«Ուղեղիկ»–ի խմբագրումների տարբերություն
clean up, replaced: image: → Պատկեր: (4) using AWB |
No edit summary |
||
Տող 37. | Տող 37. | ||
#Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով |
#Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով |
||
#Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով |
#Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով |
||
[[ar:مخيخ]] |
|||
[[arc:ܡܘܚܘܢܐ]] |
|||
[[be:Мазжачок]] |
|||
[[bs:Mali mozak]] |
|||
[[br:Ilpenn]] |
|||
[[bg:Малък мозък]] |
|||
[[ca:Cerebel]] |
|||
[[cs:Mozeček]] |
|||
[[da:Lillehjerne]] |
|||
[[de:Kleinhirn]] |
|||
[[el:Παρεγκεφαλίδα]] |
|||
[[es:Cerebelo]] |
|||
[[eo:Cerbeto]] |
|||
[[eu:Garuntxo]] |
|||
[[fa:مخچه]] |
|||
[[fr:Cervelet]] |
|||
[[ko:소뇌]] |
|||
[[hr:Mali mozak]] |
|||
[[io:Cerebelo]] |
|||
[[it:Cervelletto]] |
|||
[[he:המוח הקטן]] |
|||
[[kn:ಕಿರಿಮೆದುಳು]] |
|||
[[kk:Мишық]] |
|||
[[ht:Sèvèl]] |
|||
[[la:Cerebellum]] |
|||
[[lv:Smadzenītes]] |
|||
[[lt:Smegenėlės]] |
|||
[[hu:Kisagy]] |
|||
[[ml:അനുമസ്തിഷ്കം]] |
|||
[[ms:Serebelum]] |
|||
[[nl:Kleine hersenen]] |
|||
[[ja:小脳]] |
|||
[[no:Lillehjernen]] |
|||
[[pl:Móżdżek]] |
|||
[[pt:Cerebelo]] |
|||
[[ro:Cerebel]] |
|||
[[ru:Мозжечок]] |
|||
[[simple:Cerebellum]] |
|||
[[sk:Mozoček]] |
|||
[[sl:Mali možgani]] |
|||
[[so:Cerebellum]] |
|||
[[sr:Мали мозак]] |
|||
[[fi:Pikkuaivot]] |
|||
[[sv:Lillhjärnan]] |
|||
[[tl:Serebelo]] |
|||
[[te:అనుమస్తిష్కము]] |
|||
[[th:ซีรีเบลลัม]] |
|||
[[tg:Мағзча]] |
|||
[[tr:Beyincik]] |
|||
[[uk:Мозочок]] |
|||
[[ug:كىچىك مېڭە]] |
|||
[[zh:小脑]] |
16:08, 9 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Ուղեղիկը (լատին․՝ cerebellum) հետին ուղեղի ածանցյալն է, որը զարգացել է ստատիկայի ռեսեպտորների հետ կապված: Ուստի այն անմիջական հարաբերության մեջ է շարժումների կոորդինացիայի հետ և հանդիսանում է օրգանիզմի զանգվածի հիմնական հատկանիշների` ծանրության և իներցիայի, հաղթահարման հարմարանքի օրգան: Այն համարում են նաև վեգետատիվ նյարդային համակարգի (սիմպաթիկ) բարձրագույն կենտրոններից մեկը (Լ.Ա. Օրբելի և նրա դպրոցը): Ուղեղիկը տեղավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բլիթների տակ, վարոլյան կամրջից և երկարավուն ուղեղից հետ ու գտնվում է հետին գանգափոսում: Նրա մեջ տարբերում են երկու կողմնային ծավալուն մասեր` կիսագնդերը (hemispheria cerebelli) և նրանց արանքում գտնվող մի նեղ մաս` որդը (vermis):
Ուղեղիկի անատոմիա
Ուղեղիկի ներքին կառուցվածքը
