«Մուսաներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
→Ընդհանուր տեղեկություններ: պատկերի տեղադրում |
||
Տող 3. | Տող 3. | ||
== Ընդհանուր տեղեկություններ == |
== Ընդհանուր տեղեկություններ == |
||
[[Պատկեր:Musas.jpg|thumb|200px|Բալդասարե Պերուցի. «Ապոլլոնը պարում է մուսաների հետ»]] |
|||
Հունական առաջին մեծ գրողները` [[Հոմերոս]]ը և [[Հերոդոտոս]]ը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին: |
Հունական առաջին մեծ գրողները` [[Հոմերոս]]ը և [[Հերոդոտոս]]ը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին: |
||
Տող 24. | Տող 25. | ||
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:<ref>{{cite book|author=Առաքել Առաքելյան|title=Հունական գրականության պատմություն|publisher=«Լույս»|location=Երևան|year=1968|page=էջ 23-24}}</ref> |

== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
22:15, 24 Հոկտեմբերի 2009-ի տարբերակ
Մուսաներ - Զևսի դուստրերը: Ըստ հին հունական դիցաբանության` մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը:
Ընդհանուր տեղեկություններ
Հունական առաջին մեծ գրողները` Հոմերոսը և Հերոդոտոսը , իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին:
Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են
- Կալլիոպե - էպիկական պոեզիայի` էպոսի,
- Կլեյո (լատիներեն` կլիո) - պատմության,
- Էվտերպե - քնարերգության,
- Թալեյա (Թալիա) - կատակերգության,
- Մելպոմենե - ողբերգության,
- Տերփսիխորա - պարերի,
- Էրատո - էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության,
- Պոլիմինիա (կամ Պոլհիմնիա) - հիմների,
- Ուրանիա - աստղագիտության:
Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա: Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք: Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց: Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա: Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա:
Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը: Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները` մեղուներն ու ճպուռները:
Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ: Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ:
Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն: Մուսաները տիրապետում են ճշմարտության: Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան:[1]
Աղբյուրներ
- ↑ Առաքել Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 23-24.