«Թուլունիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{խմբագրում եմ| Hasmik.Man}} |
{{խմբագրում եմ| Hasmik.Man}} |
||
{{Տեղեկաքարտ պատմական երկիր |
{{Տեղեկաքարտ պատմական երկիր |
||
| Անվանում = Թուլունիներ<br /> |
| Անվանում = Թուլունիներ <br />طولونيون |
||
| Նախորդ1 = |
| Նախորդ1 = |
||
| Դրոշ_Նախորդ1= |
| Դրոշ_Նախորդ1= |
20:07, 17 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-26 04:57:48 ֆորմատով
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Լեզու | Արաբերեն | |||
Կրոն | Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Թուլունիներ | |||
Պետության գլուխ | էմիր | |||
Պատմություն | ||||
- | . |
Թուլունիներ ( 868-905 ) Բաղդադից անկախացած առաջին իշխանություններից , որի տիրապետությունը տարածվում էր Եգիպտոսում , Սիրիայում , Պաղեստինում:
Աբբասյան խալիֆայության տրոհումը
9-րդ դարի 2-րդ կեսին և 10-րդ դարի 1-ին կեսին խալիֆայությունում աճեցին կենտրոնախույզ միտումները և սկսվեց նրա աստիճանական քայքայումը: Տնտեսության զարգացման տարբեր մակարդակով և տարբեր լեզուներով ու մշակութային ավանդույթներով միացած տարածքներով կազմված բազմազգ կայսրության գոյությունը միշտ էլ ամուր չի եղել և ունեցել է կարճ կյանք: Իսլամական պետությունը ևս բացառություն չեղավ: Այն առաջին հերթին պահվում էր հզոր զինվորական իշխանության հաշվին , և երբ կորցրին այդ հզորությունը, սկսվեց խալիֆայության դանդաղ տրոհումը: Արաբ -մուսուլմանների հաղթանակներից հետո ամենուրեք հսկայական չափերի հասած մուսուլմանական համայնքի հոգևոր և քաղաքական կամքի բարձրագույն արտահայտողը համարվեց խալիֆայության իշխանությունը , որը 9-րդ դարի 2-րդ կեսից սկսեց թուլանալ: Միջդինաստիական ընդհարումների արդյունքում , որի հինք դրեցին ալ Ամինն և ալ Մա՛մունը և քաղաքական վարչությունների միջև չդադարող պայքարը, սկսվեց խալիֆայության քայքայումը տեղական դինաստիաների կողմից կառավարվող մի շարք նահանգների: Ստեղծված պայմաններից ելնելով խալիֆը ստիպված էր իշխանությունը կիսել տեղական էլիտայի հետ: Ձևականորեն ենթարկվելով կենտրոնական իշխանությանը ՝ մարզային առաջնորդները փաստորեն հրաժարվեցին ընդունել խալիֆի թե՛ հոգևոր , թե՛ աշխարհիկ իշխանությունը և հարկեր վճարել ընդհանուր պետական գանձարան: Խալիֆայության մայրաքաղաքում խռովություններն ու պալատական հեղաշրջումները բերեցին Բաղդադում կառավարող դինաստիայի հեղինակության անկմանը և ինչպես արևելյան , այնպես էլ արևմտյան նահանգներում նրա ազդեցության թուլացմանը: Հասարակության տարբեր խավերից հայտնվեցին մարդիկ , ովքեր իրենց շուրջը համախմբելով աղքատներին ՝ տեղական կառավարումը վերցնում էին իրենց ձեռքը ՝ խոստանալով վերջ տալ տեղական անարխիային , պետական իշխանության ինքնակամությանը և պա՛տպանել բնակիչներին ավազակներից ու շորթիչներից:Հաճախ աղքատության այդպիսի շարժումները ընդունում էին հոգևոր պատերազմենրի տեսք , եթե պետությունը չէր կարողանում պայքարել դրանց դեմ:
