«Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ԽՍՀՄ-ում»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ)
{{կասկածելի|}}
[[Պատկեր:Dandelion Farms.jpg||մինի|աջից]]
'''Գյուղատնտեսության կոլեկտիվացում''' նախկին [[ԽՍՀՄ]]-ում, կոոպերացման միջոցով գյուղացիական մանր մենատնտեսությունների վերափոխումը խորհրդային խոշոր համայնական տնտեսությունների։ [[Գյուղատնտեսություն|Գյուղացիական տնտեսության]] խորհրդային վերափոխման ուղու հարցը առաջ են քաշել և սկզբունքորեն լուծել գիտական կոմունիզմի հիմնադիրները։ [[Լենին|Վլադիմիր Իլյիչ Լենինը]] մշակեց գյուղի խորհրդային վերակառուցման և գյուղացիությանը կոոպերացիայի միջոցով խորհրդայինության կառուցման մեջ ներգրավելու կոնկրետ պլան։ [[Խորհրդային կառավարություն]]ը հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղան գյուղի աստիճանաբար խորհրդային վերափոխության, հողագործության մեջ խոշոր տնտեսություններ ստեղծելու գործին։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «Տողի խորհրդայինության մասին» դեկրետով ([[1918]] թվականի հունվար) խնդիր դրվեց հողագործության մեջ զարկ տալ կոլեկտիվ տնտեսություններին՝ որոշակի առավելություններ ապահովելով մանր մենատնտեսությունների համեմատ։ [[1917]] թվականի վերջերին-[[1918]] թվականի սկզբներին գյուղում սկսեցին առաջանալ գյուղատնտեսական ձեռնարկությունների խորհրդային ձևեր՝ խորհրդային տնտեսություններ (պետական ձեռնարկություններ), գյուղացիների կոլեկտիվ միավորումներ՝ գյուղատնտեսական կոմունաներ, արտելներ, հողի հասարակական մշակման ընկերություններ։ [[Կոմունիստական կուսակցություն]]ը և Լենինը մեծ ուշադրությամբ վերաբերվեցին գյուղում սոցիալիզմի այդ առաջին ծիլերին, ուսումնասիրեցին և ընղհանրացրիև նրանց փորձը։ Համառուսաստանյան Կենտգործկոմի «խորհրդային հողաշինարարության և սոցիալիստական հողամշակության անցնելու միջոցառումների մասին» դեկրետով ([[1919]] թվականի փետրվար) սահմանվեցին կոլեկտիվ տնտեսությունների խնդիրները, կոնկրետ ցուցումներ տրվեցին նրանց գործունեության, պետական մարմինների հետ Փոխհարաբերությունների, նրանց ստեղծած արտադրանքի օգտագործման, ղեկավարումը կազմակերպելու և այլ հարցերի շուրջ։ ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում ([[1919]] թվականի մարտ) ընդունած ծրագրով նույնպես նշվեցին միջոցառումներ գյուղի խորհրդային վերակառուցման, գյուղատնտեսության կոլեկտիվացման համար։ Լենինի կոոպերատիվ պլանի հետևողական կենսագործման և պետության կազմակերպական ու ֆինանսական մեծ օգնության շնորհիվ ժողովրդի տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում աշխատավոր գյուղացիության վիճակը շոշափելիորեն բարելավվեց։ Գյուղում ավելացավ միջակների թիվը։ Մինչև հեղափոխությունը գյուղական չքավորները կազմում Էին գյուղացիության 65%-ը, [[1928]] - [[1929]] թվականին նրանց տեսակարար կշիռը իջավ մինչև 35%-ի, միջակներինը՝ 20%-ից բարձրացավ 60%-ի, իսկ կուլակներինը՝ 15%-ից նվազեց մինչև 5%-ի։ Հաջողություններն ակնառու էին նաև կոոպերացիայի զարգացման ասպարեզում։ [[Սպառողական կոոպերացիա|Սպառողական]] և [[գյուղատնտեսական կոոպերացիա]]ն դարձավ մի հզոր մարմին, որը պետական առևտրի հետ սկսեց վճռական դեր խաղալ քաղաքի և գյուղի միջև ապրանքաշրջանառության գործում։ [[1929]] թվականին գյուղատնտեսական կոոպերատիվներն ունեին 13 միլիոն անդամ, սպառողական կոոպերացիաները՝ շուրջ 14 միլիոն փայատեր։
 
== Արգելքներ և լուծումներ ==
Այնուամենայնիվ առաջին հնգամյակի սկզբներին ([[1928]]) ԽՍՀՄ գյուղատնտեսության մեջ գերիշխում Էր մանր, անհատական տնտեսությունը (մինչև 25 միլիոն տնտեսու–թյուն)։ Գյուղատնտեսության հետամնացությունն արգելակում Էր երկրի արդյունաբերության զարգացման տեմպերը։ Այդ պատճառով առաջին հնգամյակում հատուկ սրությամբ դրվեց գյուղատնտեսության հետագա զարգացման հարցը։ Այղ գործում վճռական նշանակություն ունեցան ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարի ([[1927]] թվականի դեկտեմբեր) որոշումները՝ գյուղատնտեսության մեջ կոլեկտիվացումը ծավալելու մասին։ ԽՍՀՄ-ում սոցիալիստական շինարարության պրակտիկան գյուղատնտեսական արտելը առաջադրեց որպես կոլտնտեսությունների հիմնական ձև։ Արտելներում հանրայնացվում Էին աշխատանքը, հողը և արտադրության հիմնական միջոցները։ Կոլտնտեսականների անձնական սեփականություն Էին մնում բնակելի շինությունները, մանր ինվենտարը, որոշ քանակությամբ մթերատու [[անասուն]], ոչ մեծ տնամերձ հողամաս՝ անձնական տնտեսություն վարելու համար։ Կուսակցական, Խորհրդային և կոոպերատիվ կազմակերպությունները դարձան կոլտնտեսությունների անմիջական կազմակերպիչներ։ [[1928]] թվականի ամռանը կոլտնտեսությունների թիվը կազմեց 33,3 հազար, իսկ [[1929]] թվականի ամռանը՝ 57 հազար։ [[1928]]—[[1929|29]]-ի կոլտնտեսային շարժման հիմնական ուժը չքավորությունն էր, որի տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել էր կոոպերացման հետնանքով։ 1929 թվականի վերջերից սկսվեց գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացման փուլը, որի համար բնորոշ էր գյուղացիների, հատկապես միջակների, մասսայական մուտքը կոլտնտեսություններ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի [[1929]] թվականի նոյեմբերյան պլենումի «Կոլտնտեսային շինարարության արդյունքների և հետագա խնդիրների մասին» որոշման մեջ նշվեց, որ ԽՍՀՄ թևակոխել է գյուղի ծավալուն վերափոխման և սոցիալիստական խոշոր հողամշակության կառուցման ժամանակաշրջանը, որ կոլտնտեսային շարժումը առանձին շրջանների համար համատարած կոլեկտիվացման խնդիր է դնում։ Պլենումը որոշեց գյուղա–տնտեսության սոցիալիստական վերա–փոխման գործին ցուցաբերվող օգնությունն ուժեղացնելու, նրա նյութատեխնիկական բազան ամրապնդելու, կադրերի պատրաստումը բարելավևլու հիմնական միջոցները։ Քաղաքներից կոլտնտեսություններ մշտական աշխատանքի ուղարկվեցին 25 հազար առաջավոր բանվորներ ։ Կուսակցությունը վճռաբար դատապարտեց աջ թեքման պարագլուխներ [[Բուխարին]]ի, [[Ոփկովի]], Տոմսկու դիրքորոշումը, որոնք հանդես էին գալիս հօգուտ ինդուստրացման տեմպերի իջեցման, ընդդեմ կոլտնտեսային շինարարության ծավալման։ «Կոլեկտիվացման տեմպի և պետության կողմից կոլտնտեսային շինարարությանն օգնություն ցույց տալու միջոցառումների մասին» [[1930]] թվականի հունվարյան պլենումի որոշման մեջ Համկ(բյկ ԿԿ կուսակցական կազմակերպություններին ու խորհրդային մարմիններին կողմնորոշում էր տեղերում կոլեկտիվացումը հիմնականում ավարտել [[1932]] թվականին՝ հնգամյակի վերջին (հացահատիկային կարևոր շրջաններում՝ Ստորին և Միջին [[Վոլգա (գետ)|Վոլգայում]], [[Հյուսիսային Կովկաս]]ում՝ [[1930]] թվականի աշնանը կամ [[1931]] թվականի գարնանը, հացահատիկային մյուս շրջաններում՝ [[1931]]-ի աշնանը)։ Ընդգծվեց նան [[տրակտորներ]]ի և գյուղատնտական այլ մեքենաների պակասության պատճառով կոլեկտիվացումը կասեցնելու բոլոր փորձերի դեմ վճռական պայքարի անհրաժեշտությունը։ Միաժամանակ ԿԿ նախազգուշացնում էր կուսկազմակերպություններին՝ խուսափել կոլտնտեսային շարժումը վերնից «դեկրետավորելուց»։
