«Շոան Մանուել Պինտոս»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Շոան Մանուել Պինտոս''' ({{lang-gl|Xoán Manuel Pintos Villar}}, {{lang-es|Juan Manuel Pintos y Villar}}, {{ԱԾ}}), Գալ...»: |
No edit summary |
||
Տող 6. | Տող 6. | ||
Կառավարության կողմից դատավորի աշխատանքից ազատվելուց հետո 1844 թվականին ապրել է Պոնտևեդրեում, որտեղ 1862 թվականին զբաղվել է փաստաբանությամբ, ծառայել հարկային մարմիններում: Ամուսնացել է Սերաֆինա Ամանդո Բոլիոսի հետ, ունեցել 14 երեխա{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=12}}: 1862 թվականից զբաղվել է [[Վիգո]]յի իր սեփականության հարցերով, որտեղ էլ մահացել է 1876 թվականին: |
Կառավարության կողմից դատավորի աշխատանքից ազատվելուց հետո 1844 թվականին ապրել է Պոնտևեդրեում, որտեղ 1862 թվականին զբաղվել է փաստաբանությամբ, ծառայել հարկային մարմիններում: Ամուսնացել է Սերաֆինա Ամանդո Բոլիոսի հետ, ունեցել 14 երեխա{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=12}}: 1862 թվականից զբաղվել է [[Վիգո]]յի իր սեփականության հարցերով, որտեղ էլ մահացել է 1876 թվականին: |
||
== Ստեղծագործություն և գիտական ավանդ == |
|||
[[Պատկեր:BG120 3 A gaita gallega.JPG|thumb|180px|«Գալիսական պարկապզուկի» հրատարակություն «Գալիսական գրադարան» շարքում]] |
|||
Շոան Մանուել Պինտոսը համարվում է Ռոսալիա դե Կաստրոյի գրական նախնին{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=11}}: Բ. Նարումովը իսպանացի հետազոտողների նման Պինտոսին համարում է գալիսական վերածննդի առավել ականավոր դեմքերից մեկը: |
|||
[[Գալիսերեն]]ը սկսել է կիրառել 1840-ական թվականների սկզբից` ակտիվորեն հանդես գալով որպես նրա պաշտպան: Իր ստեղծագործությունների մեծ մասը նա հենց այդ լեզվով է գրել, այդ պատճառով էլ գավառագիրները Պինտոսին համարում էին իրենց նախնին և 1875 թվականին գրողին ընտրել են «Գրական Գալիսիա» միավորման պատվավոր անդամ. ընկերությունը կազմված էր [[Մադրիդ]]ում ապրող գալիսացիներից{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=12}}: Իր հեղինակությունը` որպես Մարտին Սարմիենտոյի գործունեության շարունակողի, նա ձեռք է բերել բանաստեղծությունների ու երկխոսությունների «Գալիսական պարկապզուկ» ժողովածուով{{sfn|Нарумов|1987|с=25}}{{sfn|Pintos|1981|loc=Foliada 3ª|p=72—96}}: Չնայած որ ժողովածուի տեքստը համարվում է գալիսերենի բարբառ, նրա լրիվ անվանման մեջ գերիշխում է «լեզու» հասկացությունը{{sfn|Pintos|1981|p=}}: Հեղինակի մեծարժեք ավանդն է համարվում գալիսերենի բառարանի կազմումը{{sfn|Нарумов|1987|с=25}}{{sfn|Pintos|1981|loc=Foliada 3ª|p=72—96}}: Պինտոսը հակադրել է շեշտված բաց ու փակ հնչյունների շարքերը` [ɛ] — [e] և [ɔ] — [o], բերել երկու լեզուների հնչյունական, բառապաշարային, ձևաբանական և լեզվաբանական այլ տարբերություններ{{sfn|Pintos|1981|loc=Foliada 4ª|p=106—122}}: Նույն հրատարակության մեջ հրատարակվել է ''Carmen Patrium sive Pontevedra'' պոեմի ազատ թարգմանությունը լատիներենից գալիսերեն` ''Canto a miña terra ou sea Pontevedra (canto de Amoedo)''{{sfn|Pintos|1981|loc=Foliada 6ª|p=177—199}}: |
|||
1857-1859 թվականներին համագործակցել է Պոնտևեդրայում, Վիգոյում և Լա Կորունյայում հրատարակվող գալիսական թերթերի ու ամսագրերի հետ: Այդ տարիների հրապարակախոսական գործերը հավաքված են առանձին հատորում, որ լույս է տեսել 2006 թվականին. հատորը ներառում է նաև «Գալիսիա» պոեմը{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=13}}: Հետագա տարիներին նրա ստեղծագործական ակտիվությունը փոքր-ինչ պակասել է: |
|||
1835-1865 թվականներին աշխատել է «Գալիսա-կաստիլական բառարան» ձեռագրի վրա (Vocabulario Gallego-Castellano), որը բաղկացած էր 6 էջից: Բառարանը պարունակում է 7.100 բառ և դարձվածք: Չնայած Պինտոսի այդ աշխատությունը չի հրատարակվել, սակայն նրան հաճախ հղում են կատարել այլ բառարանագիրներ. Պինտոսի բատերը մտել են գալիսերենի բառարանների մեջ: 1906 թվականից ձեռագիրը պահպանվում է Գալիսական թագավորական ակադեմիայում, առաջին ագամ հրատարակվել է 2001 թվականին: |
|||
== Հիշատակ == |
|||
* Գալիսական գրականության օրը 1975 թվականին նվիրված է եղել Շոան Մանուել Պինտոսի պատվին: |
|||
* 2005 թվականին Պոնտևեդրայի քաղաքապետարանը սահմանել է Շոան Մանուել Պինտոսի մրցանակ պարբերաբար գալիսերենի տարածմանը նպաստելու համար: |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
19:04, 18 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ
Շոան Մանուել Պինտոս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1811[1] |
Ծննդավայր | Բուրգո դե Պոնտևեդրա, Պոնտեվեդրա, Pontevedra Province, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Իսպանիա[2] |
Վախճանվել է | 1876[3] |
Վախճանի վայր | Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա |
Մասնագիտություն | վիպասան, լեզվաբան և գրող |
Լեզու | գալիսերեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Xoán Manuel Pintos Վիքիպահեստում |
Շոան Մանուել Պինտոս (գալ.՝ Xoán Manuel Pintos Villar, իսպ.՝ Juan Manuel Pintos y Villar, դեկտեմբերի 16, 1811[1], Բուրգո դե Պոնտևեդրա, Պոնտեվեդրա, Pontevedra Province, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Իսպանիա[2] - 1876[3], Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա), գալիսացի գրող, բանաստեղծ, իրավաբան, բառարանագիր: Համարվում է գալիսական վերածննդի (գալ.՝ Rexurdimento) նշանավոր դեմքերից մեկը: Իսպանական գրականագիտության տեսանկյունից նա գավառականների առաջին սերնդի ներկայացուցիչ է (գյուղագիր գրողներ): Կյանքի օրոք հրատարակվել է միայն բանաստեղծությունների ու երկխոսությունների միակ ժողովածուն` «Գալիսական պարկապզուկ» վերնագրով (A gaita gallega, 1853), որը գրված է գալիսերենով և մասամբ կաստիլերենով: Մնացած ստեղծագործությունները սփռված են թերթերում ու ամսագրերում: Շոան Մանուել Պինտոսը գալիսական առաջին Ծաղկային խաղերի մասնակից է եղել (1861):
Կենսագրություն
Շոան Մանուել Պինտոսը ծնվել է միջին բուրժուական ընտանիքում: Հայրը` Բասիլիո Պինտոս Գարսիան (Basilio de Pintos García), ծառայել է հարկային վարչությունում: Մայրը` Ռամոնա Վիլյար Ռոդրիգեսը (Ramona Villar Rodríguez), ինչպես և հայրը, ծնունդով Պոնտևեդրայից է եղել[4]: Շոանը եղել է ընտանիքի երրորդ երեխան, ունեցել է երկու քույր և երկու եղբայր: Ընտանիքը մի քանի անգամ տեղափոխվել է Ֆեռոլ դարձյալ վերադարձել Պոնտևեդրա: Շոանը մանուկ հասակում է կորցրել մորը: 1822-1825 թվականներին Լա Կորունյայի դոմինիկյան եկեղեցում ուսումնասիրել է հումանիտար գիտություններ, ինչից հետո 1825-1835 թվականներին Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում սովորել է փիլիսոփայություն, իրավագիտություն և ջութակ նվագել: Հետագայում բանաստեղծը հիշել է այդ օրերը որպես իր կյանքի ամենաերջանիկ օրեր[4]: Կանոնական իրավունքից թեկնածուական ատենախոսություն պաշտպանելով` 1837-1840 թվականներին դատավոր է աշխատել Լա Կորունյայում, ինչից հետո դատավոր է նշանակվել Կամբադոսում[5]:
Կառավարության կողմից դատավորի աշխատանքից ազատվելուց հետո 1844 թվականին ապրել է Պոնտևեդրեում, որտեղ 1862 թվականին զբաղվել է փաստաբանությամբ, ծառայել հարկային մարմիններում: Ամուսնացել է Սերաֆինա Ամանդո Բոլիոսի հետ, ունեցել 14 երեխա[5]: 1862 թվականից զբաղվել է Վիգոյի իր սեփականության հարցերով, որտեղ էլ մահացել է 1876 թվականին:
Ստեղծագործություն և գիտական ավանդ
Շոան Մանուել Պինտոսը համարվում է Ռոսալիա դե Կաստրոյի գրական նախնին[4]: Բ. Նարումովը իսպանացի հետազոտողների նման Պինտոսին համարում է գալիսական վերածննդի առավել ականավոր դեմքերից մեկը:
Գալիսերենը սկսել է կիրառել 1840-ական թվականների սկզբից` ակտիվորեն հանդես գալով որպես նրա պաշտպան: Իր ստեղծագործությունների մեծ մասը նա հենց այդ լեզվով է գրել, այդ պատճառով էլ գավառագիրները Պինտոսին համարում էին իրենց նախնին և 1875 թվականին գրողին ընտրել են «Գրական Գալիսիա» միավորման պատվավոր անդամ. ընկերությունը կազմված էր Մադրիդում ապրող գալիսացիներից[5]: Իր հեղինակությունը` որպես Մարտին Սարմիենտոյի գործունեության շարունակողի, նա ձեռք է բերել բանաստեղծությունների ու երկխոսությունների «Գալիսական պարկապզուկ» ժողովածուով[6][7]: Չնայած որ ժողովածուի տեքստը համարվում է գալիսերենի բարբառ, նրա լրիվ անվանման մեջ գերիշխում է «լեզու» հասկացությունը[8]: Հեղինակի մեծարժեք ավանդն է համարվում գալիսերենի բառարանի կազմումը[6][7]: Պինտոսը հակադրել է շեշտված բաց ու փակ հնչյունների շարքերը` [ɛ] — [e] և [ɔ] — [o], բերել երկու լեզուների հնչյունական, բառապաշարային, ձևաբանական և լեզվաբանական այլ տարբերություններ[9]: Նույն հրատարակության մեջ հրատարակվել է Carmen Patrium sive Pontevedra պոեմի ազատ թարգմանությունը լատիներենից գալիսերեն` Canto a miña terra ou sea Pontevedra (canto de Amoedo)[10]:
1857-1859 թվականներին համագործակցել է Պոնտևեդրայում, Վիգոյում և Լա Կորունյայում հրատարակվող գալիսական թերթերի ու ամսագրերի հետ: Այդ տարիների հրապարակախոսական գործերը հավաքված են առանձին հատորում, որ լույս է տեսել 2006 թվականին. հատորը ներառում է նաև «Գալիսիա» պոեմը[11]: Հետագա տարիներին նրա ստեղծագործական ակտիվությունը փոքր-ինչ պակասել է:
1835-1865 թվականներին աշխատել է «Գալիսա-կաստիլական բառարան» ձեռագրի վրա (Vocabulario Gallego-Castellano), որը բաղկացած էր 6 էջից: Բառարանը պարունակում է 7.100 բառ և դարձվածք: Չնայած Պինտոսի այդ աշխատությունը չի հրատարակվել, սակայն նրան հաճախ հղում են կատարել այլ բառարանագիրներ. Պինտոսի բատերը մտել են գալիսերենի բառարանների մեջ: 1906 թվականից ձեռագիրը պահպանվում է Գալիսական թագավորական ակադեմիայում, առաջին ագամ հրատարակվել է 2001 թվականին:
Հիշատակ
- Գալիսական գրականության օրը 1975 թվականին նվիրված է եղել Շոան Մանուել Պինտոսի պատվին:
- 2005 թվականին Պոնտևեդրայի քաղաքապետարանը սահմանել է Շոան Մանուել Պինտոսի մրցանակ պարբերաբար գալիսերենի տարածմանը նպաստելու համար:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #133288226 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 BNE authority file
- ↑ 4,0 4,1 4,2 Pintos Villar, 2006, Ríos Panisse. Estudo introdutorio, էջ 11
- ↑ 5,0 5,1 5,2 Pintos Villar, 2006, Ríos Panisse. Estudo introdutorio, էջ 12
- ↑ 6,0 6,1 Нарумов, 1987, էջ 25
- ↑ 7,0 7,1 Pintos, 1981, Foliada 3ª, էջ 72—96
- ↑ Pintos, 1981
- ↑ Pintos, 1981, Foliada 4ª, էջ 106—122
- ↑ Pintos, 1981, Foliada 6ª, էջ 177—199
- ↑ Pintos Villar, 2006, Ríos Panisse. Estudo introdutorio, էջ 13