«Թուրքմենչայի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, → oգտվելով ԱՎԲ
Տող 29. Տող 29.


[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Պատմական պայմանագրեր]]
[[Կատեգորիա:Պայմանագրեր այբբենական կարգով]]

07:11, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 (ռուսերեն՝ Туркманчайский договор. պարսկերեն՝ عهدنامه ترکمنچای), ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 21-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում, 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։

1828 թվականին Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին՝ Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոեդովը[1]։

Այն կնքելով, երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին՝ [2]

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, Իրանը հանձնում է Երևանը , և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը, և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալաից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն, Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828թ. արժույթով)
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն, պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ՝ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն, պատերազմի գերիների փոխանակում
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն, Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ոնց որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն, Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն, Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիս-արևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Աղբյուրներ

  1. «Երևանում բացվել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակին նվիրված ցուցահանդես». Վերցված է 2009-1-18-ին.
  2. [cais-soas.com/CAIS/Iran/torkmanchai.htm «Թուրքմենչայի պայմանագիրը (անգլերեն)»]. Վերցված է 2009-1-18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Տես նաև

Արտաքին հղումներ