Թուլունիների հիմնումը. Ահմադ իբն Թուլուն
Առաջիններից մեկըմ որը կարողացավ անկախության հասնել Բաղդադի իշխանության նկատմամբ , ֆա Եգիպտոսի կառավարիչ Ահմադ իբն Թուլունն էր , ով դեռևս խալիֆ ալ Մութազզի կողմից խորթ հոր հետ ուղարկվել էր Եգիպտոս՝ գավառներում կենտրոնական իշխանության ֆինանսական շահերը ներկայացնելու: Ահմադը եռանդուն ու փառասեր աստիճանավոր էր: Կարճ ժամանակում նա կարողացավ գրավել գավառում լրիվ վերահսկողությունը, ինքն էլ դարձավ տեղապահ, Եգիպտոսը վերածեց Թուլունիների անկախ էմիրության ( 868 - 905 ): Դա Եգիպտոսի տիրակալի ՝ խալիֆայության սահմաններում անկախության հասնելու առաջին փորձն էր: Բաղդադի խալիֆա ալ Մութամիդի եղբայրը ՝ ալ Մուվաֆֆակը , որ երկրի փաստացի կառավարիչն էր, Ահմադի մեջ տեսնում է առևտրական հակառակորդի, ով ոտնձգություն էր կատարել կենտրոնական իշխանության հետաքրքրություններին: Օգտվելով այն հանգամանքից , որ ալ Մուվաֆֆակի հիմնական ուժերը զբաղված են զանգիների հետ պատերազմով՝ Ահմադ իբն Թուլունը մտավ Սիրիա և Պաղեստին ու դրանք միացրեց իր տիրույթներին ՝ դա բացատրելով Բյուզանդիայի զորքերին դիմակայելու անհրաժեշտությամբ: Ահմադ իբն Թուլունը Եգիպտոսում ստեղծեց պրոֆեսիոնալ բանակ ՝ կազմված թուրքերից, բերբերներից ու սուդանցիներից: Նրա օրոք ծաղկում ապրեցին գյուղատնտեսությունն ու առևտուրը, ծավալվեցին շինարարական աշխատանքներ. հյուսիսում կառուցվեց Ֆուստատ նոր քաղաքը, որի մզկիթը ոչնչով չէր զիջում Սամարայում գտնվող գլխավոր մզկիթին: Ահմադը սկսեց նաև դրամներ հատել , որոնց վրա ՝ խալիֆի անվան կողքին գրում էր իր անունը: Հետագայում եգիպտացի պատմաբանները Ահմադի կառավարման ժամանակաշրջանը անվանեցին « Եգիպտական պատմության ոսկեդար» : Չգոհանալով Եգիպտոսի , Սիրիայի և Պաղեստինի վրա ունեցած իշխանությամբ ՝ Ահմադ իբն Թուլունը սկսեց խառնվել Բաղդադի պալատական գործերին . 883 թվականին նա փորձեց ալ Մուվաֆֆակին զրկել իշխանությունից ի օգուտ նրա եղբոր՝ խալիֆ ալ Մութամիդի: Սակայն նրա այս ծրագիրը չիրագործվեց: 884 թվականին, իր փառքի գագաթնակետին հասած Ահմադ իբն Թուլունը մահացավ և , խալիֆայության ինքնավար մարզերում գործող սովորույթի համաձայն , էմիրի պաշտոնը ժառանգեց նրա 20-ամյա որդին ՝ Խումարավայհը, ով, հետևելով հոր օրինակին , իշխում էի ինքնուրույն և ավելի քիչ էր հաշվի նստում խալիֆի հետ: Զսպելով զանգիների ապստամբությունը և տեղեկանալով Ահմադ իբն Թուլունի մահվան մասին ՝ ալ Մուվաֆֆակը կրկին զորք է ուղարկում Եգիպտոս, որը պարտություն է կրում , ինչի արդյունքում խալիֆը ստիպված է լինում օրինականացնել Թուլունիների ժառանգական իշխանությունը և ընդունել Խումարավայհին և նրա ժառանգներին ՝ որպես Եգիպտոսի ու Սիրիայի տիրակալներ: Ալ Մուվաֆֆակի անունը պետք է նշվեր ուրբաթօրյա աղոթքի ժամին: Հաջորդ խալիֆան ՝ ալ Մուվաֆֆակի որդին, որպեսզի ամրապնդեր հարաբերությունները Թուլունիների հետ , ամուսնացավ Խումարավայհի դստեր հետ: