«Թրիփ հոփ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 39. | Տող 39. | ||
Չնայած նրան, որ տվյալ ոճի ներկայացուցիչները շարունակում էին թողարկել հաջողված և քննադատների կողմից համակրանքի արժանացած ալբոմներ (օրինակ՝ «Massive Attack» խմբի «Mezzanine» ալբոմը 1998 թվականին), 1994-1995 թվականների վերելքից հետո երաժշատական այս ոճի զարգացումը սկսեց անկում ապրել։ |
Չնայած նրան, որ տվյալ ոճի ներկայացուցիչները շարունակում էին թողարկել հաջողված և քննադատների կողմից համակրանքի արժանացած ալբոմներ (օրինակ՝ «Massive Attack» խմբի «Mezzanine» ալբոմը 1998 թվականին), 1994-1995 թվականների վերելքից հետո երաժշատական այս ոճի զարգացումը սկսեց անկում ապրել։ |
||
Հայտնի դառնալուց հետո թրիփ֊հոփը սկսում է օգտագործվել [[Փոփ երաժշտություն|փոփ]] երաժշտության մեջ։ Թրիփ֊հոփի տարրերով երգեր և ալբոմներ սկսում են թողարկել [[Մադոննա|Մադոննան]], [[Ժանետ Ջեքսոն|Ժանետ Ջեքսոնը]], [[Քայլի Մինոուգ|Քայլի Մինոուգը]], և նաև էքսպերեմենտալ փոփ֊երգչուհի [[Բյորկ|Բյորկը]]։ Միևնույն ժամանակ թրիփ֊հոփը լուրջ ազդեցություն է ունենում [[Էլեկտրոնային երաժշտություն|էլեկտրոնային երաժշտության]] հաջորդ սերունդների վրա։ 2002 թվականին բրիտանական հայտնի «The Independent» օրաթերթը օգտագործեց «պոստ֊թրիփ֊հոփ» տերմինը «Second Person» խմբի ստեղծագործությունները նկարագրելու համար։ |
Հայտնի դառնալուց հետո թրիփ֊հոփը սկսում է օգտագործվել [[Փոփ երաժշտություն|փոփ]] երաժշտության մեջ։ Թրիփ֊հոփի տարրերով երգեր և ալբոմներ սկսում են թողարկել [[Մադոննա|Մադոննան]]<ref name="Madonna">www.allmusic.com/album/ray-of-light-r333319</ref>, [[Ժանետ Ջեքսոն|Ժանետ Ջեքսոնը]]<ref name="Washington time">https://www.worldcat.org/title/washington-times-washington-dc-1982/oclc/608153054</ref>, [[Քայլի Մինոուգ|Քայլի Մինոուգը]]<ref name="Minogue">www.sputnikmusic.com/review/31438/Kylie-Minogue-Impossible-Princess/</ref>, և նաև էքսպերեմենտալ փոփ֊երգչուհի [[Բյորկ|Բյորկը]]։ Միևնույն ժամանակ թրիփ֊հոփը լուրջ ազդեցություն է ունենում [[Էլեկտրոնային երաժշտություն|էլեկտրոնային երաժշտության]] հաջորդ սերունդների վրա։ 2002 թվականին բրիտանական հայտնի «The Independent» օրաթերթը օգտագործեց «պոստ֊թրիփ֊հոփ» տերմինը «Second Person» խմբի ստեղծագործությունները նկարագրելու համար։ |
||
== Թրիփ֊հոփին բնորոշ ալբոմներ == |
== Թրիփ֊հոփին բնորոշ ալբոմներ == |
09:10, 30 հունվարի 2017-ի տարբերակ
Թրիփ֊հոփ Trip-hop | |
---|---|
Ոճային հիմքեր | Հիփ հոփ, Էյսիդ ջազ, Թրանս, Ջազ, Սոուլ, Հաուս, Ալտերնատիվ ռոք, Դաբ, |
Մշակութային հիմքեր | 1990֊ական թվականներ, Բրիստոլ, Մեծ Բրիտանիա |
Ծագման ժամանակ | 1992 |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն |
Մեծ Բրիտանիա |
Թրիփ֊հոփ (անգլ.՝ trip-hop), էլեկտրոնային երաժշտության ժանր։ Ծագել է 1990-ական թվականների սկզբին Մեծ Բրիտանիայում, հասել է իր հայնտիության գագաթնակետին 1990֊ական թվականների վերջում։
Թրիփ֊հոփը իր մեջ ներառում է տարբեր երաժշտական ոճերի տարրեր, հիփ հոփի, ջազի, ռոքի, դաբի, սոուլի համադրություն[1]։ Թրիփ֊հոփին բնորոշ է դանդաղ ռիթմը, պարզ լսվող բասը և նաև հին մեղեդիներից որոշ կտորների օգտագործումը (հիմնականում ջազից, սոուլից): Բացի այդ թրիփ֊հոփին բնորոշ է մռայլ դեպրեսիոն տրամադրության առկայությունը և վոկալային մասի որոշակի անջատականությունը։
Կատարողներից առաջին հերթին պետք է նշել «Massive Attack» և «Portishead» խմբերը, ինչպես նաև «Movax» լեյբլը։
Ժամանակակից կատարողները օգտագործում են թրիփ֊հոփի տարրերը այլ ժանրերի հետ խառնելով։
Ծագում
Առաջին անգամ «թրիփ֊հոփ» տերմինը օգտագործվել է 1994 թվականի հունիսին լրագրող Էնդի Պեմբերտոնի կողմից բրիտանական երաժշտությանը նվիրված «Mixmag» ամսագրում[2]։ Որպես երաժշտական ժանր ծագել է Բրիստոլի շրջակայքում 1990֊ական թվականների սկսզբում։ Զարգացման ընթացքում թրիփ֊հոփը շեղվեց իր սկսբնական ուղղվածությունից և շարժվեց դեպի էյսիդ ջազ։
Թրիփ֊հոփը հիմնականում ճանաչում ստացավ Massive Attack խմբի «Blue lines» ալբոմից հետո (1991թ.), որը դարձավ շատ հայտնի Մեծ Բրիտանիայում]][3]։ Massive Attack խմբի հաջորդ ալբոմը թողարկվեց 1994 թվականին, որը միայն ամրամնդեց նրանց ունեցաց հաջողությունը։ Հենց այդ տարի առաջին անգամ գործածվեց «թրիփ֊հոփ», որով հայտնի լրագրող Էնդի Պեմբերտոնը բնութագրեց DJ Shadow֊ի «In/Flux» սինգլը[4]։ Նույն 1994 թվականին էլ «Portishead» խումբը թողարկում է իր առաջն ալբոմը՝ «Dummy»։ «Portishead» խումբը առանձնանում էր մռայլ, ռետրո֊ջազային մեղեդիների վրա հիմնված երաժշտությամբ։ Հաջորդ տարի 1995 թվականին «Dummy» ալբոմը արժանանում է «Mercury Prize» մրցանակին։
Զարգացման անկում և ազդեցություն
Չնայած նրան, որ տվյալ ոճի ներկայացուցիչները շարունակում էին թողարկել հաջողված և քննադատների կողմից համակրանքի արժանացած ալբոմներ (օրինակ՝ «Massive Attack» խմբի «Mezzanine» ալբոմը 1998 թվականին), 1994-1995 թվականների վերելքից հետո երաժշատական այս ոճի զարգացումը սկսեց անկում ապրել։
Հայտնի դառնալուց հետո թրիփ֊հոփը սկսում է օգտագործվել փոփ երաժշտության մեջ։ Թրիփ֊հոփի տարրերով երգեր և ալբոմներ սկսում են թողարկել Մադոննան[5], Ժանետ Ջեքսոնը[6], Քայլի Մինոուգը[7], և նաև էքսպերեմենտալ փոփ֊երգչուհի Բյորկը։ Միևնույն ժամանակ թրիփ֊հոփը լուրջ ազդեցություն է ունենում էլեկտրոնային երաժշտության հաջորդ սերունդների վրա։ 2002 թվականին բրիտանական հայտնի «The Independent» օրաթերթը օգտագործեց «պոստ֊թրիփ֊հոփ» տերմինը «Second Person» խմբի ստեղծագործությունները նկարագրելու համար։
Թրիփ֊հոփին բնորոշ ալբոմներ
- 1991 — Blue Lines (Massive Attack)
- 1994 — Dummy (Portishead)
- 1995 — Maxinquaye (Tricky)
- 1996 — Endtroducing... (DJ Shadow)
- 1996 — Londinium (Archive)
- 1997 — Portishead (Portishead)
- 1998 — Mezzanine (Massive Attack)
Ծանոթագրություններ
- ↑ http://7rap.ru/index/trip_khop/0-31
- ↑ Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag. Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag.
- ↑ http://www.npr.org/sections/therecord/2012/01/31/142607358/local-groove-does-good-the-story-of-trip-hops-rise-from-bristol
- ↑ Pemberton, Andy (June 1994). «Trip Hop». Mixmag
- ↑ www.allmusic.com/album/ray-of-light-r333319
- ↑ https://www.worldcat.org/title/washington-times-washington-dc-1982/oclc/608153054
- ↑ www.sputnikmusic.com/review/31438/Kylie-Minogue-Impossible-Princess/