Jump to content

Հայկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ստեփանյան
Ծնվել էնոյեմբերի 29, 1902(1902-11-29)[1]
Բաշքյոյ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 27, 1971(1971-04-27)[1] (68 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույժ, ֆիզիոլոգ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1949)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հայկ Գալուստի Ստեփանյան (նոյեմբերի 29, 1902(1902-11-29)[1], Բաշքյոյ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 27, 1971(1971-04-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային անասնաբույժ-ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1951), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թ. ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Եղել է նույն ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս (1938-1951), ամբիոնի վարիչ (1951-1968)։ 1942-1946 թվականներին՝ Հայկական անասնաբուժական ԳՀԻ-ի տնօրեն։ Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահը (1958-1962) թվականներին։ Գիտական աշխատանքները վերաբերում են բնական ստամոքսահյութի կենսաբանական խթանիչ և բուժիչ հատկությունների ուսումնասիրմանը։ Ստեփանյան առաջարկել է վարակված վերքերը բնական ստամոքսահյութով բուժելու եղանակ։ ԽՄԿԿ անդամ (1939)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1985. — հատոր 11. — էջ 129.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 129)։