Հայկ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1902 Բաշքյոյ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 27, 1971 (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | անասնաբույժ և ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1949) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հայկ Գալուստի Ստեփանյան (նոյեմբերի 29, 1902, Բաշքյոյ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 27, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույժ-ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1951), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թ. ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Եղել է նույն ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս (1938-1951), ամբիոնի վարիչ (1951-1968)։ 1942-1946 թվականներին՝ Հայկական անասնաբուժական ԳՀԻ-ի տնօրեն։ Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահը (1958-1962) թվականներին։ Գիտական աշխատանքները վերաբերում են բնական ստամոքսահյութի կենսաբանական խթանիչ և բուժիչ հատկությունների ուսումնասիրմանը։ Ստեփանյան առաջարկել է վարակված վերքերը բնական ստամոքսահյութով բուժելու եղանակ։ ԽՄԿԿ անդամ (1939)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 129)։ |
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 27 մահեր
- 1971 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ անասնաբույժներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիոլոգներ