«Մեծ պանդա»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2+) (Ռոբոտ․ fy:Bamboebear փոփոխվել է fy:Reuzepandaով |
No edit summary |
||
Տող 26. | Տող 26. | ||
==Արտաքին տեսքը== |
==Արտաքին տեսքը== |
||
""[[Մեծ պանդան]] ունի 1.2-1.5 մ երկար |
|||
""[[Մեծ պանդան]] ունի 1.2-1.5 մ երկարություն"" և 30-160 կգ քաշ: Ի տարբերություն այլ [[արջեր]]ի ունի բավականին երկար պոչ (մինչև 12սմ): Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով: Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ: Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են բամբուկի հարթ ցողուններ բռնելը: |
|||
Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»: |
|||
• Մարմնի չափերը: 1,5-1,8 մ |
• Մարմնի չափերը: 1,5-1,8 մ |
||
20:52, 24 հունվարի 2013-ի տարբերակ
Մեծ պանդա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Ailuropoda melanoleuca David, 1869 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Մեծ պանդա կամ բամբուկե արջ (լատին․՝ Ailuropoda melanoleuca), «սև-սպիտակ կատվաթաթ»), կաթնասուն, որի հայրենիքը հանդիսանում է կենտրոնական Չինաստանը: Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը: Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում: Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից: Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատին․՝ Ailuropus melanoleucus):
Արտաքին տեսքը
""Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկար • Մարմնի չափերը: 1,5-1,8 մ
• Մարմնի զանգածը: 80-125 կգ
• Էգերը հիմնականում ավելի փոքր են:
• Մորթին սև ու սպիտակ է:
• Չորսոտանի կենդանի է:
• Ամեն մի ոտք ունի 6 մատ:
• Ունի 42 հզոր ատամներ:
• Լսողությունը և հոտառությունը գերզարգացած են :
• Տեսողությունը քիչ է զարգացած:
• Շնչում է թոքերով:
• Կաթնասուն է:
• Ընտելացվածները ապրում են մոտ 26-30 տարի, վայրիների կյանքի տևողությունը հայտնի չէ:
Կենսաձևը
Թեպետ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների շարքին, սակայն նրանց սննդակարգը ճնշող մեծամասնությամբ կազմված է բուսական սնունդից: Գործնականում նրանք ուտում են միայն բամբուկ: Մեծ պանդան օրական ուտում է մինչև 30 կգ բամբուկ և ընձյուղներ: Իսկ տեխնիկապես, ինչպես շատ կենդանիներ, պանդաները ամենակեր են: Հայտնի է, որ պանդաները իրենց բամբուկային դիետայի հետ մեկտեղ ուտում են նաև ձու, ինչպես նաև որոշ միջատների: Կենդանական կերը պանդաների համար հանդիսանում է սպիտակուցի անհրաժեշտ աղբյուր:
Դասակարգում
Երկար տարիներ պանդաների ճշգրիտ տակսոնոմական դասակարգումը եղել է գիտնականների վիճաբանության առարկա. ինչպես մեծ, այնպես էլ փոքր պանդաները ունեն և արջերին, և ջրարջերին բնորոշ գծեր: Վերջապես գենետիկական տեստերը ապացուցեցին, որ մեծ պանդաները իրականում արջեր են, իսկ նրանց մերձավոր բարեկամ հանդիսանում է Հարավային Ամերիկայում ապրող ակնոցավոր արջը: Փոքր պանդան ձևավորում է իր սեփական ընտանիքը (Ailuridae), որը ջրարջերի, սկունսերի և կզաքիսների հետ ձևավորում է կզաքիսանմանների (Musteloidea) վերընտանիքը: Մեծ պանդաները ունեն անսովոր թաթեր` «մեծ մատով» և հինգ սովորական մատներով. «մեծ մատը» իրականում հանդիսանում է դաստակի վերափոխված ոսկոր:
Էկոլոգիա
