Անահիտ Սիմոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1987 (37 տարեկան) Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Հայկո |
Անահիտ Սիմոնյան (հունիսի 23, 1987, Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախել է Սուրգուտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Ուսման հետ զուգընթաց 7 տարի հաճախել է «Էներգետիկ» մշակույթի տան «Ջեմ» վոկալ ստուդիա։ Ելույթներ է ունեցել Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթներին։
Երաժշտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից տեղափոխվել է Երևան և ընդունվել Հայաստանի Երգի պետական թատրոն։
Երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականից, երբ թողարկել է իր առաջին՝ «Իմ Հայաստան» տեսահոլովակը։ Անահիտը մասնակցել է Նեֆտեկումսկի, Սուրգուտի, Խանտի-Մանսիյսկի բազմաթիվ երաժշտական մրցույթների։ 2011 թվականին թողարկել է առաջին՝ «Աստա Լա Վիստա» ձայնասկավառակը։ Համագործակցություններ է ունեցել Մանե Հակոբյանի, Ռիչարդ Մադլենյանի, Հայկոյի և այլ երգահանների հետ[1]։
2007 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 2009 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին, ապա՝ Արցախում անցկացված «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Քաղաք | Արդյունք |
---|---|---|---|---|
2003 | Ընծա | Ստեփանակերտ, Արցախ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mediamax. «Անահիտ Սիմոնյան». bravo.am. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.