«Կալվադոս (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն
չ ջնջվեց: <nowiki/> oգտվելով ԱՎԲ |
չNo edit summary |
||
Տող 7. | Տող 7. | ||
|Դրոշ = |
|Դրոշ = |
||
|Դրոշի նկարագրում = |
|Դրոշի նկարագրում = |
||
| |
|երկիր = Ֆրանսիա |
||
| |
|հիմն = |
||
|Կարգավիճակ = Դեպարտեման |
|Կարգավիճակ = Դեպարտեման |
||
|Մտնում է = [[Ստորին Նորմանդիա]] |
|Մտնում է = [[Ստորին Նորմանդիա]] |
22:05, 27 հունվարի 2017-ի տարբերակ
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ | ||||
Մտնում է | Նորմանդիա | ||||
Վարչկենտրոն | Կան | ||||
Ամենաբարձր կետ | Mont Pinçon? | ||||
Բնակչություն | ▲700 633 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Տարածք | 5548 ± 1 կմ² | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Էր, Մանշ և Օրն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-14 | ||||
Անվանված է | Calvados rocks? | ||||
calvados.fr | |||||
Կալվադոս (ֆր․` Calvados), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ` 1790 թվականի մարտի 4-ին կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։ Անունն ստացել է Լա Մանշի ափերի կլաստերային ժայռերից։
- Կալվադոս դեպարտամենտի կարգային թիվն է՝ 14։
Պատմություն
Անվան ծագումը սովորաբար կապվում է 1588 թ. այստեղ խորտակված Իսպանական նավատորմի Salvador նավի հետ։ Սակայն, այն կապվում է նաև calva dorsa-ի հետ, որը նշանակում է՝ դատարկ ձեռքեր, վկայակոչելով ափից հեռու գտնվող երկու առանձին ժայռերը։[2]
Դաշնակիցների հաղթանակից հետո պրուսական զորքերը դեպարտամենտը գրաված պահեցին 1815 թ. հունիսից մինչև 1818 թ.։
1944 թ. հունիսի 6-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների զորքերն իջան Սայնի ծովախորշում, որը հայտնի է որպես Նորմանդիայի գործողություն։
Մշակույթ
- Դովիլում անց է կացվում ամենամյա ամերիկյան ֆիլմերի փառատոն, իսկ Կաբուրում՝ ռոմանտիկ ֆիլմերի փառատոն։
- Էրուվիլ Սեն Կլեր քաղաքում ապրիլի առաջին հանգստյան օրերին անց է կացվում ամենամյա «Des Planches et des Vaches» կոմիքսների փառատոն։
- Յուրաքանչյուր աշուն Կաննում անց է կացվում «Nördik Impakt» փառատոնը, ուր հավաքվում են սկանդինավյան մշակույթի մոտ 10 000 երկրպագու։
- Ամեն տարի ամբողջ աշխարհի զինվորական լրագրողներին տրվում է «Le Prix Bayeux» մրցանակը։
- Ամեն տարի Դիվ սյուր Մեր գյուղակում կազմակերպվում է տիկնիկային փառատոն։
- Ամեն տարի Բայոյում հուլիսին կազմակերպվում են Միջնադարյան տոնախմբություններ, իսկ 2 տարին մեկ՝ կրկեսային արվեստի միջազգային փառատոն։
Զբոսաշրջություն
Կալվադոսը Ֆրանսիայի ամենաշատ այցելվող տարածքներից մեկն է, շնորհիվ Ֆրանսիայում հեղիանակավոր ծովափնյա առողջարանների, իրենց շքեղ հյուրանոցներով, խաղատներով, կավճային ժայռերով, Նորմանդիային բնորոշ տներով, լողափերով և Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարաններով։
Խոհանոցը հայտնի է կամամբեր և պոն-լ'Էվեկ պանիրներով։
-
Ֆալեզ ամրոցը։
-
Նորմանդիայի ամերիկյան գերեզմանոցն ու հուշահամալիրը։
-
Բյովրոն-ան-Օժ, Ֆրանսիայի գեղեցիկ գյուղերից մեկը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Lepelley, René (1990). Calvados, qui es-tu, d'où viens-tu ou le nom énigmatique d'un département Français : Critique d'une tradition, hypothèses diverses, proposition d'interprétation. C. Corlet.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն)