Արտագերս (բերդ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտագերս (այլ կիրառումներ)
Տեսակ | ամրոց |
---|---|
Վարչական միավոր | Կարսի մարզ (Թուրքիա) |
Երկիր | Թուրքիա |
Արտագերս, պատմական բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Մինչ այժմ նրա հստակ տեղը ճշտված չէ։ Ոմանք այն նույնացնում են նույն գավառում գտնվող և հետագա պատմիչների կողմից հիշատակվող Կապույտ բերդի հետ։ Հիշատակվում է հայ և օտար պատմիչների երկերում կապված IV դարի պատմական անցքերի հետ։ Արշակ Բ վերակառուցել է այն՝ պահելով այնտեղ արքունի գանձարանը։ Արտագերսում էր պատսպարվել նրա կին՝ Փառանձեմը՝ թագավորի գերվելուց հետո, երբ պարսկական բանակը արշավեց Հայաստանի վրա։ Բերդապահ զորքը թագուհու գլխավորությամբ ավելի քան մեկ տարի (368-369 թթ.) դիմադրել է թշնամուն, որը պաշարել էր ամրոցը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թ. Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 120)։ |