Ռադու Դրեգուշին
Քաղաքացիությունը | Ռումինիա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 3, 2002 (22 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 194 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռադու Մատեյ Դրեգուշին (ռումիներեն՝ Radu Matei Drăgușin, փետրվարի 3, 2002, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի և Ռումինիայի ազգային հավաքականի պաշտպան:
Ակումբային կարիերա
Ռադուն Մադրիդի «Ատլետիկոյի» Ռումինիայի մասնաճյուղ հանդիսացող «Ռեգալ Բուկուրեստիի» սան է[1]։ 2018 թվականին տեղափոխվել է «Յուվենտուսի» ակադեմիա, որը նրա համար վճարել է 250 հազար եվրո։ 2019/2020 մրցաշրջանում նորամուտը նշել է երիտասարդական թիմում, անցկացրել է երեք հանդիպում։ Մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգային, մրցաշարում անցկացրել է 5 հանդիպում: 2020/2021 մրցաշրջանում առաջին անգամ հրավիրվել է հիմնական թիմ։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին առաջին անգամ հայտավորվել է «Լացիոյի» դեմ խաղի համար, սակայն մնացել է պահեստայինների նստարանին[2]։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին նշել է նորամուտը «Յուվենտուսի» կազմում՝ Կիևի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղի 69-րդ րոպեին փոխարինելով Մերիհ Դեմիրալին[3]։
2022 թվականի հուլիսի 14-ին «Ջենոա» ակումբը հայտարարել է Դրեգուշինի վարձավճարով տեղափոխության մասին մինչև 2023 թվականի հունիսի վերջը[4]։
2024 թվականի հունվարի 11-ին տեղափոխվել է «Տոտտենհեմ Հոտսպուր»[5][6][7]։
Կարիերան հավաքականում
Հանդես է եկել Ռումինիայի բոլոր տարիքի պատանեկան հավաքականներում։ 2020 թվականի սեպտեմբերի 4-ին նշել է նորամուտը 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի հասակակիցների դեմ մրցավեճում[8]։
Դրագուշինն առաջին անգամ Ռումինիայի գլխավոր հավաքական է հրավիրվել 2022 թվականի մարտին[9], իսկ նույն ամսվա 25-ին նշել է նորամուտը հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Հունաստանի հետ ընկերական խաղի 88-րդ րոպեին, որը պարտվել էր 1:0 հաշվով[10]: Հաջորդ տարի նա Եվրո-2024-ի ընտրական փուլի բոլոր տասը խաղերում հանդես է եկել մեկնարկային կազմում՝ օգնելով իր երկրին հաղթել I խմբում առանց պարտության[11]։
Ծանոթագրություններ
- ↑ «Chi è Radu Dragusin, il 18enne convocato da Pirlo nella Juventus che si ispira a Van Dijk» (իտալերեն). fanpage.it. 2020-12-03.
- ↑ «Lazio - Juventus» (անգլերեն). Soccerway.com. 2020-12-03. Արխիվացված է օրիգինալից 2021-01-23-ին. Վերցված է 2020-12-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Juventus - Dynamo Kyiv» (անգլերեն). Soccerway.com. 2020-12-03. Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին. Վերցված է 2020-12-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Juventus.com. «Radu Dragusin si trasferisce al Genoa - Juventus». Juventus.com (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-14-ին. Վերցված է 2022-07-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Drăgușin joins from Genoa» (անգլերեն). Tottenham Hotspur. 2024-01-11. Արխիվացված օրիգինալից 2024-01-11-ին. Վերցված է 2024-01-11-ին.
- ↑ «Reacţia lui Adrian Mutu, după ce Radu Drăguşin a devenit cel mai scump fotbalist român din istorie: "Să fie conştient de asta!"» [Adrian Mutu's reaction, after Radu Drăgușin became the most expensive Romanian footballer in history: "He should be aware of this!"] (ռումիներեն). Antena Sport. 12 January 2024. Վերցված է 14 January 2024-ին.
- ↑ Romano, Fabrizio (10 January 2024). «Tottenham land £26m Radu Drăgușin after seeing off Bayern Munich interest». The Guardian. Վերցված է 11 January 2024-ին.
- ↑ «Finland U-21 - Romania U-21» (անգլերեն). Soccerway.com. 2020-12-03. Արխիվացված է օրիգինալից 2020-01-04-ին. Վերցված է 2020-12-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Cele 24 de convocări preliminare pentru partidele României cu Grecia și Israel» [The 24 preliminary call-ups for Romania's matches with Greece and Israel] (ռումիներեն). Romanian Football Federation. 4 March 2022. Վերցված է 27 March 2022-ին.
- ↑ «Se conturează noua generație! Radu Drăgușin a debutat în naționala mare a României» [A new generation is taking shape! Radu Drăgușin made his debut for the senior national team of Romania] (ռումիներեն). Sport.ro. 25 March 2022. Վերցված է 27 March 2022-ին.
- ↑ «VICTORIE cu Elveția și mergem la EURO 2024 de pe primul loc în grupă!» [WIN against Switzerland and we go to EURO 2024 from first place in the group!] (ռումիներեն). Romanian Football Federation. 21 November 2023. Վերցված է 26 November 2023-ին.