«Կարապետ Տեր-Սահակյան»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 6. | Տող 6. | ||
== Մեծ Եղեռն == |
== Մեծ Եղեռն == |
||
[[1915]] թվականի [[հունիսի 18]]-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ [[Տրապիզոնի վիլայեթ]]ի [[Թոց]] գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող [[Անիֆա]] գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է<ref>[http://www.irates.am/hy/uGxuH7EHrMqNF2R5H7V3OOrEJY Ծխացող հուշեր]</ref>։ |
[[1915]] թվականի [[հունիսի 18]]-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ [[Տրապիզոնի վիլայեթ]]ի [[Թոց]] գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող [[Անիֆա]] գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է<ref>[http://www.irates.am/hy/uGxuH7EHrMqNF2R5H7V3OOrEJY Ծխացող հուշեր]</ref>։ |
||
== Երկեր == |
== Երկեր == |
||
Տող 19. | Տող 19. | ||
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=685}} |
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=685}} |
||
{{DEFAULTSORT:Տեր-Սահակյան, Կարապետ}} |
{{DEFAULTSORT:Տեր-Սահակյան, Կարապետ}} |
||
[[Կատեգորիա:1882 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1882 ծնունդներ]] |
06:26, 11 Հուլիսի 2020-ի տարբերակ
Կարապետ Տեր-Սահակյան | |
---|---|
Ծնվել է | 1882 |
Ծննդավայր | Մուշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 18, 1915 |
Մահվան վայր | Անիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, պատմաբան, բանասեր, խմբագիր և բյուզանդագետ |
Աշխատավայր | Բազմավեպ |
Կարապետ Մովսեսի Տեր-Սահակյան (1882, Մուշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1915, Անիֆա, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, բանաստեղծ, խմբագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։
Կենսագրություն
1906-1913 թվականներին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1914-1915 թվականներին՝ Տրապիզոնի Մխիթարյան վարժարանի տեսուչը։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ, բանաստեղծություններ, դրամաներ։ Ղևոնդ Ալիշանի մահից հետո հրատարակել է նրա «Հայաստան, յառաջ քան զլինելն Հայաստան» (1904) աշխատությունը, որին կցել է արժեքավոր մեկնաբանություններ ու լրացումներ։ Տեր-Սահակյանի պատմագիտական գործերից առավել արժեքավոր է «Հայ կայսերք Բյուզանդիոնի» (1905) մենագրությունը, որտեղ բյուզանդական, հայկական և այլ աղբյուրների հիման վրա ներկայացրել է 6-12-րդ դարերի Բյուզանդիայի կայսրության հայազգի 12 կայսրեր։ Նրանց մեծ մասի ազգության պատկանելության հետ կապված տեղեկությունները Տեր-Սահակյանը քաղել է հունական աղբյուրներից։ Գրքում ներկայացված են նաև բյուզանդական թագի 6 հայ հավակնորդներ (7-9-րդ դարեր), ութ հայ կայսրուհիներ (8-13-րդ դարեր), հիշատակված են հայ զորավարներ։ Այս աշխատությամբ Տեր-Սահակյանը ուրվագծել է հայ բյուզանդագիտության ծրագիրը՝ ընդգծելով հատկապես բյուզանդական մատենագրության մեջ հայերին վերաբերող տեղեկությունների հավաքման ու բացահայտման կարևորությունը[1]։
Մեծ Եղեռն
1915 թվականի հունիսի 18-ին թուրքական 60 ժանդարմներ և զինվորականներ Տրապիզոնի վիլայեթի Թոց գյուղում ապաստան գտած բոլոր քաղաքացի ընտանիքներին հավաքում և փակում են Պողոս Մարիմյանի տան մեջ։ Այդ ընտանիքների հետ էր նաև Կարապետ Տեր-Սահակյանը։ Թուրքերը սվիններով շրջապատած նրանց տանում են կես ժամ հեռավորության վրա գտնվող Անիֆա գյուղի ձորերի մեջ և սպանում բոլորին։ Սպանված Կարապետ Տեր-Սահակյանը ուներ բազմաթիվ ձեռագիր աշխատություններ, որոնք թուրքական կառավարությունը այրում և փչացնում է[2]։
Երկեր
- «Հայ կայսերք Բյուզանդիոնի», Վենետիկ, 1905, Հատոր Ա, Բ[1]․
- Բանաստեղծութիւններ (առաջաբանը՝ Մ. Ճանաշյանի), Վենետիկ, 1965:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
- ↑ Ծխացող հուշեր
Աղբյուրներ
- «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 685)։ |