«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 90 բայտ ,  7 տարի առաջ
չ
|}
 
== «Իլիականի» և «Ոդիսականի» հիմքում ընկած հունական առասպելի համառոտ սյուժեն ==
[[Տրոյա]] քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը փախցնում է հույների [[Սպարտա]]յի թագավոր Մենելայոսի կնոջը` [[Հեղինե]]ին: Հեղինեն [[Զևս]]ի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն: Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է [[տրոյական պատերազմ]]ի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը): [[Հույներ]]ի (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է: Նրանց կողմից են հերոսներ [[Աքիլես]]ը, Պատրոկլեսը, հնարամիտ [[Ոդիսևս]]ը և ուրիշներ: Պատերազմը ձգձգվում է, և տաս տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին: Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»: Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները: Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերևարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավիրվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով:
[[Պատկեր:Helene Paris Louvre K6.jpg|thumb|250px|right|Հեղինեն և Պարիսը]]
16 551

edits

Նավարկման ցանկ