«Սառույցի արքայադուստրը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 53. | Տող 53. | ||
! Դերասան || Դեր |
! Դերասան || Դեր |
||
|- |
|- |
||
|[[Միշել Տրախտենբերգ]] || Քեյսի |
|[[Միշել Տրախտենբերգ]] || Քեյսի Քարլայլ |
||
|- |
|- |
||
|[[Ջոան Կյուսակ]] || Ջոան |
|[[Ջոան Կյուսակ]] || Ջոան Քարլայլ |
||
|- |
|- |
||
|[[Էմի Ստյուարտ]] || Էնն |
|[[Էմի Ստյուարտ]] || Էնն |
13:41, 17 փետրվարի 2019-ի տարբերակ
Սառույցի արքայադուստրը անգլ.՝ Ice Princess | |
---|---|
Պատկեր:Ice Princess (2005).jpg | |
Երկիր | ԱՄՆ Կանադա |
Ժանր | կատակերգություն դրամա ընտանեկան |
Թեմա | գեղասահք |
Թվական | 2005 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Ֆայվելլ |
Պրոդյուսեր | Դեյվիդ Բլեքմեն Կրիստին Բարր Ռիչարդ Կաուեն |
Սցենարի հեղինակ | Մեգ Կեբոտ (պատմվածք) Հեդլի Դեվիս |
Դերակատարներ | Միշել Տրախտենբերգ Ջոան Կյուսակ Էմի Ստյուարտ Սթիվ Ռոսս Հեյդեն Փեյնթիեր |
Օպերատոր | Դեյվիդ Հեննինգս |
Երաժշտություն | Քրիստոֆ Բեք |
Մոնտաժ | Ջենիս Հեմփթոն |
Նկարահանման վայր | Տորոնտո |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 98 րոպե |
IMDb | ID 0396652 |
Պաշտոնական կայքէջ |
«Սառույցի արքայադուստրը» (անգլ.՝ Ice Princess) -Թիմ Ֆայվելլի ֆիլմը:
Սյուժե
Թինա Հերվուդը գեղասահքի չեմպիոն էր եղել, բայց նրա աստղը վաղուց խամրել էր: Այժմ նա իր դստեր՝ Ջենի մարզիչն է, ում հետ հույսեր է փայփայում, որ վերջինիս կհաջողվի կյանքի կոչել իր այն սպորտային համարձակ երազանքները, որոնք ինքը չէր կարողացել իրագործել:
Բայց շուտով պարզ է դառնում, որ գեղասահորդի նշանակալի տվյալներ ունի ոչ թե Ջենը, այլ նրա սաներից մեկ ուրիշը՝ դպրոցական գերազանցիկ, սուսիկ-փուսիկ Քեյսի Կարլայլը: Արդյո՞ք Թինան կկարողանա դեմ դուրս գալ մայրական բնազդին և կսկսի դեպի փառքի պատվանդան առաջ տանել իրեն օտար այդ աղջկան...
Եվ Քեյսին արդյո՞ք խիզախ կլինի այնքան, որ դեմ գնա մոր կամքին՝ ընդունվելու Հարվարդի համալսարան, և պայքարի «Սառույցի արքայադուստր» թագի համար:
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Միշել Տրախտենբերգ | Քեյսի Քարլայլ |
Ջոան Կյուսակ | Ջոան Քարլայլ |
Էմի Ստյուարտ | Էնն |
Սթիվ Ռոսս | միստր Բեսթ |
Հեյդեն Փեյնթիեր | Ջեն Հերվուդ |
Քիմ Կետրոլլ | Թինա Հերվուդ |
Թրևոր Բլումաս | Թեդի Հերվուդ |
Կերստեն Օլսոն | Նիկի |
Դիեգո Կլատենհոֆ | Կայլ Դեյթոն |
Կվան Միշել | ESPNի թղթակից |
Նկարահանող խումբ և արտադրություն
Ռեժիսոր՝
- Թիմ ֆեյվելլ (Tim Fywell)
Պրոդյուսերներ՝
- Դեյվիդ Բլեքման (David Blackman)
- Կրիստին Բարր (Kristin Burr)
- Ռիչարդ Կաուեն (Richard Cowan)
- Կարեն Գլասս (Karen Glass)
- Բրիջեթ Ջոնսոն (Bridget Johnson)
- Ուիլյամ Բ. Ուիլսոն III (William W. Wilson III)
Սցենարիստներ՝
- Մեգ Կեբոթ (Meg Cabot) (рассказ)
- Հեդլի Դեվիս (Hadley Davis)
Օպերատոր՝
- Դեյվիդ Հեննինգս (David Hennings)
Կոմպոզիտոր՝
- Քրիստոֆ Բեկ (Christophe Beck)
Ֆիլմի սաունդթրեքները
- Raven Symone — Bump
- Superchick — Get Up
- Jesse McCartney — Get Your Shine On
- Panettiere, Hayden — I Fly
- Roberts, Emma — If I Had It My Way
- Woodward Lucy — It’s Oh So Quiet
- Jump5 — Just A Dream
- Aly & AJ — No One
- Caleigh Peters — Reach
- DeGarmo Diana — Reachin' For Heaven
- Tina Sugandh — There Is No Alternative
- Natasha Bedingfield — Unwritten
- Michelle Branch — You Set Me Free
- Britney Spears — Toxic
Հետաքրքիր փաստեր
- Կարգախոսը՝ «From small town Mathlete, To big time Athlete»
- Գանձույթը ԱՄՆ-ում՝ $24 402 491
- Գանձույթը աշխարհում՝ + $3 243 000 = $27 645 491
- Դիտումների քանակ՝
- ԱՄՆ՝ 3.81 մլն
- Նիդերլանդներ՝ 41.4 հազար
- Իսպանիա՝ 28.6 հազար:
- Պրեմիերա (աշխարհում): 2005 թվականի մարտի 18
- Գլխավոր դերակատարուհի Միշել Տրախտենբերգը մինչ ֆիլմը երբեք չէր սահել չմուշկներով: Նա 10 ամսվա ընթացքում պրոֆեսիոնալ գեղասահք է ուսանել հատուկ այս ֆիլմի համար:
- «Արհեստական լճակը», որի վրա սահում է Քեյսի Կարլայլը, իրականում սահադաշտ է՝ պատրաստված Custom Ice Inc ընկերության պատվերով:
- Երկու մայր-դուստր զույգերի ծննդյան օրերը համընկնում են: Միշել Տրախտենբերգը և Ջոան Կյուսակը ծնվել են հոկտեմբերի 11-ին, Քիմ Քետտրոլլը և Հայդեն Պանետտյերին՝ օգոստոսի 21-ին:
Հղումներ
- «Принцесса льда»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Саундтреки к фильму.