«Լևկիպոս»–ի խմբագրումների տարբերություն
նյութերի ավելացում, ձևավորում, |
նյութերի ավելացում, ձևավորում, |
||
Տող 22. | Տող 22. | ||
Այսպիսով, Լևկիպոսը գիտության շրջանառության մեջ է դրել երեք նոր հասկացություն. |
Այսպիսով, Լևկիպոսը գիտության շրջանառության մեջ է դրել երեք նոր հասկացություն. |
||
# բացարձակ |
# բացարձակ դատարկություն, |
||
# այդ դատարկության մեջ շարժվող ատոմներ, |
# այդ դատարկության մեջ շարժվող ատոմներ, |
||
# ատոմների մեխանիկական անհրաժեշտություն: |
# ատոմների մեխանիկական անհրաժեշտություն: |
18:02, 24 Ապրիլի 2015-ի տարբերակ
Լևկիպոս (հին հունարեն Λεύκιππος) (մոտ մ.թ.ա. 500, - մ.թ.ա. 440 թթ.), հին հույն մատերիալիստ փիլիսոփա։ Ճշգրիտ ծննդյան վայրը հայտնի չէ: Համարվում է ատոմիստական ուսմունքի գաղափարական հիմնադիրը:
Կենսագրություն
Տարբեր ուսումնասիրողների տվյալներով ծնվել է Միլեթում, Աբդերայում, Էլեայում: Կենսագրական տվյալները բավականին սուղ են, իսկ նրա աշխատությունները չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նա եղել է Պարմենիդեսի, Էմպեդոկլեսի, Անաքսագորասի ժամանակակիցը և Դեմոկրիտեսի (մ.թ.ա. մոտ 460-370 թթ.) ուսուցիչն ու զինակիցը։ Ուկնդրել է Զենոն Էլեացուն (մ.թ.ա. 490-430 թթ.), սակայն չի դարձել նրա հետևորդը, այլ շարունակել է անտիկ փիլիսոփայության մատերիալիստական ավանդույթները։
Պատմական փաստերի համադրում
Լևկիպոսի բուն տեքստերի համարյա լրիվ բացակայության և նրա մասին եղած տեղեկությունների աղքատիկության պատճառով առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Լևկիպոսը գրական ֆիկցիա է (Էրվին Ռոդե, Պաուլ Տանների և ուրիշներ): Սակայն Հերկուլանյան պապիրուսներում պարունակվող նոր տվյալները հերքում են այդ դրույթը:[1] Գերմանացի անտիկագետ-պատմաբան (историк античности) Հերման Դիլսն իր հիմնած դոքսոգրաֆիա[2] տեսությամբ, «Doxographi graeci» (Հույների դոքսոգրաֆիա, 1879 թ.) աշխատության մեջ ապացուցում է, որ ատոմիզմի տեսության իրական հեղինակը Լևկիպոսն է: Դեմոկրիտեսը նրանից տարբերվում է միայն որոշ մասնավոր բնագիտական հարցերում, իսկ Արիստոտելը բավական հստակ խոսում է այդ մասին:[3]
Աշխատություններ
Շարունակելով Հոնիայի փիլիսոփայության ավանդույթները (հատկապես միլեթյան դպրոցի և Հերակլիտի), Լևկիպոսն առաջինը առաջ քաշեց ատոմիստական ուսմունքը: Բացառված չէ, որ Լևկիպոսն իր ուսմունքի բանավոր շարադրմամբ է սահմանափակվել: Սակայն նրա գրչին են վերագրվում «Մեծ դիակոսմոս» (հին հունարեն՝ «ὁ μέγας Διάκοσμος» - մեծ աշխարհստեղծում) և «Մտքի մասին» (հին հունարեն՝ «π. νοῦ») աշխատությունները, որոնք հետագայում մ.թ.ա. 4-րդ դարում, միավորված ներկայացվել են Դեմոկրիտեսի դպրոցի (Աբդերյան դպրոցի) կողմից կազմված «Corpus Democriteuin»՝ Դեմոկրիտեսի երկերի ժողովածուի մեջ:[4]
Մեծ Դիակոսմոս
Դիակոսմոս (διάκοσμος, բառացի – սարքավորում, գործիք), անտիկ շրջանի ատոմիստների տերմին, որը նշանակում է «Աշխարհի կառուցվածք», «Աշխարհի կարգ»: «Մեծ դիակոսմոս»(ὁ μέγας Διάκοσμος) և «Փոքր դիակոսմոս» (ὁ μικρός Διάκοσμος), երկու փիլիսոփաների գրած ստեղծագործություններն են, որոնցից առաջինը Լևկիպոսին է պատկանում, իսկ երկրորդը՝ Դեմոկրիտեսին: Դրանք չեն հասել մեր օրերը: Լևկիպոսից ու Դեմոկրիտեսից հասած հատվածների և ավելի ուշ շրջանի հեղինակների վկայությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Մեծ դիակոսմոսում շարադրվել են աշխարհստեղծման ընդհանուր խնդիրները ատոմիստական մատերիալիզմի տեսանկյունից: Իսկ Փոքր դիակոսմոսում առաջին անգամ տրվել է բնության և մարդու բնական զարգացման համընդհանուր տեսակետը:
