Համընթաց շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկ. 1 Համընթաց շարժումը պտտական շարժումների շարք ։

Համընթաց շարժում, շարժման տեսակ, որի ժամանակ բացարձակ պինդ մարմնի ցանկացած երկու կետերը միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ[1]։

Տարածված պնդմանը հակառակ (համընթաց շարժումը պտտական շարժումն հակառակ շարժումն է) համընթաց շարժումը անավարտ պտտական շարժումների շարք է[2]։ (Նկ. 1)

Մաթեմատիկայում դա համարժեք է զուգահեռ տեղափոխմանը, իսկ որպես ֆիզիկական երևույթ, դա իրենից ներկայացնում է եռաչափ տարածության մեջ պարուրաձև շարժման տարբերակ։ (Նկ. 2)

Համընթաց շարժման դինամիկայի հիմնական օրենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութական կետի, կամ նյութական կետերի համակարգի, իներցիալ հաշվարկման համակարգի նկատմամբ շարժման քանակի փոփոխության ածանցյալը՝ ըստ ժամանակի, հավասար է համակարգի վրա կիրառված արտաքին ուժերի համազորին։

Մարմնի շարժման և նրա կետերի շարժման միջև կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մարմինը շարժվում է համընթաց, ապա նրա շարժման նկարագրման համար բավական է նկարակգրել նրա կետերից որևէ մեկի շարժումը (օրինակ՝ զանգվածների կենտրոնի

Կետի շարժման ամենակարևոր նկարագրերից է համարվում նրա հետագիծը։ Այն կարելի է ներկայացնել շրջանագծների աղեղների համադրության տեսքով, իսկ ուղիղ գիծը համարել անվերջ մեծ շառավղով շրջանագծի աղեղ։

Նկ 2 Եռաչափ համընթաց շարժում

Սարքավորումների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանտոգրաֆ
Կշեռքի թասիկները շարժվում են համընթաց

Համընթաց շարժման սկզբունքով է աշխատում գծագրական պանտոգրաֆ սարքավորումը, որի տանող և տարվող բազուկները մնում են իրար զուգահեռ, այսինքն շարժվում են համընթաց։

Կշեռքը, որի թասիկները նունպես շարժվում են համընթաց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По определению некое тело называется меняющим свою форму, если расстояние между его точками не остаётся постоянным. С таким телом нельзя связать никакого постоянного по длине отрезка, неизменно ориентированного в пространстве. И потому поступательно двигающееся тело можно считать (кинематически) абсолютно твёрдым, хотя это может быть и жидкая капля и газовое облако и звёздное скопление
  2. Физический энциклопедический словарь/ Гл. ред. А. М. Прохоров. Ред.кол. Д. М. Алексеев, А. М. Бонч-Бруевич,А. С. Боровик-Романов и др. -М.: Сов.энциклопедия, 1983.-323 с.,ил, 2 л.цв.ил. страница 282.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ньютон И. Математические начала натуральной философии. Пер. и прим. А. Н. Крылова. М.: Наука, 1989
  • С. Э. Хайкин. Силы инерции и невесомость. М.: «Наука», 1967 г. Ньютон И. Математические начала натуральной философии. Пер. и прим. А. Н. Крылова.
  • Фриш С. А. и Тиморева А. В. Курс общей физики, Учебник для физико-математических и физико-технических факультетов государственных университетов, Том I. М.: ГИТТЛ, 1957

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. И. Гервидс — Физические демонстрации (10.03.2011). «Поступательное и вращательное движения» (flash). НИЯУ МИФИ. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 113