== Ընթացք ==
== Կազմակերպում և ամրապնդում ==
Գյուղատնտեսական կոլեկտիվացմանման և առաջին կոլտնտեսությունների կազմակերպական ու տնտեսական ամրապնդման գործում ձեռք բերված հաջողություններն արդյունք էին ԽՍՀՄ-ում տրակտորաշինական և գյուղատնտեսական մեքենաշինական հզոր արդյունաբերության ստեղծման։ Գյուղատնտեսության Խորհրդային վերափոխության, հատկապես կոլտնտեսային կարգի զարգացման և ամրապնդման մեջ մեծ դեր խաղաց պետական մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը ([[1929]] թվականից)։ Գյուղատնտեսական կոլեկտիվացման կարևոր պայման հանդիսացավ ԽՍՀՄ-ում [[կուլտուրական հեղափոխություն|կուլտուրական հեղափոխության]] իրականացումը։ Համատարած կոլեկտիվացումը (1929—1933) ընթացավ տնտեսական ու [[քաղաքական պայմաններ|քաղաքական]] դժվարին պայմաններում։ Հատկապես ուժեղ էր շահագործող վերջին և առավել մեծաթիվ դասակարգի՝ կուլական դիմադրությունը, որը ճնշվեց [[բանվոր դասակարգ]]ի, գյուղական չքավորության ու միջակների ջանքերով։ [[Կուլակություն]]ը որպես դասակարգ վերացվեց։ Բայց միաժամանակ տարվելով կոլեկտիվացման բարձր տեմպերով՝ թույլ տրվեցին կոլտնտեսություն մտնելու կամավորության սկզբունքի խախտումներ, երբեմն արտելների փոխարեն ստեղծվում էին [[կոմունաներ,]] եղան միջակի «կուլակաթափման» դեպքեր։ Կոմունիստական կուսակցությունը բացահայտեց և ուղղեց կոլտնտեսային շինարարության ընթացքում թույլ տրված խախտումներն ու սխալները։ Կարևոր նշանակություն ունեցավ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի «Կոլտնտեսային շարժման մեջ կուսակցական գծից կատարվող շեղումների դեմ պայքարելու մասին» որոշումը ([[1930]] թվականի մարտ) և ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարի ([[1930]] թվականի հունիս) «Կոլտնտեսային շարժման և գյուղատնտեսության վերելքի մասին» բանաձևը։ Համագումարը նշեց, որ «եթե կալվածատերերից հողի բռնագրա–վումը Հոկտեմբերյան ռևոլյուցիայի առաջին քայլն էր գյուղում, ապա կոլտնտեսություններին անցնելը երկրորդ և ըստ որում վճռական քայլն է, որը ԽՍՌՄ-ում սոցիալիստական հասարակության հիմքի կառուցման գործում կարևորագույն էտապն է բնութագրում»
։ Համագումարը հաստատեց, որ տվյալ փուլում կոլտնտեսության հիմնական ձևը գյուղատնտեսական արտելն է։ [[1931]] թվականի հունիսին կոլտնտեսությունների ընդհանուր թիվը 211 հազար էր, որոնք միավորում էին 13 միլիոն գյուղացիական տնտեսություն։ Կոլտնտեսությունների կազմակերպական և տնտեսական ամրապնդման գործում մեծ նշանակություն ունեցան հարվածային կոլտնտեսականների առաջին ն երկրորդ համագումարները ([[1933]] և [[1935]])։ Երկրորդ համագումարն ընդհանրացրեց երկրում կոլտնտեսությունների աշխատանքի փորձը, մշակեց և ընդունեց գյուղատնտեսական արտելի օրինակելի կանոնադրությունը։ Գյուղատնտեսության սոցիալիստական սիստեմի առավելությունները դրսևորվեցին շատ արագ։ ՀամԿ(բ)Կ ԿԿ֊ի և ԿՎՏ-ի միացյալ պլենումը ([[1933]] թվականի հունվար) նշեց, որ երկրի գյուղատնտեսության մեջ վճռվել են մեծ կարևորություն ունեցող խնդիրներ, վերացված է կուլակությունը, խարխլված են կապիտալիզմի արմատները և դրանով իսկ ապահովվել է սոցիալիզմի հաղթանակը [[գյուղ]]ում, կոլտնտեսությունները վերածվել են սոցիալիստական շինարարության ամուր հենարանների։ Սոցիալիստական ձեռնարկությունները (կոլտնտեսություններ ու խորհրդային տնտեսություններ) արտադրում էին բոլոր գյուղատնտեսական մթերքների հիմնական մասը։
 
== Հայրենական մեծ պատերազմից հետո ==
1 105 242

edits

Նավարկման ցանկ