Ատոմիստական տեսություն
Լևկիպոսն իր ատոմիստական մատերիալիզմի համակարգը կառուցել է զուտ մտահանգման ճանապարհով՝ սկիզբ առնելով Պարմենիդեսի և Զենոնի դիալեկտիկայից: Նրանցից տրամագծորեն տարբեր ուղություն ընտրելով, միաժամանակ, ինչպես նրանք Տիեզերքը դիտում էին անշարժ, չծնված և վերջնական ամբողջություն և թույլ չէին տալիս փնտրել անսահմանություն (կա այն, ինչ կա, ինչ չկա՝ գոյություն չունի), Լևկիպոսն էլ ընդունում էր անսահման շատ, անընդհատ շարժվող էլեմենտների կամ ատոմների և ամենատարբեր ձևերի անսահման բազմազանության գոյությունը, քանի որ նրանք պատճառ չունեն այս կամ այն ձևի լինելու և քանի որ իրերն անդադար փոփոխվում ու առաջանում են (Նա գենեզիսը բացատրում էր բազմատեսակ և անվերջ շարժվող մասնիկների բազմազանությամբ): Եվ ապա նա հավասարապես ընդունում էր ինչպես գոյի, այնպես էլ չգոյի միանման առկայությունը և թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես համարում էր ամեն բանի պատճառ:
Ընդունելով, որ ատոմը խիտ է և ամբողջական, նա պնդում էր, որ նրանք կազմում են «գոյի» էությունը և շարժվում են դատարկության մեջ, իսկ դատրկությունը նա անվանում էր «գոյություն չունեցող», բայց այնքան իրական էր համարում, ինչքան գոյը:[5].
Այսպիսով, Լևկիպոսը գիտության շրջանառության մեջ է դրել երեք նոր հասկացություն.
- բացարձակ դատարկություն,
- այդ դատարկության մեջ շարժվող ատոմներ,
- ատոմների մեխանիկական անհրաժեշտություն:
Լևկիպոսը իրերի բազմազանությունը բացատրում է դատարկության առկայությամբ, որը և պայմանավորում է բազմաքանակ տարրերի (ատոմների) գոյությունը։ Ըստ նրա ատոմիստական տեսության տիեզերքը կառուցված է այդ տարրերից, որոնք շարժուն են, համասեռ, անընդհատ ու այդ իսկ պատճառով էլ անբաժանելի են և տարբերվում են մեծությամբ ու ձևով։
Պահպանված մի տեքստի հիման վրա կարելի է ընդունել, որ Լևկիպոսն առաջինն է առաջադրել նաև պատճառականության օրենքը և բավարար հիմունքի օրենքը՝ ենթադրելով, որ գոյություն ունեցող ամեն բան ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար:
- «Ոչ մի իր չի ծագում առանց պատճառի, այլ ամեն ինչ ծագում է որևէ հիմքի վրա և անհրաժեշտաբար»:
Գրականություն
- Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.:
- Փիլիսոփայության պատմություն, Լևկիպ-Դեմոկրիտ[3] Գրադարան (ռուսերեն)
- Հերման Դիլս Doxographi graeci 1879, գերմաներեն
- Трубецкой С.Н., История древней философии, т.I[4]
- ДИЛЬС Герман, Досократики. Историкокритический обзор и перевод А. Маковельского, ч. 1—3. Казань, 1914—1919;
- ДИЛЬС Герман, Античная техника. М.—Л., 1934. Лит.
Ծանոթագրություններ
- ↑ Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.
- ↑ Կարծիքների, վկայությունների համադրություն:
- ↑ Doxographi Graeci / coll., rec., prolegomenis indicibusque instruxit Hermannus Diels. Nachdruck der 4. Auflage von 1965: de Gruyter, Berlin 1979, ISBN 3-11-001373-8[1]
- ↑ Трубецкой С.Н., кн., История древней философии, т.I[2]
- ↑ Phys. op. fr. 8 Dox.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |