«Մարատ Մարինոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1991մահեր, ավելացվեց Կատեգորիա:1991 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Մարատ Մարինոսյան''' ([[նոյեմբերի 7]], [[1925]], [[Երևան]] - [[մայիսի 18]], [[1991]], Երևան), հայ [[ռեժիսոր]]: [[ՀՀ ժողովրդական արտիստ|ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]] [[Հեղինե Հովհաննիսյան]]ի ամուսինն էր:
'''Մարատ Մարինոսյան''' ([[նոյեմբերի 7]], [[1925]], [[Երևան]] - [[մայիսի 18]], [[1991]], Երևան), հայ [[ռեժիսոր]], [[Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ]]: [[ՀՀ ժողովրդական արտիստ|ՀԽՍՀ ժողովրդական արտիստ]] [[Հեղինե Հովհաննիսյան]]ի ամուսինն էր:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 13. Տող 13.
== Մանկավարժական գործունեություն ==
== Մանկավարժական գործունեություն ==
[[1963]] թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է [[պրոֆեսոր]]:
[[1963]] թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է [[պրոֆեսոր]]:

== Պարգևներ և կոչումներ ==
Արժանացել է [[Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ|ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի]] կոչմանը:







{{DEFAULTSORT:Մարինոսյան, Մարատ}}
{{DEFAULTSORT:Մարինոսյան, Մարատ}}

06:27, 4 Մարտի 2014-ի տարբերակ

Մարատ Մարինոսյան (նոյեմբերի 7, 1925, Երևան - մայիսի 18, 1991, Երևան), հայ ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանի ամուսինն էր:

Կենսագրություն

Ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցը: 1942-1944 թթ. 17 տարեկան հասակում, կամավոր, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Արժանացել է «Կարմի աստղ» և «Հայրենական պատերազմի» շքանշանների: 1944 թվականին ծանր վիրավորվածություն ստանալուց հետո, զորացրվել է:

1944 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին: 1945 թվականին կիսատ թողնելով ինստիտուտը, ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին: 1950 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր: 1956 թվականին հրավիրվել է աշխատելու Հայաստանի Ազգային հեռուստատեսություն` դառնալով հիմնադիրներից մեկը: Եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-1971 թթ` տնօրենը: 1972-1980 թթ եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի, 1983-1988 թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը:

Ստեղծագործական ուղի

Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում: Նրա բեմադրություններից առավել աչքի են ընկել` «Լուսաբացը Մոսկվայում», «Պարտիզպանի շունը», «Փոքրիկ ողբերգությունները», «Մարդու ճակատագիրը», «Բոլորն իմ որդիներն են», «Երեքգրոշանոց օպերա», «Իմ չքնաղ լեդի», «Աստծո կողմից մոռացված հողը», «Ես և նա», «Տաքսի-տաքսի», «Ծուռ հայելիների թագավորություն», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Սկիզբը» և այլն:

Նրա արվեստանոցն են ավարտել ռեժիսորներ և դերասաններ` Արմեն Էլբակյանը, Վիգեն Ստեփանյանը, Նիկոլայ Ծատուրանը, Վիգեն Չալդրանյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Մազմանյանը, Հրաչյա Գասպարյանը, Հերբերտ Գասպարյանը, Քրիստ Մանարյանը և ուրիշներ:

Մանկավարժական գործունեություն

1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: ]