«Ռուբեն Հայրապետյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
վիքիֆիկացում |
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q4058953 (translate me) |
||
Տող 51. | Տող 51. | ||
[[Կատեգորիա:1963 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:1963 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:Մարտի 9 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Մարտի 9 ծնունդներ]] |
||
[[ru:Айрапетян, Рубен Рафикович]] |
17:41, 11 Մարտի 2013-ի տարբերակ
Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 09, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Ռուբեն Հայրապետյան (մարտի 9, 1963, Երևան, Հայաստան), հայ գործարար, պետական գործիչ, պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահ:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1963 թ. մարտի 9-ին, Երևանում, 1988 ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ: 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, աշխատել է տարբեր ընկերություններում:
2003 թվականից եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո հրաժարական է տվել պատգամավորի անդամությունից:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի երեք երեխա:
Աշխատանքներ
- 1980-1982 թթ. Երևանի «Ալմաստ» գործարանում` էլեկտրամոնտյոր
- 1985-1988 թթ. Երևանի սննդի թիվ 7 միավորում` բանվոր
- 1991-1993 թթ. «Հայծխախոտ» միավորում` տնօրենի տեղակալ
- 1996-1999 թթ. Ավանի թաղապետ
- 1998 թ.` «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ
- 2002 թ.- ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
- 2003 թ. - մինչև 2012 թ. ԱԺ պատգամավոր: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