Քեմբրիջի համալսարանական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:51, 4 Օգոստոսի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քեմբրիջի համալսարանական գրադարան
Երկիր Միացյալ Թագավորություն
Տեսակգիտական գրադարան և հրատարակչություն
Հիմնվել է1416
ՏեղադրությունՔեմբրիջ
ՀասցեCambridge
Հավաքածուներ
Չափ8 000 000 արխիվային միավոր
Այլ տվյալներ
Կայքlib.cam.ac.uk(անգլ.)

Քեմբրիջի համալսարանական գրադարան (անգլ.՝ Cambridge University Library), Քեմբրիջի համալսարանի կենտրոնացված ակադեմիական և հետազոտական գրադարան՝ կազմված համալսարանի հիմնական և 15 փոխկապակցված գրադարաններից[1]։

Քեմբրիջի համալսարանը ունի 114 գրադարան, որոնցից ամենամեծը հանդիսանում է Համալսարանական գրադարանը, որը համալսարանի ներսում հայտնի է «the UL» անունով։ Նրա մոտավորապես 8 միլիոն միավորներում կան աշխարհագրական քարտեզներ, նոտաներ, ձեռագրեր ու նկարներ։ Ի տարբերություն Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի այս գրադարանի շատ գրքեր հասանելի են բաց գրադարակներում։

Գրադարանը հանդիսանում է պարտադիր նմուշներ ստացող հինգ գրադարաններից մեկը, և ունի իրավունք պահանջել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հրատարակված յուրաքանչյուր գիրք։ Ամեն տարի նրա ֆոնդը համալրվում է 120 000 գրքով չհաշված նվիրաբերումները։

Որպես հավելում համալսարանական և փոխկապակցված գրադարանների, ամեն ֆակուլտետ ունի իր սեփական որակավորված գրադարանը, որի ծավալը կարող է լինել 30 000-ից մինչև 150 000 գիրք։ Օրինակ, երաժշտության ֆակուլտետի Պենդլեբրի գրադարանը կամ պատմության ֆակուլտետի գրադարանը, որ ունի ավելի քան 100 000 գիրք։

Յուրաքանչյուր քոլեջ ունի նաև իր սեփական գրադարանը, մասամբ ուսանողների պատրաստման նպատակով, մասամբ ՝ որպես հին գրքերի և ձեռագրերի պահեստ: Այսպես Տրինիտի-քոլեջի Wren Library գրադարանը ունի ավելի քան 200 000 գիրք, որը լույս է տեսել մինչև 1800 թվականը, իսկ Կորպուս-Քրիստի քոլեջին պատկանող Պարկերի գրադարանը հանդիսանում է միջնադարյան ձեռագրերի ամենամեծ գրապահոցներից մեկը։

Գրադարանում եղած գրքերի թիվը շուրջ 15 միլիոն է։

Գրադարանը գտնվում էր Old Schools-ում՝ Սենատի հարևանությամբ, մինչև այնտեղ եղած տարածքի չհերիքելը։ Նոր շենքը կառուցվել է Քեմբրիջի կենտրոնի արևելյան մասում։

Գրադարանը բաց է համալսարանի բոլոր ուսանողների համար։ 2010 թվականի հունիսին համալսարանը ստացել է 1 500 000 ֆունտ նվիրատվություն հավաքածուների մի մասը թվայնացնելու և Cambridge Digital Library կայքով անվճար մուտք ապահովելու համար։

2018 թվականին Քեմբրիջի համալսարանը Իլի (Անգլիա) քաղաքում կառուցել է ժամանակակից գրապահոց, որը համալսարանական գրադարաններում ունի օգտագործման ցածր մակարդակ։ Գրապահոցը գրադարանի համար արժեցավ 17 միլիոն ֆունտ սթերլինգ և այնտեղ կարող է տեղավորվել մինչև 4 միլիոն հատոր[2]։

Ծանոթագրություններ

  1. «Cambridge University Library». Վերցված է 2013-12-08-ին.
  2. «Library Storage Facility». Վերցված է 2019-05-28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմբրիջի համալսարանական գրադարան» հոդվածին։