Ուղեղիկի սպիտակ նյութում են գտնվում գորշ նյութի զույգ կորիզները, որոնք տեղավորված են ուղեղիկի յուրաքանչյուր կեսում: Միջին գծի երկու կողմերում, որտեղ ուղեղիկի մեջ է ներհրվում վրանի գագաթը (fastigium), գտնվում է ամենամիջային կորիզը` nucleus fastigil: Սրանից կողմնայինորեն տեղավորված են գնդաձև կորիզի փոքր կղզյակները (nucleus globosus), իսկ ավելի դուրս` խցանաձև կորիզը (nucleus emboliformis): Վերջապես, կիսագնդի կենտրոնում գտնվում է ատամնավոր կորիզը (nucleus dentatus): Նա նման է օլիվի կորիզին և ունի ծալծլված գորշ թիթեղի տեսք, որը բացված է (hilus nuclei dentati) դեպի ներս: Ուղեղիկի և ստորին օլիվի ատամնավոր կորզների նմանությունը պատահական չէ, քանի որ երկու կորիզներն էլ իրար հետ կապված են հաղորդչական ուղիներով (tibrae olivocerebellares), և յուրաքանչյուր կորիզի ամեն մի ծալքը նման է մյուս ծալքին: Այսպիսով, երկու կորիզները միասին են մասնակցում հավասարակշռության ֆունկցիայի իրականացմանը:
Ուղեղիկի սպիտակ նյութը կտրվածքի վրա ունի բույսի մանր տերևների տեսք, որը համապատասխանում է յուրաքանչյուր գալարին և արտաքուստ պատված է գորշ նյութի կեղևով: Այդ մանր տերևները դեպի կենտրոն միանում են` կազմելով ավելի խոշոր թիթեղներ. վերջիններս ձուլվում են սպիտակ նյութի զանգվածին, որտեղ տեղավորված են վերոհիշյալ գորշ կորիզները: Սրա արդյունքը լինում է այն, որ ուղեղիկի կտրվածքի վրա գորշ ու սպիտակ նյութերի պատկերը նմանվում է ծառի և կոչվում է կենաց ծառ (arbor fitae) (այսպես է կոչվում է արտաքին տեսքի համար, քանի որ ուղեղիկի վնասվածքը անմիջական մահվան վտանգ չի ներկայացնում): Ուղեղիկի սպիտակ նյութը կազմված է տարբեր տիպի նյարդաթելերից: Նրանցից մի քանիսը միացնում են գալարները և բլթակները, մյուսները կեղևից գնում են դեպի ուղեղիկի ներքին կորիզները և, վերջապես, երրորդները ուղեղիկը կապում են ուղեղի հարևան բաժիններին: Այս թելիկները մտնում են ուղեղիկի երեք զույգ կոթոնների կամ ոտիկների կազմության մեջ:
- Ստորին կոթոններ (pedunculi cerebellares inferiores) կամ պարանաձև մարմիններ (corpora restiformia): Նրանց կազմության մեջ մտած դեպի ուղեղիկն են գնում tractus spinocerebellaris posterior (Flechsigi) –ը, երկարավուն ուղեղի հետին պարանիկների կորիզներից` fibrae arcuatae exteranae, և ստորին օլիվից` tractus olivocerebellaris :
- Միջին կոթոններ (pedunculi cerebellares medii) կամ կամրջի բազուկները (brachia pontis (BNA)):
Նրանց կազմության մեջ կան նյարդաթելեր, որոնք կամրջի կորզներից գնում են դեպի ուղեղիկի կեղևը (tractus pontocerebellaris) և հանդիսանում են կողև - կամրջային ուղու շարունակությունը:
- Վերին կոթոններ (pedunculi cerebellares superiores) կամ կապակցող բազուկները (brachia conjuctiva): Սրանք բաղկացած են երկու ուղղությամբ ընթացող նյարդաթելերից` 1) դեպի ուղեղիկը` tractus spinocerebellaris anterior (Gowersi) և 2) ուղեղիկի ատամնավոր կորիզից դեպի քառաբլրի ծածկը` tractus cerebellotegmentalis, որը խաչվելուց հետո վերջանում է կարմիր կորիզում և տեսաթմբում:
-
Մարդու գլխուղեղը, կարմիր գույնով նշված է ուղեղիկը
-
Մարդու ուղեղիկի առաջնային տեսքը
-
Ուղեղիկի ուղղահայաց կտրվածքը
Գրականություն
- Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
- Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով