«Սպորտ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: si:ක්රීඩා |
չNo edit summary |
||
Տող 14. | Տող 14. | ||
== Տե՛ս նաև == |
== Տե՛ս նաև == |
||
*[[Օլիմպիական խաղեր]] |
*[[Օլիմպիական խաղեր]] |
||
{{#if: {{{nocat|}}}|{{MetaPicstub|article=Սպորտի մասին|id=stub|category=Սպորտի մասին|image=Sports current event.svg|size=25|alt=Ս|nocat=1}}|{{MetaPicstub|article=Սպորտի մասին|id=stub|category=Սպորտի մասին|image=Sports current event.svg|size=25|alt=Ս}}}} |
|||
[[af:Sport]] |
[[af:Sport]] |
22:35, 11 հունվարի 2012-ի տարբերակ
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Սպորտը (ծագումը` միջնադարյան անգլերենի disport [խաղ, զվարճանք] բառից) մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն է, որն իր մեջ ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան: Մրցակցային տարբեր սպորտաձևերում որոշակի կերպ են որոշում հաղթողին կամ հաղթողներին:
Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական: Կան նաև տախտակային (օրինակ` շախմատ) և խաղաքարտային խաղեր, որոնց երբեմն որակավորում են որպես սպորտի տեսակ, բայց այնուամենայնիվ` մեծամասամբ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա:
Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են: Տարբեր են նաև հաղթելու գրավականները: Օրինակ` ֆուտբոլում դա հակառակորդից շատ գոլ խփելն է, բասկետբոլում` ավելի շատ նետումներ կատարելը և այլն: Այնինչ կան այնպիսի սպորտաձևեր, ինչպիսիք են գեղասահքը, ջրացատկը և ձիասպորտը, որոնց մասնակիցների հաղթանակը կախված է լավ ցուցադրումից, որը պետք է որոշի ժյուրին: Այսպիսի սպորտաձևերը հակադրվում են գեղեցկության մրցույթներին կամ բոդիբլիդինգային շոուներին, որոնք հիմնված են միայն արտաքին տեսքի ցուցադրման վրա և որոնց ժամանակ էլ հաղթողները որոշվում են հանդիսության դատավորների կողմից:
Չնայած սպորտաձևերը տարբերվում են միմյանցից, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցվավարի նկատմամբ:
Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ: Գոյություն ունեն սպորտային լիգաներ և՛ անհատական, և՛ թիմային սպորտաձևերի համար:
Տե՛ս նաև