«Արտագերսի ինքնապաշտպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16. Տող 16.
|Կորուստներ2 = Անհայտ
|Կորուստներ2 = Անհայտ
}}
}}
'''Արտագերսի ինքնապաշտպանություն''', [[Արտագերս (բերդ)|Արտագերսի]] բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]]։ Հայոց [[Արշակ Բ]] թագավորի բանտարկությունից հետո պարսից [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ 2]]֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է [[Հայաստան]]։ Հայոց թագուհի [[Փառանձեմ]]ը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին [[Բյուզանդիա]] քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] գլխավորությամբ, և կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ]] երկրորդի առաջնորդությամբ, մտել է [[Հայաստան]] և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն<ref name="ՄՀ2">{{Cite book|title=«Մեր հաղթանակները», հատոր Բ|last=|first=|publisher=«Նորավանք» հրատարակչություն|year=2009|isbn=|location=Երևան|pages=22-28}}</ref>։
'''Արտագերսի ինքնապաշտպանություն''', [[Արտագերս (բերդ)|Արտագերսի]] բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]]։ Հայոց [[Արշակ Բ]] թագավորի բանտարկությունից հետո պարսից [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ 2]]֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է [[Հայաստան]]։ Հայոց թագուհի [[Փառանձեմ]]ը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին [[Արևելյան Հռոմեական կայսրություն]] քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և սպարապետ [[Մուշեղ Ա Մամիկոնյան|Մուշեղ Մամիկոնյանի]] գլխավորությամբ, և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ]] Երկրորդի առաջնորդությամբ, մտել է [[Հայաստան]] և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն<ref name="ՄՀ2">{{Cite book|title=«Մեր հաղթանակները», հատոր Բ|last=|first=|publisher=«Նորավանք» հրատարակչություն|year=2009|isbn=|location=Երևան|pages=22-28}}</ref>։


== Նախապատմություն ==
== Նախապատմություն ==
Տող 29. Տող 29.
=== Առաջին փուլ ===
=== Առաջին փուլ ===


Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած Հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:
Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած [[Մարդպետություն|հայր մարդպետ]] Գլակն ու զորավար Արտավանը:


{{քաղվածք|Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5}}
{{քաղվածք|Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:|Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5}}
Տող 35. Տող 35.
Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ թագուհուն]], որը թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր [[Արշարունիք գավառ]]ի [[Արտագերս (բերդ)|Արտագերս բերդում]]։
Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր [[Փառանձեմ Սյունի|Փառանձեմ թագուհուն]], որը թագաժառանգ [[Պապ թագավոր|Պապի]] և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր [[Արշարունիք գավառ]]ի [[Արտագերս (բերդ)|Արտագերս բերդում]]։


Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհն շարվել էր գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:
Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհը իր զորքով գնում է գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:


Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։
Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։

09:55, 7 հունվարի 2020-ի տարբերակ

Արտագերսի ինքնապաշտպանություն
Թվական368
Մասն էՀայ-պարսկական պատերազմներ
ՎայրԱրտագերս
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Արտագերսի ինքնապաշտպանություն, Արտագերսի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գործողություններն՝ ընդդեմ Սասանյանների։ Հայոց Արշակ Բ թագավորի բանտարկությունից հետո պարսից Շապուհ 2֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փառանձեմը, վերցնելով պետական գանձերը, արքունի պահակազորի (11 հազար զինվոր) հետ ամրացել է Արտագերս բերդաքաղաքում։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն մինչև օգնության կհասնեին Արևելյան Հռոմեական կայսրություն քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և Հռոմեական կայսրության խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի՝ պաշարվածները ոչ միայն լուրջ դիմադրություն են կազմակերպել, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառել և կասեցրել բերդի պաշարումը։ 369 թվականի գարնանը պարսկական բանակը, Շապուհ Երկրորդի առաջնորդությամբ, մտել է Հայաստան և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ էր սկսվել, որից մահացել էր բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտել է արքունի գանձերը, գերի վերցրել հազարավոր մարդկանց և թագուհուն[1]։

Նախապատմություն

360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր: Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել: Պատերազմն ընթանում էր հիմնականում Մեծ Հայքի տարածքում:

Արշակ Բ և Շապուհ II Երկարակյաց

368 թվականին Շապուհ Բ-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին ու ձերբակալում:

Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մաիկոնյանին, Մեծ Հայքի զորավարսպարապետին: Որովհետև Վասակը փոքր էր մարմնով` պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին. հիմա ի՞նչպես պետք է իմ ձեռքից ազատվես. ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ»: Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց. «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ` իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի` ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը մյուս լեռան վրա, երբ աջ ոտքիս վրա էի հենվում` աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում` ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհ թագավորը հարցրեց ասաց. «Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը Հունաց թագավորը. քանի որ Աստված հաճ էր մեզ հետ` քեզ էլ էի գետին կոխում, Հունաց թագավորին էլ... Հիմա ինչ ուզում ես արա»:
- Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Դ, գլ. ԾԴ

Ինքնապաշտպանություն

Առաջին փուլ

Շապուհը, հայոց թագավոր Արշակին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին գցելով «թակարդի» մեջ, աշնանը Հայաստան նոր զորք է ուղարկում: Պարսից արքան շտապում էր օգտվել հարմար հնարավորությունից, քանի դեռ Հայաստանում թագավոր չկար: Այդ զորքի հրամատարներն էին Հայաստանից փախած և Պարսկաստանում ապաստանած հայր մարդպետ Գլակն ու զորավար Արտավանը:

