さんら大臣賞=新人賞は宇多田ヒカルさんら-芸術選奨:時事ドットコム» (ճապոներեն). 時事ドットコム. Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-09-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Hirohiko Araki Lecture Part 1: His Past & Motives». comipress.com. 2006-06-30. Արխիվացված օրիգինալից 2018-02-12-ին. Վերցված է 2013-01-19-ին.
  4. «Hirohiko Araki Lecture Part 2: Drawing Manga, Araki-Style». comipress.com. 2006-07-25. Արխիվացված օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2013-01-19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Jason Thompson's House of 1000 Manga - Jojo's Bizarre Adventure». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2012-04-22-ին. Վերցված է 2012-04-15-ին.
  6. «Jason Thompson's House of 1000 Manga - Jojo's Bizarre Adventure». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2012-04-22-ին. Վերցված է 2012-04-17-ին.
  7. «Hirohiko Araki Lecture Part 3: Questions and Answers with Araki-Sensei». comipress.com. 2006-06-30. Արխիվացված է օրիգինալից 2013-02-06-ին. Վերցված է 2013-01-19-ին.
  8. 8,0 8,1 «The Mike Toole Show - Jojo's Mojo». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2014-06-03-ին. Վերցված է 2014-06-01-ին.
  9. 9,0 9,1 «"Jojo's Bizarre Adventure" Manga Has Printed 100 Million Copies». Crunchyroll. 2016-12-16. Արխիվացված է օրիգինալից 2016-12-18-ին. Վերցված է 2016-12-16-ին.
  10. «asahi.com:人気漫画「ジョジョ」の荒木さん 米生物学誌の表紙描く - 文化一般 - 文化・芸能». Asahi.com. 2007-09-09. Արխիվացված է օրիգինալից 2014-11-21-ին. Վերցված է 2013-10-16-ին.
  11. «Jojo's Araki Draws Cover for U.S. Biological Journal Cell». Anime News Network. 2007-09-07. Արխիվացված օրիգինալից 2012-11-14-ին. Վերցված է 2012-03-31-ին.
  12. «"不朽の名作"×"人気漫画家"今度は『ジョジョ』作者が『伊豆の踊子』の表紙を描き下ろし ニュース-ORICON STYLE». Oricon.co.jp. 2008-06-26. Արխիվացված օրիգինալից 2013-10-11-ին. Վերցված է 2013-10-16-ին.
  13. «Jojo's Araki Illustrates Base Ball Bear's 'Breeeeze Girl'». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2012-11-14-ին. Վերցված է 2012-03-31-ին.
  14. «Jojo's Araki Creates Manga for France's Louvre Museum». Anime News Network. 2009-01-22. Արխիվացված օրիգինալից 2012-11-09-ին. Վերցված է 2012-10-20-ին.
  15. «NBM to Release Hirohiko Araki's Rohan at the Louvre Manga». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2017-07-27-ին. Վերցված է 2012-03-31-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Gucci Store to Host Exhibit of Jojo Manga's Araki». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2012-12-10-ին. Վերցված է 2012-10-20-ին.
  17. «JoJo's Bizarre Adventure 1-Shot Runs in Women's Fashion Mag». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2012-11-20-ին. Վերցված է 2012-12-02-ին.
  18. «JoJo's Araki Draws Art for Quake-Affected Historical Ruins». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2012-01-18-ին. Վերցված է 2012-03-31-ին.

Հղումներ