«Իներցիալ հաշվարկման համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Իներցիալ հաշվարկման համակարգի նկատմամբ ուղղագիծ հավասարաչափ և առանց պտույտի շարժվող յուրաքանչյուր հաշվարկման համակարգ նույնպես իներցիալ հաշվարկման համակարգ է։ Ըստ [[հարաբերականության սկզբունք]]ի, բոլոր իներցիալ հաշվարկման համակարգերը հավասարարժեք են, իսկ ֆիզիկայի բոլոր օրենքները ինվարիանտ են մեկ իներցիալ համակարգից մյուսին անցնելիս։ դա նշանակում է, որ նրանցում ֆիզիկայի օրենքները նույն ձևով են դրսևորվում և գրվում են նույն տեսքով։
 
Իզոտրոպ տարածության մեջ գոնե մեկ իներցիալ հաշվարկման համակարգի գոյության ենթադրությունը հանգում է անվերջ շատ այդպիսի համակարգերի գոյությանը, որոնք միմյանց նկատմամբ շարժվում են ուղղագիծ, հավասարաչափ և [[համընթաց շարժում|համընթաց]] բոլոր հնարավոր արագություներով։ Եթե իներցիալ հաշվարկման համակարգերը գոյություն ունեն, ապա տարածությունը կլինի համասեռ և իզոտրոպ, իսկ ժամանակը՝ համասեռ․ համաձայն [[Նյոթերի թեորեմ]]ի, տեղափոխության նկատմամբ տարածության համասեռությունից հետևում է [[իմպուլսի պահպանման օրենք]]ը, իզոտրոպությունից բխում է [[իմպուլսի մոմենտի պահպանման օրենք|իմպուլսի մոմենտի պահպանման]], իսկ ժամանակի համասեռությունից՝ շարժվող մարմնի [[էներգիայի պահպանման օրենքըօրենք]]։ը։
 
Եթե իներցիալ հաշվարկման համակարգերի հարաբերական շարժման արագությունները կարող են ընդունել ցանկացած արժեք, ապա ցանկացած իրադարձության կոորդինատների և ժամանակի կապը տարբեր իներցիալ համակարգերում տրվում է [[Գալիլեյի ձևափոխություներով]]։
8988

edits

Նավարկման ցանկ