«Ուղեղիկ»–ի խմբագրումների տարբերություն
չ →Ուղեղիկի ներքին կառուցվածքը: տառասխալների կամ այլ ուղղումներ ԱՎԲ ծրագրի օգնությամբ |
clean up, replaced: image: → Պատկեր: (4) using AWB |

Տող 3. | Տող 3. | ||
'''Ուղեղիկը''' ({{lang-la|cerebellum}}) [[հետին ուղեղ]]ի ածանցյալն է, որը զարգացել է ստատիկայի ռեսեպտորների հետ կապված: Ուստի այն անմիջական հարաբերության մեջ է շարժումների կոորդինացիայի հետ և հանդիսանում է [[օրգանիզմ]]ի զանգվածի հիմնական հատկանիշների` ծանրության և [[իներցիա]]յի, հաղթահարման հարմարանքի [[օրգան]]: Այն համարում են նաև [[վեգետատիվ նյարդային համակարգ]]ի ([[սիմպաթիկ]]) բարձրագույն կենտրոններից մեկը (Լ.Ա. [[Օրբելի]] և նրա դպրոցը): |

Ուղեղիկը տեղավորված է [[գլխուղեղի մեծ կիսագնդեր]]ի ծոծրակային բլիթների տակ, [[վարոլյան կամուրջ|վարոլյան կամրջից]] և [[երկարավուն ուղեղ]]ից հետ ու գտնվում է հետին գանգափոսում: Նրա մեջ տարբերում են երկու կողմնային ծավալուն մասեր` կիսագնդերը (hemispheria cerebelli) և նրանց արանքում գտնվող մի նեղ մաս` որդը (vermis): |

[[Պատկեր:Центральная нервная система-Central nervous system.jpg|thumb|200px|[[Կենտրոնական Նյարդային Համակարգ]] ([[ԿՆՀ]])

I. [[Պարանոցային նյարդեր]]

I. [[Պարանոցային նյարդեր]]

II. [[Կրծքային նյարդեր]]

II. [[Կրծքային նյարդեր]]

Տող 20. | Տող 20. | ||
9. [[Գոտկային հաստացում]]

9. [[Գոտկային հաստացում]]

10. [[Ձիու պոչ]]]] |
10. [[Ձիու պոչ]]]] |

==Ուղեղիկի անատոմիա== |
==Ուղեղիկի անատոմիա== |

Տող 31. | Տող 30. | ||
*'''Վերին կոթոններ''' (pedunculi cerebellares superiores) կամ կապակցող բազուկները (brachia conjuctiva): Սրանք բաղկացած են երկու ուղղությամբ ընթացող նյարդաթելերից` 1) դեպի ուղեղիկը` tractus spinocerebellaris anterior (Gowersi) և 2) ուղեղիկի ատամնավոր կորիզից դեպի քառաբլրի ծածկը` tractus cerebellotegmentalis, որը խաչվելուց հետո վերջանում է կարմիր կորիզում և տեսաթմբում: |

<gallery> |
<gallery> |

Պատկեր:Cerebellum_NIH.png|Մարդու գլխուղեղը, կարմիր գույնով նշված է ուղեղիկը |

Պատկեր:Human_cerebellum_anterior_view_description.JPG| Մարդու ուղեղիկի առաջնային տեսքը |

