«Ֆերդինանդ Ղազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 41. Տող 41.
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Մանկավարժական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:Մանկավարժական գիտությունների թեկնածուներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ]]

09:51, 20 հունվարի 2021-ի տարբերակ

Ֆերդինանդ Ղազարյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ մանկավարժ, պետական գործիչ, քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 16, 1938(1938-12-16)
Ծննդավայր Ազատեկ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 26, 1997(1997-12-26) (59 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Ֆերդինանդ Կարապետի Ղազարյան (դեկտեմբերի 16, 1938(1938-12-16), Ազատեկ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 1997(1997-12-26)), հայ մանկավարժ, պետական, հասարակական գործիչ: Մանկավարժական գիտությունների թեկնածու:

Կենսագրություն

Ֆերդինանդ Ղազարյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 16-ին Վայքի շրջանի Ազատեկ գյուղում, գյուղացու ընտանիքում: Սովորել է տեղի յոթնամյա դպրոցում, այնուհետև սովորել Զառիթափի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան: 1958 թվականին ավարտել է ուսումնարանը և ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1962 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Վայքի N 1 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսումնական մասի վարիչ[1]:

Քաղաքական գործունեություն

1965-1967 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Վայքի շրջկոմի առաջին քարտուղար, միաժամանակ՝ հեռակա կարգով ընդունվել և ավարտել Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան: 1967-1974 թվականներին եղել է ՀԿԿ Վայքի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ: 1974 թվականին ընտրվել է ՀԿԿ Վայքի շրջկոմի քարտուղար, 1976 թվականին` երկրորդ քարտուղար: 1985 թվականի դեկտեմբերից մինչև 1991 թվականը աշխատել է Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է կրթության, գիտության, լեզվի, մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամ[2], միաժամանակ դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:

Հասարակական գործունեություն

1995 թվականից զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ և հրապարակախոսությամբ՝ մամուլում հրապարակելով բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ: Որպես հասարակական պաշտպան՝ մասնակցել է Կ. Բալայանի և «Սեպտեմբերի 26»-ի գործով մյուս մեղադրյալների դատական պաշտպանությանը: Եղել է «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամներից, այդ կազմակերպության խորհրդի անդամ:

1978 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը, այդ նույն տարում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1985 թվականին հրատարակել է «Դպրոցականների դաստիարակության նկատմամբ կոմպլեքսային մոտեցում» մենագրությունը: Մամուլում հրապարակվել են մի քանի գիտական հոդվածներ: Ջերմուկում աշխատելու տարիներին, Վ. Ազատյանի հետ համատեղ, հրապարակել է «Ջերմուկ» գիրք-ուղեցույցը:

Ֆերդինանդ Ղազարյանի հուշաքարը Ջերմուկի ըմպելասրահից ձգվող ճեմուղում

Պարգևներ

  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր
  • Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Մահ

Մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 26-ին:

Հիշատակ

1999 թվականի Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ Ջերմուկի ըմպելասրահից մինչև Սառնաղբյուր ձգվող ճեմուղին անվանակոչվել է Ֆերդինանդ Ղազարյանի անունով: Ճեմուղու սկզբնամասում կանգնեցված է Ֆերդինանդ Ղազարյանի հուշաքարը:

Ծանոթագրություններ

  1. One, Studio. «Ֆերդինանդ Ղազարյանն այսօր կդառնար 76 տարեկան». www.slaq.am. Վերցված է 2019-06-13-ին.
  2. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019-06-13-ին.

Արտաքին հղումներ