Նորայր
Արտաքին տեսք
- Այս հոդվածը գրականագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նորայր (այլ կիրառումներ)։
Նորայր | |
---|---|
Ծնվել է | 1897 |
Մահացել է | 1938 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Մասնագիտություն | գրականագետ և ուսուցիչ |
Աշխատավայր | Սովետական Վրաստան |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Նորայր (Հայկ Հովակիմյան, 1897 - 1938), հայ գրականագետ, հրապարակախոս, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Հետո զբաղվել է ուսուցչությամբ։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է «Սովետական Վրաստան» թերթում որպես պատասխանատու քարտուղար։ Նորայրը եղել է աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հայոց լեզվի ուսուցիչը։ Նրա գրականագիտական հոդվածները ցրված են թիֆլիսահայ պարբերական մամուլում։ Ահա դրանցից մի քանիսը.
- Էվոլյուցիան Հակոբ Հակոբյանի բանաստեղծությունների մեջ, Դարբնոց, 1923, թիվ 6, էջ 10-12։
- Թումանյանն իբրև դաստիարակ, Մարտակոչ, 1923, ապրիլի 15։
- Երկու խոսք (Հովհաննես Թումանյանի մահվան առթիվ), Մարտակոչ, 1924, մարտի 30։
- Գրական նշմարներ (Վահան Թոթովենց), Մարտակոչ, 1925, հուլիսի 8, 9, 16։
- Ալեքսանդր Ծատուրյան (մահվան 20-ամյակի կապակցությամբ), Պրոլետար, 1935, ապրիլի 12։
- Խոշոր քաղաքի պատկերագիրը (Շիրվանզադե), Պրոլետար, 1935, օգոստոսի 14։
- Ղազարոս Աղայան (մահվան 25-ամյակի կապակցություն), Պրոլետար, 1936, հուլիսի 28։
- Պարզության և ժողովրդայնության մեծ վարպետը (Հովհաննես Թումանյանի մահվան 13-ամյակի առթիվ), Պրոլետար, 1936, մարտի 30։
- Պրոլետարիատի աննկուն երգիչը (Հակոբ Հակոբյանի ծննդյան 70-ամյակը), Պրոլետար, 1936, մայիսի 30։
- Գաբրիել Սունդուկյան (մահվան 25-ամյակի առթիվ), Պրոլետար, 1937, հունիսի 6։
- Հակոբ Պարոնյան (1842-1891), Պրոլետար, 1937, հուլիսի 24։
- Նար-Դոս, Արշավ, 1938, թիվ 4, էջ 56-59[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 413-414.
|