«Այսելմիեր լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 11. Տող 11.
== Ժամանակակից վիճակ ==
== Ժամանակակից վիճակ ==
Լիճը ծառայում է որպես քաղցրահամ ջրի կարևոր պահուստ և օգտագործվում է գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային նպատակներով։ Այն լայնորեն օգտագործվում է [[Ռեկրեացիա|ռեկրացիոն]] նպատակներով, լճում նավարկում են զբոսաշրջային [[նավ]]<nowiki/>եր, ափերին զարգացած է [[Տուրիզմ|զբոսաշրջություն]]<nowiki/>ը։
Լիճը ծառայում է որպես քաղցրահամ ջրի կարևոր պահուստ և օգտագործվում է գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային նպատակներով։ Այն լայնորեն օգտագործվում է [[Ռեկրեացիա|ռեկրացիոն]] նպատակներով, լճում նավարկում են զբոսաշրջային [[նավ]]<nowiki/>եր, ափերին զարգացած է [[Տուրիզմ|զբոսաշրջություն]]<nowiki/>ը։




















== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

16:13, 22 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Այսելմիեր լիճ
Տեսակարհեստական լիճ և Natura 2000 protected area?
Երկիր Նիդերլանդներ
Երկարություն53 կմ
Լայնություն32 կմ
ԲԾՄ−0,3 մետր
Խորություն9,5 մետր
Մակերես1100 կմ²
Մասն էIJsselmeergebied?
Ավազանի երկիր Նիդերլանդներ
Լիճ հոսող գետIJssel? և Vecht?
Ձևավորում1932
Անվանված էIJssel?
Քարտեզ
Քարտեզ
Կապույտով առանձնացված է Այսելմիեր լիճը
Նավ Այսելմիեր լճում

Այսելմիեր[1] (հոլ.՝ IJsselmeer [ˌɛi̯səlˈmeːr]), քաղցրահամ արհեստական լիճ կենտրոնական Նիդեռլանդներում՝ նախկին Զաուդերզեյ ծովածոցի տեղում[2]։ Սահմանակցում է հյուսիս-արևելքում Ֆրիզլանդ, հարավում և արևելքում՝ Ֆլևոլանդ, արևմուտքում՝ Հյուսիսային Հոլանդիա մարզերին (պրովինցիա)[3]։ Հյուսիսում Հյուսիսային ծովից բաժանված է 32 կիլոմետր երկարությամբ ձգվող, մոտ 60 մետր հաստությամբ պատնեշով։ Լճի ընդհանուր մակերեսը մոտ 1100 կմ² է, միջին խորությունը՝ 5-6 մետր։ Անվանումը ստացել է Այսել գետից, որը նրա մեջ է թափվում Կետելմեր ոչ մեծ լիճը կտրելով։ Այսելմիերը Արևմտյան Եվրոպայի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է։

Ստեղծման պատմություն

Այսելմիերը ստեղծվել է 1932 թվականին Նիդեռլանդների մելիորացիայի համապարփակ պլանի (Զաուդերզեյի նախագիծ)[4] արդյունքում՝ նախագծված Կորնելիս Լելիի գլխավորած ինժիներների խմբի կողմից[5]։ Համաձայն այդ պլանի Զաուդերզեյ ծովածոցը արհեստական ամբարտակով առանձնացվել է Հյուսիսային ծովից։ Ամբարտակը ստացել է Աֆսլյոիտդեիկ անունը։ Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցված է որպես աշխարհում գոյություն ունեցող ամենաերկար ծովային պատնեշը (մինչ Հարավային Կորեայում Սեմանգում պատնեշի կառուցումը՝ ավելի քան 33 կմ երկարությամբ)։ Ծովածոցի մի մասը ցամաքեցվել է և դարձել Ֆլևոլանդ մարզը (պրովինցիա), իսկ մյուս մասը դարձել է Այսելմիեր լիճը։ 1975 թվականին Այսելմիեր լիճը բաժանվել է երկու մասի։ Արևմտյան փոքր հատվածը առանձնացվել է Խաուտրիբեիկ ամբարտակով և դարձել առանձին Մարկերմեր լիճը։

Այժմ մասամբ ցամաքեցված Զաուդերզեյ ծովածոցը նույնպես հնագույնը չէ․ այն առաջացել է Ալմերե լճի տեղում, իսկ այն իր հերթին՝ Ֆլեվոնական ծովի տեղում, որը գոյություն է ունեցել առնվազն Հռոմեական կայսրության և Վաղ Միջնադարի ժամանակաշրջաններում։

Ժամանակակից վիճակ

Լիճը ծառայում է որպես քաղցրահամ ջրի կարևոր պահուստ և օգտագործվում է գյուղատնտեսական, արդյունաբերական և կենցաղային նպատակներով։ Այն լայնորեն օգտագործվում է ռեկրացիոն նպատակներով, լճում նավարկում են զբոսաշրջային նավեր, ափերին զարգացած է զբոսաշրջությունը։










Ծանոթագրություններ