«Մդինա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր}} '''Մդինա''' ({{lang-mt|L-Imdina}}), քաղաք Մալթայում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղ...»:
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Մդինա''' ({{lang-mt|L-Imdina}}), քաղաք [[Մալթա]]յում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղել է Մալթայի ազնվականության կենտրոնը, սակայն քաղաքն այլևս չի վերադարձրել իր երբեմնի քաղաքը՝ ստանալով «լուռ քաղաք» մականունը<ref>{{cite news |url=http://www.dailymail.co.uk/travel/article-1158274/Celebrity-travel-Starry-knights-red-pillar-boxes-pin-plugs-Malta.html |title=Celebrity travel: Starry knights and three-pin plugs in Malta |last=Craven |first=John |date=2 March 2009 |work=[[Daily Mail]] |accessdate=22 March 2010 }}</ref>։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում և ներկայումս զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկն է Մալթայում<ref>{{cite web |last1=Blasi |first1=Abigail |title=Top 10 day trips in Malta |url=http://www.lonelyplanet.com/malta/travel-tips-and-articles/top-10-day-trips-in-malta |publisher=[[Lonely Planet]] |archiveurl=https://web.archive.org/web/20151010132218/https://www.lonelyplanet.com/malta/travel-tips-and-articles/top-10-day-trips-in-malta |archivedate=10 October 2015 |date=29 September 2014 }}</ref>։
'''Մդինա''' ({{lang-mt|L-Imdina}}), քաղաք [[Մալթա]]յում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղել է Մալթայի ազնվականության կենտրոնը, սակայն քաղաքն այլևս չի վերադարձրել իր երբեմնի քաղաքը՝ ստանալով «լուռ քաղաք» մականունը<ref>{{cite news |url=http://www.dailymail.co.uk/travel/article-1158274/Celebrity-travel-Starry-knights-red-pillar-boxes-pin-plugs-Malta.html |title=Celebrity travel: Starry knights and three-pin plugs in Malta |last=Craven |first=John |date=2 March 2009 |work=[[Daily Mail]] |accessdate=22 March 2010 }}</ref>։ Ընդգրկված է [[ՅՈւՆԵՍԿՕ]][[Համաշխարհային ժառանգություն|Համաշխարհային ժառանգության]] ցանկում և ներկայումս զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկն է Մալթայում<ref>{{cite web |last1=Blasi |first1=Abigail |title=Top 10 day trips in Malta |url=http://www.lonelyplanet.com/malta/travel-tips-and-articles/top-10-day-trips-in-malta |publisher=[[Lonely Planet]] |archiveurl=https://web.archive.org/web/20151010132218/https://www.lonelyplanet.com/malta/travel-tips-and-articles/top-10-day-trips-in-malta |archivedate=10 October 2015 |date=29 September 2014 }}</ref>։


== Պատմություն ==
== Պատմություն ==

17:40, 13 Ապրիլի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Մդինա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես0,9 կմ²
ԲԾՄ200 մետր
Բնակչություն292 մարդ (մարտի 31, 2014)[1]
Փոստային դասիչ1050[2] և MDN
Մդինա (Մալթա)##
Մդինա (Մալթա)

Մդինա (մալթ.՝ L-Imdina), քաղաք Մալթայում, Մալթայի նախկին մայրաքաղաքը։ Եղել է Մալթայի ազնվականության կենտրոնը, սակայն քաղաքն այլևս չի վերադարձրել իր երբեմնի քաղաքը՝ ստանալով «լուռ քաղաք» մականունը[3]։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում և ներկայումս զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկն է Մալթայում[4]։

Պատմություն

Մալթայի պատմական մայրաքաղաքը մոտավորապես 4,000 տարեկան է։ Այն տեղակայված է բլրի վրա և արդեն բրոնզի դարում եղել է ամրացված բնակավայր։ Մ․ թ․ ա․ 8-րդ դարում փյունիկացիներն այստեղ հիմնադրել են Մալետ քաղաքը։ Մ․ թ․ ա․ 218 թվականին այն գրավվել է Հռոմեական հանրապետության կողմից ու կոչվել Մելիտա։ Ցիցերոնն ու Տիտոս Լիվիոսը նկարագրել են քաղաքը՝ գեղեցիկ շինություններով, բնակիչների բարեկեցիկ կյանքով։ Կա տեսակետ, որ Մելիտեում է եղել Պողոս առաքյալը, որն իբր Մալթայում իջել է 60 թվականի նավաբեկությունից հետո։ Պողոս առաքյալը համարվում է Մալթայում քրիստոնության հիմնադիրը։

9-րդ դարի վերջին Մդինան գրավել են Աղլաբիների պետության զորքերը ու ավերել այն։ Հետագայում այն վերականգնվել է Մեդինա անունով։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Մդինայից առանձնացել է Ռաբաթ քաղաքը, որը սկսել է ծաղկում ապրել ու մեծ չափերի է հասել, մինչդեռ Մդինան աստիճանաբար անկում է ապրել։

Սկսած միջին դարերից՝ Մդինան ազնվականության քաղաք է եղել։ 15-րդ դարում քաղաքը ղեկավարել է ազնվականների «Ունիվերսիտա» հավաքը։ Երբ սուրբ Հովհաննեսի օրդենի ասպետները 1530 թվականին Մալթա են եկել, մալթական վերնախավը պատրաստ է եղել ճանաչել նոր իշխանությունը մեկ պայմանով․ ասպետները պետք է Մդինայի ինքնավարությունը անձեռնմխելի թողնեին։ Միայն այդ պաշտոնական խոստովանությունից հետո օրդենի մեծ մագիստրոսը ստացել է քաղաքի բանալիները։

Դարերի ընթացքում փոխվել են քաղաքի անուններն ու կարգավիճակը․ ամեն ինչ կախված է եղել այն բանից, թե ով է ղեկավարել քաղաքը։ Սբոլոր ժամանակներում Մդինան պահել է նույն կոչումը՝ «ազնվականների քաղաք» («Citta Notabile»)։

Ներկայումս քաղաքն ունի մոտ 300 բնակիչ, բայց այն միաձուլված է Ռաբաթ քաղաքին, որի բնակչությունը 11,000 է[5]։

Տեսարժան վայրեր

Մդինայի տեսարժան վայրերից են քաղաքի գլխավոր դարպասները, հունական դարպասները, Սուրբ Պողոսի մայր տաճարը, Ինգուանեց պալատը, Արքեպիսկոպոսի պալատը, Մդինայի զնդանը։

Քաղաքում են նկարահանվել «Գահերի խաղը» հեռուստասերիալը։

Ծանոթագրություններ

  1. https://www.webcitation.org/6ZSEwl5UZ?url=https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810
  2. https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Mdina/Pages/default.aspx
  3. Craven, John (2 March 2009). «Celebrity travel: Starry knights and three-pin plugs in Malta». Daily Mail. Վերցված է 22 March 2010-ին.
  4. Blasi, Abigail (29 September 2014). «Top 10 day trips in Malta». Lonely Planet. Արխիվացված է օրիգինալից 10 October 2015-ին.
  5. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 16 May 2014. Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մդինա» հոդվածին։