Պարսից Շապուհ թագավորը այդ անազնիվ չարությունը կատարելուց հետո, ներքինի Գլակին և Արտավանին հանձնեց Հայաստանը` հանձնարարելով նրանց բոլոր ջանքերը գործ դնել ոչնչացնելու համար Արտագերսը: Նրանցից մեկը` Գլակը, ներքինի էր, իսկ մյուսը` Արտավանը, բանակի հրամանատար: Այստեղ էր պահվում Արշակի գանձարանը, այստեղ էր գտնվում նաև Արշակի կինը` տղայի հետ միասին:
- Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 5

Այդ ընթացքում երկրի կառավարումը հանձնվել էր Փառանձեմ թագուհուն, որը թագաժառանգ Պապի և 11-հազարնոց զորքի հետ ամրացել էր Արշարունիք գավառի Արտագերս բերդում։

Հայոց արքայի գանձերին տիրանալու, ինչպես նաև թագուհուն և թագաժառանգ Պապին գերի վերցնելու նպատակով Շապուհը իր զորքով գնում է գրավելու Արտագերս բերդը։ Պարսկական բանակը, կենտրոնանալով Արտագերս բերդի մոտ, 368 թվականին պաշարում է այն: Ամրոցում պաշարվածները դրսից օգնություն չէին կարող ստանալ, սակայն վատ էր նաև Արտագերսը պաշարած պարսկական զորամասերի վիճակը: Նրանք որոշել էին ամրոցը չգրավել ձմռանը: Գլակը և Արտավանը որոշում են բանակցել Փառանձեմ թագուհու հետ ու նրան հորդորում են դադարեցնել դիմադրությունը: Բանակցությունների ժամանակ Փառանձեմը հայտարարում է, որ «ամրոցի անկման դեպքում առաջին հերթին որդու ճակատագիրն է մտահոգում իրեն», և որ հակառակորդի հավաստիացումներին հավատալ չի կարող: Բանակցությունների ընթացքում հայոց թագուհին նաև հայտարարում է, որ դիմադրությունը չի դադարելու: Թագուհին արքայազնին փրկելու համար Գլակինն և Արտավանին վարձատրություն, իսկ հետագայում` աջակցություն է խոստանում:

Բերդի հրամանտարությունը որոշում է արտագրոհ կազմակերպել, և պարսկական բանակ վերադարձած բանագնացները հայտարարում են, թե ամրոցի պաշտպանները ժամանակ են խնդրում պաստասխանի համար՝ այսպիսով թույլացնելով պարսկական կողմի զգոնությունը։ Հայկական կողմը, օգտվելով առաջացած դրությունից, գրոհում է պարսիկների զորքի վրա։ Հայերի անսպասելի հարձակումից հետո պարսիկները նահանջում են։

Գլակը և Արտավանը, հույս ունենալով, որ հետագայում առատ վարձատրություն կստանան հռոմեացիներից, գաղտնի խորհրդակցելով համոզեցին պաշտպաններին, որ ուժեղ մի գունդ, բաց անելով բերդի դուռը, գիշերվա պայմանավորված ժամին, անսպասելի հարձակում գործի թշնամու ճամբարի վրա: Նրանք աշխատեցին այնպես անել, որ դավադիրները մնան անհայտ: Համաձայնությունը ավարտվեց երդումով: Գլակը և Արտավանը դուրս եկան բերդից և հայտարարեցին, որ բերդաքաղաքի պաշարվածները խնդրում են երկու օր ժամանակ տալ, որպեսզի խորհրդակցեն, թե ինչպես են վարվելու իրենք: Դրանով նրանք կարողացան պարիսպների մոտ առաջացնել կատարյալ անհոգություն: Եվ ահա գիշերը, երբ բոլորը քնած էին խորը քնով, բացվեց բերդաքաղաքի դուռը. այնտեղից արագ դուրս եկավ մարտիկների մի զորամաս՝ սրերը հանած, գաղտագողի կամացուկ հարձակվեց թշնամու ճամμարի վրա, ուր վտանգ չէր ակնկալվում, և առանց դիմադրության հանդիպելու, սկսեց կոտորել բազմաթիվ քնած մարդկանց։
- Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6

Երկրորդ փուլ

Պարսիկների պարտությունից հետո պարսից թագավոր Շապուհ Բ-ն զորավարներ Զիկի և Կարենի գլխավորությամբ Հայաստան է ուղարկում մեծաթիվ զորք, ավելի է ուժեղացնում Արտագերսի պաշարումը[2]։

Այս անգամ էլ պաշարումը բավարար արդյունք չի տալիս Շապուհին։ Լուր ստանալով Արտագերսի մոտ պարսից պաշարող զորքի կոտորածի մասին՝ Շապուհը գազանի նման կատաղեց, հավաքեց ավելի մեծ զորք և սկսեց Հայաստանը բացահայտ կերպով կողոպտել ու ավերել... այնուհետև իր զորքերի ամբողջ բազմությունը կենտրոնացրեց Արտագերսի շուրջը։ Եվ երբ մի շարք կռիվներից հետո պաշտպանվողներն ուժասպառ եղան բաց անել տվեց դռները և բերդաքաղաքը այրեց։ Այդտեղից դուրս հանվեց Արշակի կինը, որին նա տարավ իր հետ գանձերի հետ միասին»։
- Ամմիանոս Մարկելլինոս, Գիրք 12, 6

Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ավերում և կողոպտում են Հայաստանի խոշոր քաղաքները՝ Տիգրանակերտը, Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Վանը, Զարիշատը և այլն։

Ծանոթագրություններ

  1. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 22–28.
  2. «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ԻՐ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ». armenianhouse.org. Վերցված է 2019-25-08-ին.