Պատկեր:Gray704.png|Ուղեղիկի ուղղահայաց կտրվածքը |

</gallery> |
</gallery> |

==Գրականություն== |
==Գրականություն== |
19:25, 22 փետրվարի 2011-ի տարբերակ
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Ուղեղիկը (լատին․՝ cerebellum) հետին ուղեղի ածանցյալն է, որը զարգացել է ստատիկայի ռեսեպտորների հետ կապված: Ուստի այն անմիջական հարաբերության մեջ է շարժումների կոորդինացիայի հետ և հանդիսանում է օրգանիզմի զանգվածի հիմնական հատկանիշների` ծանրության և իներցիայի, հաղթահարման հարմարանքի օրգան: Այն համարում են նաև վեգետատիվ նյարդային համակարգի (սիմպաթիկ) բարձրագույն կենտրոններից մեկը (Լ.Ա. Օրբելի և նրա դպրոցը): Ուղեղիկը տեղավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բլիթների տակ, վարոլյան կամրջից և երկարավուն ուղեղից հետ ու գտնվում է հետին գանգափոսում: Նրա մեջ տարբերում են երկու կողմնային ծավալուն մասեր` կիսագնդերը (hemispheria cerebelli) և նրանց արանքում գտնվող մի նեղ մաս` որդը (vermis):
Ուղեղիկի անատոմիա
Ուղեղիկի ներքին կառուցվածքը
Ուղեղիկի սպիտակ նյութում են գտնվում գորշ նյութի զույգ կորիզները, որոնք տեղավորված են ուղեղիկի յուրաքանչյուր կեսում: Միջին գծի երկու կողմերում, որտեղ ուղեղիկի մեջ է ներհրվում վրանի գագաթը (fastigium), գտնվում է ամենամիջային կորիզը` nucleus fastigil: Սրանից կողմնայինորեն տեղավորված են գնդաձև կորիզի փոքր կղզյակները (nucleus globosus), իսկ ավելի դուրս` խցանաձև կորիզը (nucleus emboliformis): Վերջապես, կիսագնդի կենտրոնում գտնվում է ատամնավոր կորիզը (nucleus dentatus): Նա նման է օլիվի կորիզին և ունի ծալծլված գորշ թիթեղի տեսք, որը բացված է (hilus nuclei dentati) դեպի ներս: Ուղեղիկի և ստորին օլիվի ատամնավոր կորզների նմանությունը պատահական չէ, քանի որ երկու կորիզներն էլ իրար հետ կապված են հաղորդչական ուղիներով (tibrae olivocerebellares), և յուրաքանչյուր կորիզի ամեն մի ծալքը նման է մյուս ծալքին: Այսպիսով, երկու կորիզները միասին են մասնակցում հավասարակշռության ֆունկցիայի իրականացմանը:
Ուղեղիկի սպիտակ նյութը կտրվածքի վրա ունի բույսի մանր տերևների տեսք, որը համապատասխանում է յուրաքանչյուր գալարին և արտաքուստ պատված է գորշ նյութի կեղևով: Այդ մանր տերևները դեպի կենտրոն միանում են` կազմելով ավելի խոշոր թիթեղներ. վերջիններս ձուլվում են սպիտակ նյութի զանգվածին, որտեղ տեղավորված են վերոհիշյալ գորշ կորիզները: Սրա արդյունքը լինում է այն, որ ուղեղիկի կտրվածքի վրա գորշ ու սպիտակ նյութերի պատկերը նմանվում է ծառի և կոչվում է կենաց ծառ (arbor fitae) (այսպես է կոչվում է արտաքին տեսքի համար, քանի որ ուղեղիկի վնասվածքը անմիջական մահվան վտանգ չի ներկայացնում): Ուղեղիկի սպիտակ նյութը կազմված է տարբեր տիպի նյարդաթելերից: Նրանցից մի քանիսը միացնում են գալարները և բլթակները, մյուսները կեղևից գնում են դեպի ուղեղիկի ներքին կորիզները և, վերջապես, երրորդները ուղեղիկը կապում են ուղեղի հարևան բաժիններին: Այս թելիկները մտնում են ուղեղիկի երեք զույգ կոթոնների կամ ոտիկների կազմության մեջ:
- Ստորին կոթոններ (pedunculi cerebellares inferiores) կամ պարանաձև մարմիններ (corpora restiformia): Նրանց կազմության մեջ մտած դեպի ուղեղիկն են գնում tractus spinocerebellaris posterior (Flechsigi) –ը, երկարավուն ուղեղի հետին պարանիկների կորիզներից` fibrae arcuatae exteranae, և ստորին օլիվից` tractus olivocerebellaris :
- Միջին կոթոններ (pedunculi cerebellares medii) կամ կամրջի բազուկները (brachia pontis (BNA)):
Նրանց կազմության մեջ կան նյարդաթելեր, որոնք կամրջի կորզներից գնում են դեպի ուղեղիկի կեղևը (tractus pontocerebellaris) և հանդիսանում են կողև - կամրջային ուղու շարունակությունը:
- Վերին կոթոններ (pedunculi cerebellares superiores) կամ կապակցող բազուկները (brachia conjuctiva): Սրանք բաղկացած են երկու ուղղությամբ ընթացող նյարդաթելերից` 1) դեպի ուղեղիկը` tractus spinocerebellaris anterior (Gowersi) և 2) ուղեղիկի ատամնավոր կորիզից դեպի քառաբլրի ծածկը` tractus cerebellotegmentalis, որը խաչվելուց հետո վերջանում է կարմիր կորիզում և տեսաթմբում:

Մարդու գլխուղեղը, կարմիր գույնով նշված է ուղեղիկը

Մարդու ուղեղիկի առաջնային տեսքը

Ուղեղիկի ուղղահայաց կտրվածքը
Գրականություն
- Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով
- Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992թ., 2 հատորով