«Ամուդան»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց |անվանում = Ամուդան |բնօրինակ անվանում = |պատկեր = |նկարագրում1 = |պատ...»: |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{խմբագրում եմ|Jeo}} |
|||
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց |
{{Տեղեկաքարտ Ռազմական կառույց |
||
|անվանում = Ամուդան |
|անվանում = Ամուդան |
07:31, 13 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-27 00:16:35 ֆորմատով
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակի ավերակներ, ամրոց և ավերակներ |
Տեղագրություն | Դաշտային Կիլիկիա |
Վարչական միավոր | Գյոկչեդամ |
Գտնվում է ափին | Ջահան գետ |
Երկիր | Թուրքիա |
Castle of Amouda Վիքիպահեստում |
Ամուդան, Ադամոդան, Ամուդ, Ամուդա, Ամուտ, Ամուտա, Ամուտան, Ատամոտա, Ատամոտան, Համիդիե, Համուտա, Հեմիդիե, Համիթե, բերդ Դաշտային Կիլիկիայի հարավարևելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։
Պատմություն
Կառուցվել է կոնաձև լեռան գագաթին, ունեցել է քառակուսի դղյակ, հարավարևմտյան և հյուսիսարևելյան կողմերից ամրացվել պարիսպներով և աշտարակներով։ 1145 թվականին Ամուդանը բյուզանդացիներից ազատագրել է Թորոս Բ իշխանապետը։ Ամուդանը հսկել է Ջահանի գետանցի և Ամանոսի լեռնային ուղիների հանգույցը, արևելքից պաշտպանել Անազարբա քաղաքը։
Ըստ Սմբատ Սպարապետի՝ 12-րդ դարի վերջին Ամուդանի բերդատեր իշխանն էր Սիմոնը։ Լևոն Բ թագավորը 1212 թվականին Ամուդանը պարգևել է (զինվորական ծառայության համար) Տևտոնյան հոգևոր օրդենի ասպետներին։
1266 թվականին Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։
Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է 15-16-րդ դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են Հեմեդիեկալեսի[1]։
Ծանոթագրություններ
- ↑ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:
Գրականություն
- Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։