Ապրում է միայն Չինաստանի կենտրոնական մասերում, բամբուկի անտառներով ծածկված 1800-3400 մ-ի վրա գտնվող լեռներում: Մեծ պանդան հանդիսանում է անհետացող տեսակ, որը բնութագրվում է պոպուլացիայի անընդհատ նվազմամբ և ծնելիության ցածր մակարդակով, ինչպես վայրի բնությունում, այնպես էլ անազատության մեջ: Գիտնականները ենթադրում են, որ վայրի բնության մեջ մնացել է մոտավորապես 1600 պանդա: Մեծ պանդան հանդիսանում է Վայրի Բնության Համաշխարհային Հիմնադրամի (WWF) խորհրդանիշը:
Առաջին անգամ մեծ պանդան արևմուտքում հայտնի է դարձել 1869 թվականին ֆրանսիացի միսսիոներ Առմանդ Դավիդի (1826—1900) շնորհիվ: Մեծ պանդաները շուտով դարձան հասարակության սիրելիները, քանի որ նրանք նման էին թավշե արջուկներին: Բացի այդ կենդանի փափուկ խաղալիքի կերպարի ձևավորման մեջ իր լուման է ունեցել այն փաստը, որ պանդաները համարյա թե բուսակեր են և հիմնականում սնվում են բամբուկով: Մարդու և պանդայի գեները 68%-ով համընկնում են: ԱՄՆ-ի և Ճապոնիայի կենդանաբանական այգիներին մեծ պանդաների վաճառքը 1970-ական թվականների չինական քաղաքականության կարևոր մասն էր կազմում. այն հանդիսանում էր Չինաստանի և Արևմուտքի միջև մշակութային փոխանակության առաջին դրսևորումներից: Սակայն, 1984 թվականից սկսած պանդաներին դադարեցին օգտագործել դիվանագիտական նպատակներով: Դրա փոխարեն Չինաստանը այլ երկրներին առաջարկում է պանդաների վարձակալություն տասնամյա ժամկետով: Վարձակալության պայմանները ներառում են տարեկան մեկ միլիոն ԱՄՆ դոլար վարձակալական վճար և երաշխիքների տրամադրում, որ վարձակալության ընթացքում ծնված քոթոթները հանդիսանում են ՉԺՀ սեփականություն: Պետք է նշել, որ Չինաստանում պանդայի սպնության համար մահապատիժ է սահմանված, ինչը ևս իր դերն է խաղում այս տեսակի պահպանության հարցում:
Արվեստ և մշակույթ
- Պանդան պատկերված է վայրի բնության պահպանության Համաշխարհային հիմնադրամի խորհրդանշանի վրա (WWF)
- Պանդալիսիմո-իսպանական Panda Software (նախքան ռեբրենդինգը, որից հետո այն վերածվեց Panda Security) ընկերության լոգոտիպի վրա պատկերված պանդան
- Գեմմա Սաոտոմե-Ռունիկո Տակախասիի «Ռանմա1/2» ֆիլմի հերոսներից: Թեպետ նա մարդ է, բայց սերիաների մեծ մասում հանդես է գալիս պանդայի կերպարով (կախարդանքի պատճառով):
- Փոթորկի հոգին (Storm Spirit), Warcraft III համակարգչային խաղի հերոսներից մեկը: Ներկայացված է ոչ ավանդական կապույտ գույնի պանդայի տեսքով
- Պանդառեն գարեջրագործ (Pandaren brewmaster), Warcraft III համակարգչային խաղի չեզոք հերոսներից մեկը:
- «Մեծ պանդա և փոքր պանդա» անիմացիոն ֆիլմ, 1972թ., ռեժիսոր Տակախատա Իսաո, Միյա-ձակի Խայաոյի հետ համահեղինակությամբ:
- «Մեծ պանդա», ռեժիսոր Մացո Խիկայամի:
- Panda —Tekken խաղի մարտիկներից մեկը:
- Քունգ-Ֆու Պանդա-անիմացիոն ֆիլմ (2008):
- Մեծ պանդան հանդիսանում է 2008 թվականին Պեկինում անցկացված 29-րդ ամառային օլիմպիական խաղերի թալիսմաններից մեկը:
- Սեռական ոտնձգությունների պանդա-«Հարավային պարկ» մուլտֆիլմի դրվագներից մեկը և նույնանուն կերպար:
Հղումներ
- Բ. Ժուկով. Պանդա
- Պանդայի պահպանության նախագիծ
- Պանդայի այլ անվանումներ
- Մեծ Չինաստան. Հանրագիտարան. Պանդա
- Կայք պանդաների մասին
Կենդանաբանական այգիներ
- ԱՄՆ-ի ազգային կենդանաբանական այգի
- Ատլանտայի այգի
- Սան Դիեգոյի այգի
- Մեմֆիսի այգի
- Վենայի այգի
- Բեռլինի այգի
Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA